Արաբկիրի բաժնում քաղաքացուն մերկացրել են. նշանակվել է քննություն (ֆոտո)
Հասարակություն«Դեժավյու» տելեգրամյան ալիքը տեսանյութ է հրապարակել՝ Արաբկիրի բաժանմունքում բերման ենթարկված անձի խոշտանգման վերաբերյալ։
Ըստ տեսանյութի՝ բերման ենթարկված տղամարդն ամբողջությամբ մերկ շրջում է բաժանմունքում։ Ըստ տելեգրամյան ալիքի՝ տղամարդը խոշտանգվել է Էդուարդ Աղաջանյանի մորեղբոր՝ Արաբկիրի բաժնի պետ Արմեն Վաթյանի հրահանգով։
NEWS.am-ին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի եւ լրատվության վարչությունից հայտնեցին, որ ոստիկանապետի հանձնարարությամբ հրապարակված տեսանյութի վերաբերյալ նշանակվել է քննություն։