Լրահոս
Կարևոր


Պոպուլիզմն արտաքին քաղաքականության մեջ անընդունելի շռայլություն է․ «Փաստ»

Քաղաքականություն

«Փաստ» օրաթերթը գրում է

Այսօր Հայաստանում հակառուսականությունը մի տեսակ «մոդայիկ» է։ Սա ոչ թե զարմանալի, այլ ցավալի փաստ է։ Ինչո՞ւ ցավալի, քանի որ անվտանգային ու գոյութենական նման սպառնալիքներ ունեցող երկրում, ինչպիսին մերն է, քաղաքական օտար քամիների ներքո աշխատող ուժերն ու շրջանակները, սպասարկելով աշխարհաքաղաքական տարբեր խաղացողների շահեր, առաջին հերթին հարվածի տակ են դնում մեր պետության անվտանգությունը, մեր քաղաքացիների ապագան, մեր ինքնիշխանությունը։ Հարյուրավոր տարիներ Ռուսաստանը մեր տարածաշրջանում եղել է այն միակ պետությունը, որն անգամ աշխարհաքաղաքական ամենաբարդ իրավիճակներում կայուն ու հետևողական աջակցություն է ցուցաբերել հայ ժողովրդին, իսկ հետագայում նաև հայկական պետությանը։

Դա նաև տեսանելի էր 44օրյա պատերազմի օրերին։ Այսօր, երբ հայկական պետությունը կանգնած է լինել-չլինելու ճամփաբաժանին ու ներկա քաղաքական ճգնաժամի հաղթահարմանն ուղղված ընտրություններ են նշանակված, պետք է արձանագրել, որ բոլոր այն կուսակցությունները, որոնք իշխանություն ստանալու հայտ են ներկայացրել, պետք է առաջնահերթ մեկ հիմնական հարցի անդրադառնան. 44-օրյա պատերազմից հետո էականորեն թուլացած ու խոցված մեր երկիրը, որ շրջապատված է թշնամի երկրներով, որոնցից մեկը՝ Ադրբեջանը, արդեն այսօր ՀՀ-ի տարածքը մի քանի կետում անեքսիայի է ենթարկել, պետք է կարողանա հասկանալ՝ ո՞վ է իր իրական դաշնակիցը, ով՝ գործընկերը, ով՝ թաքնված հակառակորդը։

Եվ այդ օրակարգը քաղաքացուն պիտի ներկայացնեն ընտրությունների արդյունքում իշխանություն ստանալու հայտ ներկայացրած քաղաքական ուժերը. օրինակ՝ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը գտնում է, որ այսօր, առավել քան երբևէ, վճռորոշ նշանակություն ունի հայ-ռուսական հարաբերությունների կայուն և դինամիկ զարգացումը: Ձևավորման սկզբնական փուլից առ այսօր «Բարգավաճ Հայաստանը» գտնում է, որ որպես Հայաստանի անվտանգության երաշխավոր՝ Ռուսաստանի ներկայությունը մեր երկրում պետք է հասնի առավելագույն մակարդակի: Հատկապես մեր հայրենիքի համար հետպատերազմական այսօրինակ ծանր ժամանակաշրջանում նշված գործընթացը կարևորագույն առաջնահերթություն է:

Այս համատեքստում անհրաժեշտ է Ռուսաստանի հետ նոր ռազմաքաղաքական պայմանագրի կնքումը: ՀՀ-ն Ռուսաստանի Դաշնության հետ երկկողմ և բազմակողմ հարաբերությունների շրջանակում պետք է վարի իր ռազմավարական դաշնակցի համար վստահելի քաղաքականություն, որը հիմնվում է առկա հետևյալ իրողությունների վրա: Նախ՝ պաշտպանական ոլորտում հայ-ռուսական փոխգործակցություն, որն ուղղված է երկու պետությունների անվտանգության և Հարավային Կովկասում կայունության ապահովմանը: Հայաստանի տարածքում տեղակայված ռուսական 102-րդ ռազմակայանը այդ փոխգործակցության արտացոլումն է ինչպես ռազմաքաղաքական, այնպես էլ ռազմատեխնիկական առումով։

Ռուսական ռազմաբազան է այսօր փաստացիորեն ապահովում ՀՀ-ի անվտանգությունը ինչպես Թուրքիայի, այնպես էլ Ադրբեջանի ուղղությամբ՝ այդ թվում՝ Սյունիքում իրավիճակի սրման ռիսկերը կառավարելու մասով։ Հայաստանը ՀԱՊԿ հիմնադիր անդամ է, որը ՀՀ-ի անվտանգության ապահովման կարևոր բաղադրիչներից մեկն է։ ՀՀ-ն ռուսական «Իսկանդեր» օպերատիվ մարտավարական հրթիռային համակարգերի՝ աշխարհում առաջին և, ըստ տեղեկատվության, դեռևս պաշտոնապես հաստատված միակ ներկրողն է, ինչպես նաև Հայաստանն ունի ռուսական «Սու-30 ՍՄ» կործանիչներ, «ՏՈՐ-Մ2 ԿՄ» և «Օսա-ԱԿ» զենիթահրթիռային և Ս-300 ՀՕՊ համակարգեր, համազարկային կրակի ռեակտիվ «Սմերչ» համակարգեր և այլն։ Ըստ Ռազմական ծախսերի և խաղաղության ապահովման «Sipri»-ի 2020 թ.-ի հրապարակած զեկույցի, 2015-19 թթ. Հայաստանը զենքի ներմուծումն իրականացրել է գրեթե միայն Ռուսաստանից։ Անկախությունից ի վեր Ռուսաստանը եղել է Հայաստանում ամենախոշոր ներդրողը։

 

Ռուսական ներդրումների ընդհանուր ծավալը ՀՀում 2018 թ. սեպտեմբերի վերջի դրությամբ կազմել է 5,2 մլդ դոլար, որից ուղղակի ներդրումները՝ 3,9 մլդ։ Այս ցուցանիշով ռուսական կապիտալը Հայաստանի տնտեսության մեջ ներգրավված օտարերկրյա կապիտալում առաջին տեղում է։ Ընդհանուր առմամբ, Հայաստանում գործող ռուսական կապիտալով ընկերությունների թիվը հասնում է 1400-ի։ ՀՀ-ն Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) անդամ է. այն մեր պետության համար ապրանքների և ծառայությունների իրացման կարևորագույն շուկա է։ Հայ-ռուսական տնտեսական հարաբերություններում իր ուրույն տեղն ունի աշխատանքային միգրանտների հարցը։ Հայաստանից աշխատանքային միգրանտների 85%-ը գործունեություն է ծավալում ԵԱՏՄ երկրներում, որոնց մեծամասնությունը՝ ՌԴ-ում։ Վերջիններիս կողմից ամեն տարի դեպի Հայաստան կատարվող դրամական փոխանցումները կազմում են 1,2մլդ դոլար, ինչը կազմում է ՀՀ ՀՆԱ-ի 12-15 % (մինչև 2020 թ. համավարակի տվյալներ)։ Ռուսաստանում է գտնվում ամենամեծ հայ համայնքը:

ՌԴ-ում 2010 թ.-ին անցկացված մարդահամարի տվյալներով, այդ երկրում բնակվում է ավելի քան 1 մլն 182 հազար հայ: Փորձագիտական գնահատականներով, Ռուսաստանում հայ համայնքի թիվը ներկայումս գերազանցում է 2,5 միլիոնը։ Նշյալ իրողությունները ոչ միայն փաստում են, թե ՌԴ-ն ինչ որակի ու խորության կարևորություն ունի ՀՀ անվտանգության ու զարգացման օրակարգում, այլև արձանագրում, որ այդ հարաբերությունները զարգացման ու ամրապնդման մեծ ներուժ ունեն։ Իսկ դա նշանակում է, որ առաջիկա ընտրություններին վստահության մանդատ ստանալու մրցապայքարում քաղաքական ուժերը իրենց ծրագրերում և ընտրական գործընթացներում պետք է առաջին հերթին հիմք ընդունեն ՀՀ ազգային շահերն ու նրա բնական դաշնակիցների հետ հարաբերություններում առկա իրողությունները և միայն դրա հիմքով առաջարկներ անեն ընտրողներին։ Արկածախնդրությունը անվտանգության ու արտաքին քաղաքականության մեջ ճակատագրական է, ու հենց նման հավատամքի ու պրոֆեսիոնալ մոտեցման կրող է մասնավորաբար «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը։

Արսեն Սահակյան

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Կոնվերս Բանկը կմասնակցի Armenian Auto Show-ին՝ ներկայանալով նաև հատուկ առաջարկովԻդրամի «Բարի գործերի քաղաքը»․ թիմային խաղից՝ իրական բարեգործական ծրագրեր ԵՄ արտոնությունը Հայաստանին․ տնտեսական հնարավորություն, թե՞ աշխարհաքաղաքական գործիք. Մհեր ԱվետիսյանՀայոց ցեղասպանության դասերը չպե´տք է մոռանալ. Արմեն ՄանվելյանOլիմպիական չեմպիոնները և աշխարհի ու Եվրոպայի չեմպիոնները՝ ԶՊՄԿ-ումՓաշինյանն ուզում է հրաժարվել Տիգրանաշենից, մենք կզարգացնենք այն․ Արամ ՎարդևանյանՓաշինյանը «թմրանյութ» է բաժանում ժողովրդին, որ ցավ չզգան կիսապետություն դառնալիս․ Մենուա ՍողոմոնյանԱյն գնով, որով մենք Ռուսաստանից գազ ենք ձեռք բերում, դրան այլընտրանք չկա. Հրայր ԿամենդատյանՓաշինյանն 8 տարի ժամանակ ուներ` բացահայտելու բոլոր կոռուպցիոն դեպքերը. Աննա Կոստանյան«ՀայաՔվե»-ն դատապարտում է Հայ Առաքելական Եկեղեցուն թիրախավորող զեկույցը և պահանջում իրավական գնահատականՏԻՄ ընտրություններում հաղթանակ կորզելու համար իշխանությունները դիմում են կեղծիքների. Ցոլակ ԱկոպյանՏիգրանաշենը մի՛ անվանեք Քյարքի․ Փաշինյանը զիջումներից հետ չի կանգնելու․ տեսանյութՄեր միջից հանում են հայկականությունը, որ մենք զրկվենք մեր արժեքներից, որ դառնանք ընդամենը կենսաբանական միավոր․ Էդգար ՂազարյանԾառուկյանի և մյուս քաղբանտարկյալների պաշտպանության խորհրդի անդամների ասուլիսն` ուղիղ Թիրախում «Ամենայն Հայոց» գաղափարն է՝ Հայ Եկեղեցու համազգային բնույթը․ Արմեն Հովասափյան300-ից ավելի մարդ զnhվել, վիրավորվել և անհետ կորել է, սակայն որևէ մեկն այս արյnւնnտ իրադարձության համար չի պատժվել. Աբրահամյան ՄԱԿ ԳԱ-ում Փաշինյանի ելույթը կապ չուներ Հայաստանի Հանրապետության և հայ ժողովրդի շահերի հետ․ Արտակ Զաքարյան Եկեղեցու դեմ պայքար, Ադրբեջանի աղվանական թեզերը․ ով է պաշտպանում հայկական ժառանգությունը․ Էդմոն ՄարուքյանՀայաստանը իր կառավարման և գաղափարական մոդելով նմանվում է Հյուսիսային Կորեային. Ավետիք Չալաբյան Սատանայապաշտ հորինվածք՝ Եկեղեցու դեմ, կառավարությանը պետք է դատի տալ. Կամենդատյան Ինքնիշխանությունը միայն բառ չէ, միայն զգացմունք չէ․ Մհեր ԱվետիսյանԱյն մասին, թե իրականում ինչ կարգավիճակ է ունեցել Տիգրանաշենը խորհրդային տարիներին․ Ավետիք ՉալաբյանՀարյուրավոր հասցեներում լույս չի լինի՝ սեպտեմբերի 25-ին և 28-ինՔասախի կիրճ տանող ճանապարհին փրկարարները կանխել են քարաթափման վտանգըՄատենադարանը և Շվեյցարիայի ազգային գրադարանը համագործակցության ուղղություններ են նախանշելՋերմաստիճանը կնվազի 7-9 աստիճանով. ի՞նչ եղանակ կլինի սեպտեմբերի 25-29-ը70-ամյա անկողնային կինը մնացել է առանց դեղորայքի, հացի և խնամքի, քանի որ որդուն տարել են երկու տարով կալանքիՀայաստանի Մ20 հավաքականի մարզիչ է նշանակվել Միշա ՋորկաեֆըԹրամփը Սի Ցզինփինի հետ հարաբերություններն անվանել է «իրականում հիանալի բարեկամություն»Վթարային ջրանջատումներ են կրկին. ո՞ր հասցեներում ջուր չի լինի՝ սեպտեմբերի 25-ինԱնկեղծ և առանց պաշտոնական ձևակերպումների` 90 վայրկյան Արեգա Հովսեփյանի հետՇվեդիայում նշել են Հայաստանի անկախության 35-րդ տարեդարձըՔաղաքացուն ծեծելու համար 2 քննիչի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել. կա 7 մեղադրյալԵրևանից իրականացվում է ավելի շատ ուղիղ չվերթ, քան Թբիլիսիից ու ԲաքվիցԱպամոնտաժվել են Գետառի պատմական կամրջի շուրջ կառուցված ինքնակամ պարիսպներըՄոսկվան հերքում է Ուկրաինայի հետ եռակողմ բանակցությունների մասին լուրերըՔանի դեռ Փաշինյանը ծրագրում է հանձնել Տիգրանաշենը, մենք կհոգանք զարգացման մասին. ԱբրահամյանՄայր Աթոռը հայտարարություն է տարածելՄայքլ Օ’Նիլը նշանակվել է Հայաստանի կանանց բասկետբոլի գլխավոր մենեջերԱՄՆ-ը մինչև 7 միլիարդ դոլարի վարկային ֆինանսավորում կտրամադրի ԱրգենտինայինԱսացի «Այո». Հայտնի լրագրող Անի Գևորգյանը նշանվել էՍյունիքում նռնակի պայթյունից զոհված 23-ամյա զինծառայողը Շիրակի մարզից էր․ նրան ճանաչողները պատմում են դեպքի մասին«Գորիս» ՔԿՀ-ում տեսակցության եկած քաղաքացու թևատակից հայտնաբերվել են արգելված իրերԹՐԻՓՓ համաձայնագրի սահմանադրական հարցերը մնացին անպատասխանՄեր երկրում կրթական ցածր մակարդակը լուրջ համակարգային խնդիր է. Ատոմ ՄխիթարյանԻշխանություններն ամեն քայլ ձեռնարկում են Հայաստանը Սփյուռքից առանձնացնելու համար. Արմեն ՄանվելյանԿոնվերս Բանկի դոլարային պարտատոմսերի տեղաբաշխումն ավարտվել էՓաշինյանը խաղաղություն խոստացավ, բայց բերեց պատերազմ և զիջումներ. Սամվել ԿարապետյանԶՊՄԿ-ն՝ «ԲանՈՒԳործ» էքսպոյում74 էջանոց «գլուխգործոց» կամ մարդամեկի կյանքի գլխավոր մատնագիրը. Հրայր Կամենդատյան