Լրահոս
Կարևոր


«Քաղաքացիները մեր երկրում ներքին կայունության հաստատման, փոխըմբռնման հետ կապված հույսեր են կապում Գագիկ Ծառուկյանի հետ». Ազարյան

Քաղաքականություն

Արտահերթ խորհրդարանական ընտրություններին մնացել է երկու շաբաթից մի քիչ ավելի ժամանակ, մինչ դրանց անցկացումը տարբեր կազմակերպություններ սոցիոլոգիական հարցումների միջոցով փորձում են պարզել, թե քաղաքական որ ուժերն են տեղ ունենալու ապագա խորհրդարանում:

Իրավաբանական գիտությունների դոկտոր, «Բիզնես-դիալոգ» ՓԲԸ գլխավոր տնօրեն Ենոք Ազարյանը նշում է՝ այս օրերին շատ կազմակերպություններ են սոցիոլոգիական հարցումներ իրականացնում, երբեմն այս գործընթացներն իրենց մեջ սուբյեկտիվ տարրեր են պարունակում: «Օրինակ՝ որոշ քաղաքական ուժեր, կազմակերպություններ կարող են հետապնդել որոշակի շահեր, հետևապես ամեն անգամ չէ, որ կարող ենք տեսնել օբյեկտիվորեն արտացոլված իրական պատկերը: «Բիզնես-դիալոգն» իր ռուս գործընկերների հետ սոցիոլոգիական հետազոտություններ է կատարել ընտրություններին ընդառաջ։ Մենք դիտարկել ենք ոչ միայն նախընտրական, այլ նաև հետընտրական հնարավոր գործընթացները: Բացի դա, կիրառել ենք տարբերվող մեթոդաբանություն»,-լրագրողների հետ զրույցում կարծիք է հայտնում Ազարյանը:

Նշում է՝ իրենք իրականացրել են լրիվ այլ մեթոդաբանությամբ հարցում՝ առավել օբյեկտիվ պատկեր ստանալու համար: «Լրատվամիջոցները կամ կազմակերպությունները հարցումներ իրականացնելիս հետևում են տարիներ ի վեր հաստատված չափանիշներին: Գաղտնիք չէ, որ մեր անցկացվող հարցումների ժամանակ առաջ է մղվում անձնավորումը: Բայց մենք կարծում ենք, որ առաջնային պետք է լինի հարցը, խնդիրը, դրանից հետո միայն անձը: Բոլորիս առջև ծառացած խնդիր կա, ովքե՞ր են լուծելու այդ հարցերը: Հարցումներ իրականացնելիս քաղաքացիներին տեղեկացնում են, որ մասնակցելու են այս մարդիկ, նշում են նրանց  անունները, հետո հարցնում են, թե ում է քաղաքացին տալու իր ձայնը: Անցկացվող հարցումների ժամանակ հնչեցվում է կուսակցության կամ քաղաքական ուժի առաջնորդի անունը և հարց է ուղղվում՝ ի՞նչ կարծիք ունեք նրանց մասին: Տպավորություն է, թե ընտրվելու դեպքում միայն այդ անձը պետք է լուծի առաջացած խնդիրները: Տեսեք՝ այս ընտրություններին մասնակցելու է 23 կուսակցություն և 4 դաշինք: Մենք ասում ենք, որ հավասար պայմաններ պետք է ստեղծվեն քաղաքական բոլոր ուժերի համար, բայց երբ հարցումներ ենք իրականացնում, որոնց ժամանակ շեշտը դնում ենք անձերի վրա, այդ դեպքում անհավասար պայմաններ ենք ստեղծում հատկապես նոր ձևավորված կուսակցությունների համար, այնպես պետք է անել, որ նրանց դեպքում հակաքարոզչություն չլինի»,-նշում է Ազարյանը: Ընդգծում է՝ անձնավորման հետ կապված լավագույն օրինակը ներկայումս Նիկոլ Փաշինյանն է, Հայաստանի կառավարության պարագայում ամբողջությամբ շեշտադրումը դրված է նրա անձի վրա՝ որպես վարչապետի, իսկ կառավարության մյուս անդամներին քաղաքացիներից շատերն անգամ չեն ճանաչում:

Ազարյանն ասում է՝ իրենց կողմից իրականացվող հարցման հիմնական շեշտադրումը դրվել է երեք հարցի վրա՝ ներքին և արտաքին անվտանգություն, սոցիալական արդարություն, աշխատանք և արժանապատիվ կյանք: «Անվտանգություն ասելով՝ պետք է հասկանալ, որ գործ ունենք թե՛ ներքին, թե՛ արտաքին անվտանգության հետ: Ներքին անվտանգությունը համերաշխության գաղափարն է: Ընդ որում՝ ներքին և արտաքին անվտանգությունը սերտորեն կապված են իրար հետ: Որքան լարումը մեր երկրում մեծանում է, այնքան ադրբեջանցիները սկսում են հատել մեր սահմանները և առաջ գալ, ուստի կարևոր է երկրի ներքին անվտանգության կայացումը: Հաջորդիվ կարևոր է սոցիալական արդարության գաղափարը: Երրորդ՝ քաղաքացիները պետք է ապահովված լինեն աշխատանքով և կարողանան հոգ տանել իրենց ընտանիքների մասին: Մեր հարցման ընթացքում առանձնացրել էինք այս երեք գերակա ուղղությունները: Հաջորդիվ մեր քաղաքացիներին հարցնում ենք՝ որն է այն քաղաքական ուժը կամ անձինք, որոնք պետք է լուծում տան այս ոլորտներում առաջացող խնդիրներին, ձեզ ապահովեն աշխատանքով, արժանապատիվ կյանքով և այլն»,-ընդգծում է իրավաբանական գիտությունների դոկտորը:

Այնուհետև Ազարյանը նշում է, թե որն է այն քաղաքական  ուժը որն իրենց հարցման արդյունքում առավելագույն ձայնն է հավաքել, ընդ որում՝ պարզաբանում է, թե ինչու է միայն ամենաշատ ձայն հավաքած ուժի անունը հրապարակում: «Մտավախություն կա, որ եթե հրապարակենք բոլորի անունները, դա կարող է որպես հակաքարոզչություն դիտարկվել քաղաքական որոշ ուժերի և անհատների նկատմամբ: Վերադառնալով հարցումների արդյունքներին: Հարցմանը մասնակցած քաղաքացիները մեր երկրում ներքին կայունության հաստատման, փոխըմբռնման հետ կապված հույսեր են կապում ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի հետ, նա շփվում է մարդկանց հետ, հոգատար է, իսկ մեր ազգը, ինչ խոսք, հուզական է, և սա նրա համար կարևոր նշանակություն ունի: Աշխատանքի և արժանապատիվ կյանքի ապահովման դեպքում ևս սլաքները լավ իմաստով ուղղվում են դեպի ԲՀԿ-ն ու նրա առաջնորդը: Գագիկ Ծառուկյանն իր ստեղծած աշխատատեղերով և գործունեությամբ առաջատարն է: Մարդիկ հույս ունեն, որ նա նոր ներդրումներ կանի, աշխատատեղեր կստեղծվեն: Մարդկանց հուզում են սոցիալական հարցերը, նրանք տեսնում են այն աջակցությունը,որ տարիներ ի վեր ցույց է տվել ԲՀԿ-ն՝ ի դեմս նրա առաջնորդ Գագիկ Ծառուկյանի: Մարդիկ տեսնում են, որ նա այս տարիների ընթացքում բազմաթիվ աշխատեղեր է ստեղծել, ներդրումներ կատարել տնտեսության մեջ: Նրանց համար կարևոր է ներքին կայունությունը, իսկ ԲՀԿ առաջնորդը շփվում է մարդկանց հետ, տարիներ շարունակ եղել է մարդկանց կողքին և իր կերպարով կարող է ապահովել ներքին կայունություն ու անվտանգություն: Այսպիսով՝ ամփոփելով նշեմ, որ Երևանում և մարզերում իրականացված հարցման արդյունքում 1117 հարցվողներից  409 քաղաքացի իմ նշած հարցերի շրջանակում նշել է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության անունը»,-ասում է Ազարյանը: Կրկին ընդգծում է՝ մյուս կուսակցությունների մասով տվյալներ չեն հրապարակում, քանի որ քաղաքական որոշ ուժերի դեպքում թվերը բավականին փոքր են, իսկ դա նախընտրական այս շրջանում կարող է դիտարկվել որպես հակագովազդ:

Լուսինե Առաքելյան

Rate.Trading․ արտարժույթի առուվաճառքը՝ նոր թվային հարթակումԻդրամով արդեն կարելի է վճարել Glovo-ում. սպասված համագործակցությունն իրականություն էԿոնվերս Բանկը կմասնակցի Armenian Auto Show-ին՝ ներկայանալով նաև հատուկ առաջարկովԻդրամի «Բարի գործերի քաղաքը»․ թիմային խաղից՝ իրական բարեգործական ծրագրեր ԵՄ արտոնությունը Հայաստանին․ տնտեսական հնարավորություն, թե՞ աշխարհաքաղաքական գործիք. Մհեր ԱվետիսյանՀայոց ցեղասպանության դասերը չպե´տք է մոռանալ. Արմեն ՄանվելյանOլիմպիական չեմպիոնները և աշխարհի ու Եվրոպայի չեմպիոնները՝ ԶՊՄԿ-ումՓաշինյանն ուզում է հրաժարվել Տիգրանաշենից, մենք կզարգացնենք այն․ Արամ ՎարդևանյանՓաշինյանը «թմրանյութ» է բաժանում ժողովրդին, որ ցավ չզգան կիսապետություն դառնալիս․ Մենուա ՍողոմոնյանԱյն գնով, որով մենք Ռուսաստանից գազ ենք ձեռք բերում, դրան այլընտրանք չկա. Հրայր ԿամենդատյանՓաշինյանն 8 տարի ժամանակ ուներ` բացահայտելու բոլոր կոռուպցիոն դեպքերը. Աննա Կոստանյան«ՀայաՔվե»-ն դատապարտում է Հայ Առաքելական Եկեղեցուն թիրախավորող զեկույցը և պահանջում իրավական գնահատականՏԻՄ ընտրություններում հաղթանակ կորզելու համար իշխանությունները դիմում են կեղծիքների. Ցոլակ ԱկոպյանՏիգրանաշենը մի՛ անվանեք Քյարքի․ Փաշինյանը զիջումներից հետ չի կանգնելու․ տեսանյութՄեր միջից հանում են հայկականությունը, որ մենք զրկվենք մեր արժեքներից, որ դառնանք ընդամենը կենսաբանական միավոր․ Էդգար ՂազարյանԾառուկյանի և մյուս քաղբանտարկյալների պաշտպանության խորհրդի անդամների ասուլիսն` ուղիղ Թիրախում «Ամենայն Հայոց» գաղափարն է՝ Հայ Եկեղեցու համազգային բնույթը․ Արմեն Հովասափյան300-ից ավելի մարդ զnhվել, վիրավորվել և անհետ կորել է, սակայն որևէ մեկն այս արյnւնnտ իրադարձության համար չի պատժվել. Աբրահամյան ՄԱԿ ԳԱ-ում Փաշինյանի ելույթը կապ չուներ Հայաստանի Հանրապետության և հայ ժողովրդի շահերի հետ․ Արտակ Զաքարյան Եկեղեցու դեմ պայքար, Ադրբեջանի աղվանական թեզերը․ ով է պաշտպանում հայկական ժառանգությունը․ Էդմոն ՄարուքյանՀայաստանը իր կառավարման և գաղափարական մոդելով նմանվում է Հյուսիսային Կորեային. Ավետիք Չալաբյան Սատանայապաշտ հորինվածք՝ Եկեղեցու դեմ, կառավարությանը պետք է դատի տալ. Կամենդատյան Ինքնիշխանությունը միայն բառ չէ, միայն զգացմունք չէ․ Մհեր ԱվետիսյանԱյն մասին, թե իրականում ինչ կարգավիճակ է ունեցել Տիգրանաշենը խորհրդային տարիներին․ Ավետիք ՉալաբյանՀարյուրավոր հասցեներում լույս չի լինի՝ սեպտեմբերի 25-ին և 28-ինՔասախի կիրճ տանող ճանապարհին փրկարարները կանխել են քարաթափման վտանգըՄատենադարանը և Շվեյցարիայի ազգային գրադարանը համագործակցության ուղղություններ են նախանշելՋերմաստիճանը կնվազի 7-9 աստիճանով. ի՞նչ եղանակ կլինի սեպտեմբերի 25-29-ը70-ամյա անկողնային կինը մնացել է առանց դեղորայքի, հացի և խնամքի, քանի որ որդուն տարել են երկու տարով կալանքիՀայաստանի Մ20 հավաքականի մարզիչ է նշանակվել Միշա ՋորկաեֆըԹրամփը Սի Ցզինփինի հետ հարաբերություններն անվանել է «իրականում հիանալի բարեկամություն»Վթարային ջրանջատումներ են կրկին. ո՞ր հասցեներում ջուր չի լինի՝ սեպտեմբերի 25-ինԱնկեղծ և առանց պաշտոնական ձևակերպումների` 90 վայրկյան Արեգա Հովսեփյանի հետՇվեդիայում նշել են Հայաստանի անկախության 35-րդ տարեդարձըՔաղաքացուն ծեծելու համար 2 քննիչի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել. կա 7 մեղադրյալԵրևանից իրականացվում է ավելի շատ ուղիղ չվերթ, քան Թբիլիսիից ու ԲաքվիցԱպամոնտաժվել են Գետառի պատմական կամրջի շուրջ կառուցված ինքնակամ պարիսպներըՄոսկվան հերքում է Ուկրաինայի հետ եռակողմ բանակցությունների մասին լուրերըՔանի դեռ Փաշինյանը ծրագրում է հանձնել Տիգրանաշենը, մենք կհոգանք զարգացման մասին. ԱբրահամյանՄայր Աթոռը հայտարարություն է տարածելՄայքլ Օ’Նիլը նշանակվել է Հայաստանի կանանց բասկետբոլի գլխավոր մենեջերԱՄՆ-ը մինչև 7 միլիարդ դոլարի վարկային ֆինանսավորում կտրամադրի ԱրգենտինայինԱսացի «Այո». Հայտնի լրագրող Անի Գևորգյանը նշանվել էՍյունիքում նռնակի պայթյունից զոհված 23-ամյա զինծառայողը Շիրակի մարզից էր․ նրան ճանաչողները պատմում են դեպքի մասին«Գորիս» ՔԿՀ-ում տեսակցության եկած քաղաքացու թևատակից հայտնաբերվել են արգելված իրերԹՐԻՓՓ համաձայնագրի սահմանադրական հարցերը մնացին անպատասխանՄեր երկրում կրթական ցածր մակարդակը լուրջ համակարգային խնդիր է. Ատոմ ՄխիթարյանԻշխանություններն ամեն քայլ ձեռնարկում են Հայաստանը Սփյուռքից առանձնացնելու համար. Արմեն ՄանվելյանԿոնվերս Բանկի դոլարային պարտատոմսերի տեղաբաշխումն ավարտվել էՓաշինյանը խաղաղություն խոստացավ, բայց բերեց պատերազմ և զիջումներ. Սամվել Կարապետյան