Լրահոս
Կարևոր


Ոստիկանությունը հայտարարություն է տարածել

Հասարակություն

2021թ. մայիսի 18-ին ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչություն է դիմել Միհրան Սուրենի Պողոսյանի (ծնված 29.05.1976թ.) լիազորված անձ Նորայր Հարությունյանը՝ Միհրան Պողոսյանին վերջին չորս տարում միայն Հայաստանի Հանրապետության քաղաքացի հանդիսանալու և վերջին չորս տարում Հայաստանի Հանրապետությունում մշտապես բնակվելու մասին տեղեկանք (այսուհետ՝ տեղեկանք) ստանալու խնդրով: Դիմումին կից ներկայացրել է Մոսկվայի պոլիտեխնիկական համալսարանի 11.07.2020թ. թիվ 1360-ОД հրամանը՝ Միհրան Պողոսյանին նշված համալսարանում առկա ուսուցմամբ մագիստրատուրայի առաջին կուրս ընդունելու մասին:

«ՀՀ ընտրական օրենսգիրք» Սահմանադրական օրենքի 80-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանվել է, որ քաղաքացին վերջին չորս տարում Հայաստանի Հանրապետությունում մշտապես բնակվող չի համարվում, եթե լիազոր մարմնին դիմում տալու օրվան նախորդող 1.461 օրերի ընթացքում նա առնվազն 731 օր բացակայել է Հայաստանի Հանրապետությունից: Նույն նորմով սահմանվել է Հայաստանի Հանրապետությունից բացակայությունը հարգելի համարելու երկու հիմք, որոնցից է՝ արտերկրում բարձրագույն ուսումնական հաստատություններում ուսումնառությունը։ Ներկայացրած փաստաթղթերով նշված ժամկետի հաշվանցմամբ Միհրան Պողոսյանը դիմում տալու օրվան նախորդող 1.461 օրերից 753 օր բացակայել է Հայաստանի Հանրապետությունից, այսինքն՝ օրենքով սահմանված ժամկետը գերազանցվել է 22 օրով և նրան մերժվել է տեղեկանք տրամադրել։

2021թ. մայիսի 20-ին ՀՀ ԱՎ վարչությունում ստացվել է Միհրան Պողոսյանի լիազորված անձի երկրորդ դիմումը՝ տեղեկանք տրամադրելու հարցը կրկին քննարկելու խնդրանքով և ի հավելումն նախորդ փաստաթղթի ներկայացվել է Մոսկվայի պոլիտեխնիկական համալսարանի 15.01.2020թ. թիվ 0089- ОД հրամանը՝ 2020թ. հունվարի 25-ից մայիսի 31-ը Միհրան Պողոսյանին նշված համալսարանում նախապատրաստական դասընթացների ընդգրկելու մասին։

Ներկայացված հրամանների և տեղեկանքների իսկությունը պարզելու նպատակով 22.05.2021թ. հարցում է կատարվել Մոսկվայի պոլիտեխնիկական համալսարան:

Մինչ հարցման պատասխանը ստանալը, Միհրան Պողոսյանի լիազորված անձը հայց է ներկայացրել ՀՀ վարչական դատարան՝ տեղեկանքը տրամադրելուն պարտավորեցնելու պահանջով։

2021թ. մայիսի 25-ին դատարանն իր որոշման հիմքում դնելով նաև Մոսկվայի պոլիտեխնիկական համալսարանի՝ Միհրան Պողոսյանին նախապատրաստական դասընթացների ընդգրկելու մասին հրամանը բավարարել է հայցը, ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչությանը պարտավորեցրել է տրամադրելու տեղեկանքը: Դատարանի վճիռը եղել է վերջնական, առանց բողոքարկման իրավունքի։ Ի կատարումն դատարանի վճռի՝ 25.05.2021թ. Միհրան Պողոսյանին տրվել է հայցվող տեղեկանքը:

Այնուհետև 26.05.2021թ. ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչությունում ստացվել է Մոսկվայի պոլիտեխնիկական համալսարանի պատասխան գրությունը, որով նշվել է, որ Միհրան Պողոսյանը նախապատրաստական դասընթացների չի ընդգրկվել, ինչպես և հերքվել է Մոսկվայի պոլիտեխնիկական համալսարանի կողմից 15.01.2020թ. թիվ 0089- ОД հրամանն արձակելու և 21.05.2021թ. թիվ 1427 տեղեկանքը տրամադրելու փաստը։

ՀՀ ԱԺ արտահերթ ընտրություններին որպես պատգամավորի թեկնածու Միհրան Պողոսյանի գրանցումն առկախելու նպատակով նշված հանգամանքի վերաբերյալ անմիջապես տեղեկացվել է ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողով, ծանուցվել է նաև Միհրան Պողոսյանի ներկայացուցիչը:

Վերջինս նույն օրը ԱՎ վարչություն է մուտքագրել երրորդ դիմումը և ներկայացրել Բելգորոդի պետական ազգային հետազոտությունների ինստիտուտից տրված տեղեկանք առ այն, որ Միհրան Պողոսյանը 15.01.2020-31-05.2020թթ. ընդգրկված է եղել նշված հաստատությունում կազմակերպված «Մարդկային կապիտալի կառավարում» ծրագրով նախապատրաստական դասընթացներին: Վերոնշյալ տեղեկանքի իսկությունը ստուգելու նպատակով հարցում է կատարվել Բելգորոդի պետական ազգային հետազոտությունների ինստիտուտ։ 2021թ. մայիսի 30-ի դրությամբ նշված հարցման պատասխանը դեռևս չի ստացվել, ուստի օրենքով սահմանված եռօրյա ժամկետը լրանալու հանգամանքով պայմանավորված՝ Միհրան Պողոսյանին տրվել է նոր տեղեկանք:

ԶՊՄԿ․ աշխատանք, սոցիալական պատասխանատվություն և կայուն զարգացում Իշխանություններին հետաքրքրում է միայն գնաճը․ որքան շատ լինի, այնքան նրանց օգուտն է․ Հրայր ԿամենդատյանԱդրբեջանի նախագահը պաշտոնական հանդիպումների ժամանակ բացահայտ արհամարհում է մեր երկրի արժեքները․ Արմեն ՄանվելյանՅունիբանկի վերանվանված «Թումանյան» մասնաճյուղը բացվել է նոր հասցեում Ադրբեջանական ներխուժումները պատահական չեն, դրանց մի մասը վերահսկում է ՀՀ կարևոր ենթակառուցվածքներ. Տիգրան Աբրահամյան ԱՄԷ-ն բազմիցս պատրաստակամություն է հայտնել հարթակ տրամադրել Ուկրաինայի շուրջ բանակցությունների անցկացման համար․ Պեսկով Իշխանությունները փոքր քայլերով վերացնում են մեր երկրի էլիտան․ Ատոմ ՄխիթարյանՀանձնելով Տիգրանաշենը` Փաշինյանն Ադրբեջանի առջև բացում է Հայաստանի դարպասը․ Նարեկ ԿարապետյանՀայաստանի և Ռուսաստանի հարաբերությունները գնալով ավելի են խզվելու․ Էդմոն ՄարուքյանՄենք պետք է չհանձնվենք և շարունակենք մեր արդար պահանջը Արցախի վերադարձի համար․ Ցոլակ ԱկոպյանՆիկոլը չի ցանկանում ընտրել ԵՄ կամ ԵԱՏՄ․ նա փորձում է կողմերի վրա «վաճառել» այդ ընտրության իրավունքը․ Արտակ Զաքարյան«Կարապետյան» Հիմնադրամի համար հոգևոր-մշակութային արժեքների պահպանումն ու զարգացումը առաջնահերթություն է. Գոհար ՂումաշյանԿիևյան կամրջի տակ հայտնաբերվել է Իրանի 36-ամյա քաղաքացու մարմինըՀոսանքանջատումներ Երևանի և մարզերի մի շարք հասցեներումԵվրոպայում 2026թ․ ամառը դարձել է ամենաշոգը դիտարկումների ամբողջ պատմության ընթացքումԿաբարդինո-Բալկարիայում ձնահյուսի հետևանքով զոհված ալպինիստների թիվը հասել է 15-իԲալահովիտում ասֆալտապատման աշխատանքներ իրականացնելիս ճանապարհաշինարարները հայտնաբերել են մարդու գանգՇիրակի թեմում Խաչվերացի հանդիսավոր թափոր կանցկացվիՕդի ջերմաստիճանը կբարձրանա 8 աստիճանով․ ի՞նչ եղանակ է սպասվումԵկել ենք Տիգրանաշեն՝ ցույց տալու Փաշինյանին, թե ինչու այն չպետք է հանձնի. Նարեկ ԿարապետյանԹրամփը հերքել է Հորդանանում ԱՄՆ կործանիչների վնասման մասին հաղորդումները«Հայաստանը պետք է հստակ կանգնի Ռուսաստանի կողքին». Մհեր ԱվետիսյանԶարգացում, ոչ թե հանձնում․ այսօր «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավորները եղան ՏիգրանաշենումՄենք Տիգրանաշեն եկանք սեր տալու և փոխադարձաբար սեր էլ ստացանք․ Ուժեղ ՀայաստանԿոնվերս Բանկի նախաձեռնությամբ քննարկվել են հայ-լեհական առևտրատնտեսական հարաբերությունների զարգացման հեռանկարներըՀայոց ցեղասպանության թանգարանը համալրվել է նոր աուդիոգիդերով և ռադիոգիդերովԹուրքական ԱԹՍ-ները խնդիր են դարձել Հունաստանի համարԳերմանիան նպատակ ունի թույլ չտալ, որ ծայրահեղ աջերը հասանելիություն ստանան պատերազմական գաղտնի ծրագրին. Bloomberg«ՀայաՔվեն» վերահաստատում է Արցախի բնակչության հիմնարար իրավունքների պաշտպանության շուրջ իր աննահանջ հանձնառությունըԱյգեստանում գործարկվելու է էլեկտրական շչակՉինաստանում բեռնատար նավում բռնկված հրդեհի հետևանքով 25 մարդ է զոհվելBaghramyan Residence-ը միավորում է ոլորտի առաջատար գործընկերներինՄեկնարկել է «Լամբադա» տրանսպորտային հանգույցի հիմնանորոգումը Ռեալի նախկին ֆուտբոլիստը նշել է ՉԼ-ի երկու գլխավոր ֆավորիտներին՝ չընդգրկելով Մոուրինյուի թիմինՄարդը ղեկավար է դառնում ոչ այն պահին, երբ իրեն այդպես է կոչում, այլ երբ իր շուրջը ստեղծում է կարգ, վստահություն և պատասխանատվություն․ Մհեր ԱվետիսյանԱտոմ Մխիթարյան անդրադարձը Հայաստանում վերջին տարիներին կրթության բնագավառում ստեղծված աղետալի վիճակինՏիգրանաշենի հանձնումը մեծագույն աղետ և բախման առիթ է դառնալու. Ավետիք ՉալաբյանԴեկտեմբերից հետո ռուսական գազը հնարավոր է թանկանա. Հրայր ԿամենդատյանԿրթության որակն էապես ընկնում է, և ունենք շատ վատ ցուցանիշներ. Ատոմ ՄխիթարյանՌուսական ռազմաբազայի դուրսբերումը կարող է մեծ ռիսկ լինել մեր երկրի համար. Աննա ԿոստանյանԵՊՀ-ն հեղինակազրկում են․ ռեկտորի ընտրությունը՝ կանոնադրության կոպիտ խախտմամբ․ Սողոմոնյան Զարգացում, ոչ թե հանձնում. «Ուժեղ Հայաստան»-ը՝ Տիգրանաշենի ճանապարհինԻշխանափոխության կայծի հնարավորությունը տեսնում եմ, նույնիսկ հուսահատությունն ու հուսալքությունն են բերում ընդվզումի. Բագրատ Սրբազան Հատուկ հայտարարություն կլինի Տիգրանաշենից. «Ուժեղ Հայաստան»Նվերներ՝ մանկապարտեզների սաներին, սպորտային խաղեր՝ աշխատակիցներին․ նոր նախաձեռնություններ ԶՊՄԿ-ում Սամվել Կարապետյանը դատի է տվել Նիկոլ Փաշինյանին․ պահանջում է 3 մլն դրամ և ներողություն խնդրել «Բարսելոնայի» վստահ հաղթանակը ՉԼ-ում Բրյուսելն Ուկրաինայից պահանջում է սկսել կանանց զnրահավաք. ՌԴ Արտաքին հետախուզության ծառայություն Իշխանությունը մեզ ոչ թե չորրորդ հանրապետություն է տանում, այլ չորրորդ պատերազմի․ Լենա ՄաթևոսյանUcom-ը շարունակում է ցանցի լայնածավալ արդիականացումը՝ ընդլայնելով 5G ծածկույթն ու բարձրացնելով կապի որակը