Հայտարարություն Բաքվից
ՀասարակությունՊաշտոնական Բաքուն կողմ է միջազգային հանրության' հայ-ադրբեջանական պետական սահմանին տիրող լարվածությունը խաղաղ ճանապարհով կարգավորելու և սահմանազատում և սահմանագծում իրականացնելու մասին կոչերին: «Ինտերֆաքս»-ի ադրբեջանական ծառայության փոխանցմամբ' այս մասին հայտարարել է Ադրբեջանի ԱԳՆ խոսնակ Լեյլա Աբդուլաևան: «Մենք բազմիցս հայտարարել ենք, որ կողմ ենք սահմանային լարվածությունը բանակցությունների միջոցով կարգավորելուն, ինչպես նաև աջակցում ենք միջազգային հանրության կոչերին երկու երկրի միջև սահմանազատում և սահմանագծում իրականացնելու մասին: Ադրբեջանը կողմ է արտահայտվել նաև սահմանազատման և սահմանագծման հարցով եռակողմ հանձանժողով ստեղծելուն»,- ասվում է Աբդուլաևայի հայտարարության մեջ: Միևնույն ժամանակ վերջինս ընդգծել է, որ սահամանգծման և սահմանազատման անցկացման ժամանակ անհրաժեշտ է հարգել երկու երկրի տարածքային ամբողջականությանը: «Միայն ինքնիշխանության և տարածքային ամբողջականության միջազգային իրավունքի պահպանմամբ է հնարավոր կարգավորել միջպետական հարաբերությունները, սկսել սահմանագծումն ու սահմանազատումը, և վերջապես, ամուր հիմք գցել խաղաղ համակեցության համար»,- հավելել է ԱԳՆ խոսնակը: