Նշված տարածաշրջանում 61 երկրաշարժ է գրանցվել մեկ օրում
ՀասարակությունՄայիսի 29-ին Կոնգոյի Հանրապետությունում գրանցվել է 61 երկրաշարժ Նյիրագոնգո հրաբխի ժայթքման հետեւանքով, որը ժայթքում է շաբաթը մեկ անգամ։
Պաշտոնական անձինք նախազգուշացնում են երկրորդ ժայթքման մասին հաղոդրում է CNN-ը։
Գոմայի հրաբխային դիտարանի՝ կաառավարությանը ներկայացրած ամենամյա զերկույցում նշված է, որ հրաբխի խառնարանը շարունակում է քայքայվել, ինչը նպաստում է երկրաշարժերին եւ առաջացնում մոխրի արտանետում, որոնք տեսանելի են Գոմայից։
Ուրբաթ նահանգի իշխանությունների ներկայացուցիչը հայտարարել է, որ շուրջ 400 000 մարդ է հեռացել քաղաքից, անցած շաբաթ առաջին պայթյունի հետեւանքով զոհվել է առնվազն 31 մարդ, իսկ հարյուրավոր երեխաներ հայտարարվել են որպես անհետ կորած։
Առ այսօր տարածաշրջանում տեղի են ունեցել մի շարք երկրաշարժեր եւ ստորգետնյա ցնցումներ, որոնցից մի քանիսը զգացվել են հրաբխից ավելի քան 100 կմ հեռավորության վրա՝ Վիրունգա ազգային պարկում։