ՌԴ ՊՆ նոր հաղորդագրություն է տարածել
ՔաղաքականությունՌուս խաղաղապահներն ապահովում են Արցախի Մարտունու շրջանում գյուղատնտեսական աշխատանքներ իրականացնող բնակիչների անվտանգությունը, հաղորդում է ՌԴ ՊՆ-ն։
Ինչպես նշում է գերատեսչությունը, Մարտունու շրջանի Ճարտար գյուղի ներկայացուցիչները դիմել են հումանիտար արձագանքման կենտրոն՝ խնդրելով ապահովել գյուղատնտեսական դաշտերում աշխատանքների անվտանգությունը։
«Այսօրվանից և հաջորդ շաբաթվա ընթացքում ապահովելու ենք գյուղատնտեսական աշխատանքների իրականացման անվտանգությունը»,- հայտնել է մարդասիրական արձագանքման կենտրոնի ներկայացուցիչ Ալեքսանդր Վասիլևը:
Ինչպես նշվում է, ռուս խաղաղապահները նաև աշխատանքներ են իրականացնում տեղանքը պայթունավտանգ առարկաներից մաքրելու ուղղությամբ։ 2020թ. նոյեմբերի 23-ից ռուսական խաղաղապահ ուժերի ինժեներական ստորաբաժանումների կողմից իրականացված գործողության ընթացքում չպայթած զինամթերքից մաքրվել է 2 123 հա տարածք, 650 կմ ճանապարհ, հայտնաբերվել և վնասազերծվել է 25,613 պայթուցիկ առարկա:
Ռուսաստանի Դաշնության նախագահի 2020 թվականի նոյեմբերի 10-ի հրամանագրով Լեռնային Ղարաբաղում տեղակայվել է ռուսաստանյան խաղաղապահների զորակազմը: Զորակազմի հիմքը կազմում է Կենտրոնական ռազմական օկրուգի 15-րդ առանձին մոտոհրաձգային բրիգադը։ Խաղաղապահների հրամանատարն է գեներալ-լեյտենանտ Ռուստամ Մուրադովը։