Հայաստանում կարող է ռազմական դրություն հայտարարվել
ՔաղաքականությունԱմեն ինչ հնարավոր է: Լրագրողների հետ զրույցում հայտարարել է իմքայլական Անդրանիկ Քոչարյանը՝ պատասխանելով հարցին՝ հնարավոր է, որ Հայաստանում ռազմական դրություն հայտարարվի՝ կապված սահմանային լարվածության աճի հետ:
Քոչարյանի խոսքերով, եթե դեպքերը զարգանան, այդ հարցի քննարկումը կարող է դառնալ իրողություն. «Բնականաբար քաղաքական ուժերը պետք է գան կոնսենսուսի: Նման հարցը միանձնյա որոշմում չի լինում:
Խորհրդարանական, արտախորհրդարանական ուժերը միասին պետք է գնահատեն ստեղծված իրավիճակն ու կայացնեն որոշում»: