Ես Ալենչիկին միայն մի բան կասեմ. Յուրի Խաչատուրովը պատասխանեց Փաշինյանին ու Ալեն Սիմոնյանին
Այսօր Գորիսում գեներալ Յուրի Խաչատուրովը խոսել է կոնֆետների վերաբերյալ Նիկոլ Փաշինյանի աղմկահարույց հայտարարության մասին՝ հայտարարելով, որ բոլորը գիտեն քաղցրի նկատմամբ Փաշինյանի հակումների մասին. «Նրա գլխում բանակի մասին խոսելիս այլ բան չկա»:
Խաչատուրովը խոսել է նաև Ալեն Սիմոնյանի մասին. «Ալենչիկն ասում է, որ ժամանակին չի լողացել: Ես ուղղակի ցանկանում եմ նրան ասել, որ երբեք չի մաքրվի, որքան էլ լողանա»:
«Նրանք բանակի մասին որևէ այլ բան չեն կարող ասել: Նրանք չգիտեն, որ 94 թվականի պատերազմից հետո բանակում առհասարակ որևէ բան չի եղել: Ամեն ինչն արվել է պատերազմից հետո: Մեծ հաշվով, ամեն ինչը սկսվել է 90-ականների վերջից: Բերվել է այնքան բան, որ մնացել է նույնիսկ այս պատերազմից հետո»,-ասել է նա: