Ալիևը դիմել է միջազգային կառույցներին
ՀասարակությունԱդրբեջանի գլխավոր դատախազ Կյամրան Ալիևը դիմել է միջազգային կազմակերպություններին ՝ Քարվաճառի շրջանում մի խումբ մարդկանց ականի վրա պայթելու փաստի կապակցությամբ:
Ալիևը պաշտոնապես դիմել է ՄԱԿ-ի Մարդու իրավունքների գերագույն հանձնակատարին, Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների հանձնակատարին`Amnesty İnternational և Human Rights Watch կազմակերպություններին։
Դիմումում ասվում է, որ Հայաստանի զինված ուժերը շարունակում են «հանցագործություններ կատարել» ադրբեջանցիների նկատմամբ։
Հիշեցնենք, որ այսօր Քարվաճառի շրջանում ադրբեջանցի լրագրողների են պայթել ականի վրա: Մահացել են են AzTV-ի և AZERTAC-ի աշխատակիցներ Սիրաջ Աբիշովը և Մահարամ Իբրահիմովը:
Ավտոմեքենայի վարորդ Էմին Մամեդովը և հարակից գյուղի բնակիչների մեկը վիրավորվել են:
Ընդգծվել է, որ այս փաստի առթիվ զինդատախազությունում հարուցվել է քրեական գործ քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածներով, կատարվում է քննություն: