Թուրքիայի նախկին ոստիկանապետը դատապարտվել է 2170 տարվա ազատազրկման
ՀասարակությունԹուրքիայի նախկին ոստիկանապետ Նազմի Արդիչը հանրահայտ «Ֆեներբահչե» ֆուտբոլային ակումբի դեմ դավադրության գործով դատապարտվել է 2170 տարվա ազատազրկման, հայտնում է ամերիկյան ESPN-ը:
Քաջատեղյակ աղբյուրի փոխանցմամբ` Արդիչը ֆուտբոլային ակումբի նախկին նախագահ Ազիզ Յըլդըրըմի դեմ կեղծ քրեական գործ է սարքել, ինչի պատճառով վերջինս 2011-ին դատապարտվել է 6 տարվա ազատազրկման` պայմանավորված խաղերի համար:
Ավելի ուշ Յըլդըրըմն արդարացվել է, իսկ Արդիչը` հայտնվել մեղադրյալների աթոռին: