Անհրաժեշտ է խոսել. Վլադիմիր Պուտին
ՔաղաքականությունՌուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, «Ռոսիա-1» հեռուստաալիքի եթերում, պատասխանել է իր ուկրաինացի գործընկեր Վլադիմիր Զելենսկիի հետ զրույցի հավանականության մասին հարցին: Ինչպես նշել է լրագրողը, Ուկրաինայի ղեկավարը նախկինում առաջարկել է Պուտինին հանդիպել: Եվ ոչ վաղ անցյալում Զելենսկին Ռադային է ներկայացրել Ուկրաինայի էթնիկ ժողովուրդների մասին օրինագիծը, որի մեջ չեն ընդգրկվել ռուսները:
«Մենք միշտ խոսելու բան ունենք, քանի որ հարևաններ ենք: Բայց հարցը նույնիսկ այդ տգեղ օրենքը չէ: Խնդիրն այն է, որ երբ նրանց վարչակազմի մակարդակով հարցրել են, թե ինչի մասին եք ուզում խոսել, մենք ստացել ենք պատասխան, որ ընդհանուր առմամբ միջազգային անվտանգության մասին։
Դա, իհարկե, աշխարհի իրավիճակի, միջազգային անվտանգության կարևորագույն կողմն է բոլորի համար, ներառյալ՝ Ռուսաստանի և Ուկրաինայի: Բայց կարծում եմ, որ մեր երկկողմ հարաբերություններում այնքան խնդիրներ են կուտակվել, որ անհրաժեշտ կլինի խոսել այդ մասին»,-պարզաբանել է Պուտինը։