Լրահոս
Կարևոր


ԱԱԾ-ն նոր բացահայտում է արել

Հասարակություն

ՀՀ ազգային անվտանգության ծառայության տնտեսական անվտանգության և կոռուպցիայի հակազդման դեպարտամենտի ծառայողները 2021 թվականի մայիսի 11-ին Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացի Ա. Ա-ի կողմից բեռնափոխադրող ընկերությանը հանձնված և Ճապոնիա ուղարկվող առաքանիում հայտնաբերել են երկու սրբապատկերներ, որոնց բաղադրության մեջ հայտնաբերվել է առանձնապես խոշոր չափերի մեթամֆետամին՝ «Կրիստալ» տեսակի թմրամիջոց:

Առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցների մաքսանենգության և իրացնելու նպատակով ապօրինի շրջանառության դեպքերի առթիվ ՀՀ ազգային անվտանգության ծառայության քննչական դեպարտամենտում հարուցված քրեական գործով քննչական խմբի, ինչպես նաև ԱԱԾ տնտեսական անվտանգության և կոռուպցիայի հակազդման դեպարտամենտի ծառայողների արհեստավարժ գործողությունների, առկա վարկածների ստուգման արդյունքում Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացի Հ.Կ-ին պատկանող՝ Երևան քաղաքի Կենտրոն վարչական շրջանում գտնվող բնակարաններից մեկում 2021 թվականի հունիսի 2-ին կատարված խուզարկությամբ հայտնաբերվել են ևս երեք նույնատիպ սրբապատկերներ, որոնց բաղադրության մեջ հայտնաբերվել է մեթամֆետամին տեսակի թմրամիջոց:

Արդյունքում պարզվել է, որ նշված թմրամիջոցները քողարկված ձևով՝ սրբապատկերների բաղադրությանը խառնված վիճակում, մաքսային հսկողությունից թաքցնելով, 2021 թվականի մայիսին Իրանի Իսլամական Հանրապետությունից բեռնատարներով ՀՀ են տեղափոխել ԻԻՀ մի շարք քաղաքացիներ, որոնք պատրաստվել են մաքսանենգ ճանապարհով արտահանել ՀՀ-ից:

ԱԱԾ աշխատակիցների կողմից իրականացված քննչական և դատավարական համալիր միջոցառումների արդյունքում հայտնաբերված մեթամֆետամին տեսակի՝ առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցի ընդհանուր քաշը կազմել է շուրջ 7 կգ:

Նշված հանցագործությունների կատարման կասկածանքով ԱԱԾ քննչական դեպարտամենտում քննվող քրեական գործի շրջանակներում ձերբակալվել, այնուհետև կալանավորվել են ԻԻՀ 4 քաղաքացիներ, հայտնաբերված սրբապատկերներն ուղարկվել են դատաքիմիական փորձաքննության, ձեռնարկվում են անհրաժեշտ դատավարական գործողություններ՝ դեպքի բոլոր հանգամանքները, ինչպես նաև մաքսանենգ ճանապարհով ՀՀ տարածք թմրամիջոցների ապօրինի ներմուծման սխեմայում ներգրավված անձանց ամբողջական շրջանակը պարզելու ուղղությամբ:

Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով՝ դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը Երևանի Շենգավիթ վարչական շրջանում քաղաքացիների հետ մասնակցում է միասնական քայլերթիԳիտեի՞ք, որ Ուժեղ Հայաստանը մասնակցելու է ընտրություններին. հարցում Ապարանում Արտաքին պարտքը կրկնապատկվել է, ասում է զենք եմ գնել, հավատո՞ւմ եք. Հարցում Գագիկ Ծառուկյանի նախընտրական հանդիպումը ՇենգավիթումԸստ Փաշինյանի, եթե քաղաքացին աղքատ է, դա իր խնդիրն է. հարցում Մասիսում Նոյեմբերյանում ջերմ դիմավորում են Նարեկ ԿարապետյանինՈՒժեղ Հայաստանի ՈՒժեղ Նոյեմբերյան. Փոփոխություն հնարավոր է միայն հաջորդ վարչապետ Սամվել Կարապետյանի հետ. Նարեկ ԿարապետյանՆերքին գործերի նախարարի գլխին մութ ամպեր են կուտակվումԷլ ցանցերի զավթեցին Կարապետյանից, որ ի՞նչ անեն. Հարցում Ռուսաստանը ակնարկում է ատոմակայանի մասին Փաշինյանը ցնցումների մեջ է կաթողիկոսի այցից Սա պարզապես քաղաքական ընտրություն չէ․ սա Հայաստանի գոյության հանրաքվեն է․ Արմեն ՄանվելյանՄեր երեխաները մեծանալու են ուժեղ Հայաստանում. Ուժեղ ՀայաստանՀատիսի գագաթն այս անգամ հյուրընկալել էր Աշտարակ համայնքի Սասունիկ գյուղի բնակիչներին. տեսանյութUcom-ը և Արևորդին շարունակում են համատեղ նախաձեռնությունները՝ հանուն կանաչ ապագայի Ֆասթ Բանկը «Music Through Centuries» հայ-ավստրիական մշակութային միջոցառման գլխավոր գործընկերն է Քարոզարշավ օր 4-րդ. ՈՒժեղ Զորական. փոփոխություն հնարավոր է միայն հաջորդ վարչապետ Սամվել Կարապետյանի հետ. Նարեկ ԿարապետյանՈ՞նց է նախարարը խոսում երեխաների իրավունքներից այն դեպքում, երբ մանկապղծnւթյան դեպք էր կոծկվում. Էդմոն ՄարուքյանԲագրատաշենը փոփոխություն է ուզում. Ուժեղ ՀայաստանՄշակել ենք թիրախային խմբերի համար հստակ մեխանիզմներ` ինչպես կարելի է բարձրացնել աշխատավարձերը. մի մասը աշխատավարձի տեսքով, մյուսը` դիվիդենդների․ Նաիրի Սարգսյան Արևային էներգիան անհավանական արագությամբ դուրս է մղում ածուխը, գազը և միջուկային էներգիան ԶՊՄԿ-ն բացել է դռները աշակերտների առաջ․ այցելություն բաց հանք և ֆաբրիկա | Past.am Պատրաստվե՜ք լավ փոփոխությունների. Հրաչյա Ռոստոմյան «Ուժեղ Հայաստանը» զորեղ Զորականում էՏիկին նախարար, ո՞նց կարելի է պետական բյուջեում տուգանք պլանավորել. Մարուքյան Ինչու է Բաքուն արդեն տոնում հաղթանակը. Հայաստանի ժողովրդի ճակատագրական ընտրությունը. Սուրենյանց Տավուշի մարզի Զորական գյուղում ընթանում է «Ուժեղ Հայաստան»-ի իրազեկման արշավըԱնտարբերությունը թուլություն է, իսկ Ուժեղ Հայաստանը՝ բոլորիս հպարտությունն ու ապավենը. Նարեկ Կարապետյան5000 դրամի համար հաշիվներիդ վրա արգելանք են դնում․ «Լուսավոր Հայաստանն» այսօր քարոզարշավը սկսեց ԴԱՀԿ-ի մոտից Մանկապղծության դեպք կար, որը կոծկվում էր. Մարուքյանի եւ Գալյանի բանավեճը Այս իշխանությունն այսօր պետք է հաշվետվություն ներկայացնի, ոչ թե նախընտրական ճառեր․ Արեգ ՍավգուլյանՈրքան շատ պրոֆեսիոնալ գործարարներ ունենա ազգը, այնքան ավելի հարուստ կլինի․ Կարապետյան Հանուն մեր երեխաների ապագայի. հանուն Հայաստանի. փոփոխություն հնարավոր է միա՛յն հաջորդ վարչապետ Սամվել Կարապետյանի հետ. Ուժեղ ՀայաստանՔարոզարշավի երկրորդ կանգառը անառիկ ու խիզախ Կապանում, որը մեզ դիմավորեց մեծ ջերմությամբ ու ոգևորությամբ. Ա. ՉալաբյանՄենք՝ որպես Հայաստանի պարզ քաղաքացիներս, կանգնած ենք մեծ խնդրի առաջ. Մհեր ԱվետիսյանՆիկոլի վերարտադրվելու պարագայում լինելու են բաներ, որոնց համառորեն չենք ուզում հավատալ. Մենուա ՍողոմանյանԿունենանք մատչելի դեղորայք, 0% հարկ փոքր բիզնեսին, ծայրահեղ աղքատության վերացում․ Մենուա ՍողոմոնյանՇուրջ 40% աղքատություն ունեցող գյուղեր գնա, բայց մենակ. Ռուբեն Մխիթարյանը՝ Փաշինյանին Մոսկվայի կոշտացող ուղերձները և Հայաստանի առջև կանգնած ռիսկերը «Ուժեղ Հայաստան»-ի ուժեղ ելույթները Եղեգնաձորում. փոփոխություն հնարավոր է միա՛յն հաջորդ վարչապետ Սամվել Կարապետյանի հետԵվրոպան՝ «պատի» առջև. մարտահրավերներ ու հակասություններ. «Փաստ» Քաղաքական գործիչներից զատ և ավելի պրոդուկտիվ աշխարհը փոխում են գործարարները. Նարեկ Կարապետյան «Նիկոլի՝ Հայաստանում իշխանության մնալը օդ ու ջրի նման անհրաժեշտ է թուրք-ադրբեջանական տանդեմին». «Փաստ» ԲՀԿ-ի մշակութային քաղաքականությունը․ ժառանգությունից մինչև ժամանակակից արվեստ Մեր՝ էությամբ հայ քրիստոնյաներիս խնդիրն է ձևավորել ազգային իշխանություն. «Փաստ» Կտրուկ շրջադարձի առարկայական վտանգները. «Փաստ» Սեմինարիայի շենքը հայոց թեմին է վերադարձվել Սամվել Կարապետյանի աջակցությամբ. «Փաստ» Նույնական խոսույթների «անատոմիան». իշխանությունն ընդդեմ Հայաստանի Հանրապետության հիմքերի. «Փաստ» Հումքից դեպի պատրաստի արտադրանք․ Սամվել Կարապետյանը ներկայացրել է գյուղատնտեսության զարգացման իր տեսլականը «Հայ առաքելական եկեղեցու դեմ պայքարը կոչնչացնի ցանկացած իշխանության լեգիտիմությունը». «Փաստ»