Լրահոս
Կարևոր


ԲՀԿ-ի ծրագրի հիմքում «հնարավորությունների հավասարության» գաղափարն է

Հասարակություն

26 քաղաքական ուժեր արդեն իսկ ներկայացրել են իրենց ծրագրային հիմնադրույթները: «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախընտրական ծրագրի մասին ենք զրուցել տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր Գագիկ Վարդանյանի հետ: 

- Ինչո՞վ է առանձնանում ԲՀԿ նախընտրական ծրագիրը, ո՞րն է դրա հատկանշական կողմը: 

- Ծրագրի բոլոր կողմերը մեկ հարցազրույցի միջոցով հնարավոր չէ ներկայացնել, բայց առանձին, իմ կարծիքով, հասարակության համար կենսական նշանակություն ունեցող, երկրի զարգացման տեսանկյունից կարեւորվող որոշ դրույթների կարելի է անդրադառնալ: Տեւական ժամանակ քաղաքական դաշտում գործող, խորհրդարանում մշտապես ներկայացված քաղաքական ուժերը միմյանցից տարբերվել են պետության սոցիալ-տնտեսական մոդելի ձեւավորման ուղղությամբ հետեւողական, երբեմն՝ ոչ այնքան հետեւողական, գործունեությամբ: ԲՀԿ-ն, թվում է, իր բոլոր ծրագրերով, այդ թվում՝ նախընտրական, ավելի հետեւողականորեն ձգտել է «սկանդինավյան» մոդելի ձեւավորմանը, որը հյուսիսեվրոպական երկրների (Դանիա, Իսլանդիա, Նորվեգիա, Շվեդիա, Ֆինլանդիա) տնտեսական եւ սոցիալական մոդելն է: Թեպետ գոյություն ունեն նշանակալի տարբերություններ այդ երկրների միջեւ, դրանք բոլորն ունեն ընդհանուր կողմեր: Դրանց թվում է համընդհանուր բարեկեցության պետությունը, որն ուղղված է անհատական ինքնավարության բարձրացմանը, սոցիալական շարժունության աջակցությանը եւ մարդու հիմնական իրավունքների ապահովմանը, ինչպես նաեւ տնտեսության կայունությանը: Հավանաբար, կուսակցության անվանումը պատահական չի ընտրվել. իր ստեղծման օրվանից «Բարգավաճ Հայաստանը» փորձել է առավելագույն ներդրումն ունենալ համընդհանուր բարեկեցության պետության կառուցման գործում՝ խորհրդարանում մեծամասնություն չկազմելու պայմաններում: Պարզ ասած, «սկանդինավյան» մոդելը սոցիալական պետության տեսակ է, որը տարբերվում է սոցիալական պետությունների մյուս տեսակներից՝ աշխատուժի առավելագույն մասնակցության (համընդհանուր զբաղվածություն), սեռական հավասարության, էգալիտարիզմի, հարստության վերաբաշխման բարձր աստիճանի վրա իր շեշտադրմամբ:

- ՀՀ սահմանադրության հոդված 1-ով Հայաստանի Հանրապետությունն ինքնիշխան, ժողովրդավարական, սոցիալական, իրավական պետություն է: Հետեւաբար, կարելի՞ է ասել, թե մեր երկիրն այդ մոդելով է զար­գանում:

- Ոչ, համենայնդեպս՝ սոցիալականի մասով: ՀՀ-ում սոցիալական արդարության մասին խոսել չենք կարող, քանի որ եկամուտների մեծ բեւեռացում կա, բացի դրանից՝ բնակչության աղքատության մակարդակը բավական բարձր է: Սոցիալական պետության բնորոշ կողմերից է հասարակության համընդհանուր բարեկեցությունը, ինչը չի ենթադրում, որ հարուստներ չեն կարող լինել: Հարուստ կամ դրան մոտ կենսամակարդակ ունեցողներ կարող են լինել բացառապես ձեռնարկատիրական հաջող գործունեությամբ զբաղվողները: Մյուս մասի, օրինակ, կրթության ոլորտի աշխատողների կամ կենսաթոշակառուների բարեկեցությունը պետք է ապահովվի երկրում ստեղծված հարստության վերաբաշխման ողջամիտ բարձր աստիճանի հասնելու ճանապարհով: Այդ առումով, ԲՀԿ-ն առաջարկում է առաջիկա 5 տարիների ընթացքում՝ յուրաքանչյուր տարի, առնվազն 10%-ով բարձրացնել նվազագույն աշխատավարձը եւ կենսաթոշակները: Կարծում եմ, որ նույնիսկ սա էլ բավարար չէ, եթե, ինչպես նշել է իր ելույթում ԲՀԿ ղեկավարը, «մեր հայրենակիցների համար պետք է ապահովել արժանապատիվ կենսամակարդակ»:

- Դուք նշեցիք հարստության վերաբաշխման բարձր աստիճանի մասին: Հավասար բաշխման հիմքում այն գաղափարն է, որը ենթադրում է հասարակության բոլոր անդամների համար հավասար սոցիալական եւ քաղաքացիական իրավունքներով հասարակության ստեղծում: Մինչդեռ ԲՀԿ առաջնորդը ֆինանսատնտեսական էլիտայի ակնառու ներկայացուցիչ է, խոսակցական լեզվով՝ օլիգարխ: 

- Այնպես է ստացվել, որ շուկայական տնտեսության պայմաններում կարող են լինել խոշոր գործարարներ, խոշոր սեփականատերեր, եթե կուզեք՝ օլիգարխներ: Հարավային Կորեայում այդ օլիգարխները (այնտեղ՝ չեբոլները) նպաստեցին երկրի թռիչքային զարգացմանը, որովհետեւ կառավարությունը հստակ խնդիրներ դրեց նրանց առջեւ… Դրա հետ մեկտեղ, խոշոր կորպորացիաները, առանձին խոշոր սեփականատերեր ստանձնում են սոցիալական կորպորատիվ պատասխանատվություն, իրենց վրա են վերցնում որոշակի սոցիալական պարտավորություններ՝ առանց պարտադրանքի. նրանք, գուցե, առաջնորդվում են հետեւյալ սկզբունքով. «Աղքատ հարեւան ունենալը լավ բան չէ»:

Նշեցի, որ «սկանդինավյան» մոդելի յուրահատկություններից մեկն այն է, որ շեշտադրում է արվում համընդհանուր զբաղվածության վրա: Նախընտրական ելույթներից մեկում ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանը նշել է. «Պետք է ստեղծվի իրավիճակ, որ ոչ թե աշխատատեղի խնդիր լինի, այլ՝ աշխատողի…»։ «Աշխատողի խնդիրը» հենց աշխատուժի առավելագույն մասնակցություն կամ համընդհանուր զբաղվածություն ապահովելուն է վերաբերում: Իսկ «հնարավորությունների հավասարությունը» ենթադրում է մարդկանց համար, ըստ իրենց կարողությունների եւ ունակությունների, ինքնադրսեւորվելու, ինքնիրացվելու հավասար հնարավորությունների ստեղծում՝ պետության կողմից համապատասխան աշխատատեղերի ստեղծումը խթանելով:
Միաժամանակ, որպեսզի մարդկանց կարողությունները եւ ունակությունները համապատասխանեն արժանապատիվ աշխատատեղերին եւ արժանապատիվ եկամտին, պետք է հասնել կրթության, մասնավորապես՝ բարձրագույն կրթության, «հնարավորությունների հավասարության», ինչի մասին բավական պարզ, գուցե, առաջին հայացքից պոպուլիստական լեզվով իր ելույթներից մեկում օրերս ասաց Ծառուկյանը. «Լսեք, էսօր ուսման վճարները 15-20 տոկոս բարձրանում են, ո՞նց կարող է այդպես լինի, եթե թոշակն ու աշխատավարձը չի բարձրանում: Պետությունը պետք է պայմանագիր կապի, այդ գումարը վճարի, ավարտելուց հետո ուսանողին տեղավորի աշխատանքի, նա էլ 5 տարում այդ պարտքը փակի»: Այս հայտարարությունն ընդամենը գաղափար է, որը պետք է մանրազնին մշակվի, իսկ առարկայի մեջ չխորանալու դեպքում այն կարելի է որակել որպես ուտոպիստական: 

Վստահաբար, պարոն Ծառուկյանը ծանոթ չէ «Դեպի գիտելիքի հասարակություններ» UNESCO-ի 2005 թվականի զեկույցին, որում ասված է. «Չնայած թվացող ուտոպիստականությանը, …զարգացող երկրների առնչությամբ կարելի է առաջարկել ֆինանսավորման համակարգեր, որոնք կապահովեն հնարավորությունների հավասարություն կրթության ոլորտում»: Խոսքը վերաբերում է ХХI դարում կրթության միջազգային հանձնաժողովի ներկայացրած «կրթության ժամանակի վարկ» հայեցակարգին, ըստ որի՝ ենթադրվում է վարկի տրամադրում պետության միջոցների հաշվին: Այդ վարկն ապահովում է անվճար ուսուցում որոշակի, յուրաքանչյուր երեխայի համար միեւնույն թվով տարիների ընթացքում, ինչը հնարավորություն է ընձեռում նպաստել՝ իրացնելու հավասար հնարավորությունները: Հատկանշական է, որ վարկը յուրաքանչյուր ուսանողին պետք է հնարավորություն ընձեռի իր թեկնածությունն առաջարկելու նախընտրած ուսումնական հաստատություն՝ ընդունվելու համար: Հայտարարված թեկնածուի հետ ուսումնական հաստատության համաձայնելու դեպքում պետությունը վճարում է ուսումնառության փաստացի արժեքը: Անվճար կրթության ժամանակային լիմիտը սպառվելուց հետո, հետագա ուսումնառության արժեքը վճարում է ուսանողը՝ այն շարունակելու մտադրության դեպքում: Ուսումնառության ժամանակի սահմանափակ լինելը կարող է նպաստել սովորողների պատասխանատվության բարձրացմանը, քանի որ ինչ-որ քննություն չհաղթահարելու դեպքում նրանք ստիպված կլինեն ինքնաֆինանսավորել կրթության ծախսերը: 

Հետեւաբար, ԲՀԿ-ի՝ կրթության ֆինանսավորման վերաբերյալ առաջարկությունը կարող է եւ պետք է զարգացնեն նորընտիր ԱԺ-ն, նոր կառավարությունը, քանզի միայն կրթության ֆինանսավորման նկարագրված համակարգի ներդրմամբ է հնարավոր իրականացնել Ծառուկյանի արտահայտած հետեւյալ գաղափարը. «Գիտելիքներ եւ բարձր առաջադիմություն ունեցող ոչ մի ուսանող ուսման վարձը չվճարելու պատճառով չպետք է զրկվի կրթություն ստանալու իրավունքից»:

Ամերիաբանկը` Հայաստանի ամենանորարար թվային բանկը. 9 մրցանակ` Global Finance-ի «Լավագույն թվային բանկ» մրցանակաբաշխությունում Մեր ռազմաքաղաքական ղեկավարությունը ժողովրդին տանում է փակուղու ճանապարհով. Ավետիք ՉալաբյանՌուսաստանից տնտեսապես հեռացումը իր հետ շատ վտանգներ է բերելու. Արմեն Մանվելյան300,000 ադրբեջանցու չվերաբնակեցնելու մասին Փաշինյանի խոստումը հերթական սուտն է․ տեսանյութ«Shirak Restart». ֆինանսավորման նոր հնարավորություններ Շիրակի մարզի բիզնեսի համարՎՏԲ-Հայաստան Բանկը կորպորատիվ հաճախորդներին առաջարկում է ազատ միջոցների կառավարման արդյունավետ լուծումներԵՄ-ի հետ հարաբերությունների ճանապարհային քարտեզը անորոշ վիճակում է. Արեգ ՍավգուլյանՓաշինյանը ծրագրում է վախեցնել հասարակությանը՝ զիջումներ պարտադրելու համար․ այսպես է իրեն պահում թույլ առաջնորդը․ Դավիթ ՂազինյանՊետական համակարգում աշխատավարձի բարձրացումը՝ խթա՞ն, թե՞ անարդարություն Սոցիալապես ծանր պայմանների պատճառով շատ երեխաներ դպրոց չեն հաճախում. Ատոմ Մխիթարյան«ՀայաՔվեն» կրկին դիմել է Եկեղեցիների համաշխարհային խորհրդին՝ ՀՀ կառավարության զեկույցի վերաբերյալ ԵԽԽՎ-ն ևս արձանագրում է, որ այս ընտրություններում տեղի է ունեցել ձայնագողություն, և ԲՀԿ ձայներն ուղղակի գողացված են․ Նաիրա ԿարապետյանՔՊ իշխանությունը պետք է սահմանադրությունը հռչակի որպես խաղաղության դեմ ուղղված uպառնալիք. Տիգրան Աբրահամյան Սարդարապատի և Օշականի ճակատամարտերի մասին նոր պատկերազարդ հրատարակություններ են ներկայացվելՄիջազգային տարբեր կառույցներ արձանագրել են արցախցիների տեղահանված լինելու փաստը. Աննա Կոստանյան18 արդարների գործով դատական նիստը տեղի կունենա հոկտեմբերի 1-ինԻնչո՞ւ պետական ծառայողների աշխատավարձերը չեն ինդեքսավորվում գնաճին համահունչ․ Հրայր ԿամենդատյանԻշխանափոխություն լինելու է, ռեժիմը չի կարողանա դիմադրել արտաքին և ներքին գործոններին․Չալաբյան Հորմուզի նեղուցում նավթատար տանկերի վրա հարձակում է տեղի ունեցել3 անձանց մահվան ելքով դժբախտ դեպքը չի եղել շինարարական աշխատանքի ընթացքում. «Դեֆանս Հաուզինգը» պարզաբանում է տարածելՎեհափառի հետ հանդիպմանը կարևորվել է Հայոց Եկեղեցու դերն ազգային ինքնության պահպանման գործումՀոկտեմբերի 5-ից ժամանակավորապես դադարեցվում է ՀՀ դեսպանությունների և հյուպատոսական հիմնարկների միջոցով անձնագրերի տրամադրման, փոխանակման ծառայության մատուցումըՍեպտեմբերի 30-ին և հոկտեմբերի 1-ին Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում սպասվում են էլեկտրաէներգիայի անջատումներԵրուսաղեմի հայկական թաղամասում տղամարդը փորձել է պղծել Սուրբ Հակոբ վանքըՀորդառատ անձրևներ են սպասվում․ եղանակն՝ առաջիկա օրերինԲախվել են «Tesla»-ն և Վերին Ծաղկավան բնակավայրի վարչական ղեկավարի «Lexus GX470»-ըՆոյեմբերի 3-ին ՌԴ-ում ուժի մեջ կմտնի Պուտինի կողմից ստորագրված օրենքը միգրանտների արտաքսման հիմքերի ընդլայնման մասին«Ուժեղ Հայաստան» խմբակցության անդամներն ու կուսակցության խորհրդի անդամը հյուրընկալել են IODA առաքելության ներկայացուցիչներինՎեոլիա Գրուպի ֆինանսավորմամբ ջրաչափերի ցուցմունքների հեռահար գրանցման համակարգ է ներդրվումԱրցախի մշակութային ժառանգության քաղաքական վերաձևակերպման մի քանի դրվագներ. ահազանգ14-ամյա տղա է մահացել Մայամի թռչող ինքնաթիռումԹրամփը կարծում է, որ նավթի գները կրկին կնվազենՓոքր Վեդիի միջնակարգ դպրոցի մարզադաշտում 12-ամյա աշակերտը ոտքով հարվածել է համադասարանցու ձեռքին՝ պատճառելով մարմնական վնասվածքԿոտայքի մարզում պարապլանով թռիչքի ժամանակ կինն ու հրահանգիչը կորցրել են կառավարումը և տեղափոխվել ԲԿՀայաստանի պետական կամերային նվագախումբը՝ Հնդկաստանի երեք քաղաքներում․ ՀՀ անկախության 35-ամյակին նվիրված համերգաշարՄալաթիայի համայնքային ոստիկաններն առգրավել են 2.5 կիլոգրամ մարիխուանաԱմուրի մարզում ռազմական ինքնաթիռ է կործանվել. զոհեր կան«Բարսելոնան» բանակցություններ է վարել Հոլանդի տրանսֆերի շուրջՆեթանյահուն զգուշացրել է՝ նշաններ կան, որ Իսրայելի վրահարձակում է լինելուԱյս վարչախումբը սադրել է Արցախի դեմ պատերազմը, Փաշինյանը դա խոստովանել է. Ավետիք ՉալաբյանՅունիբանկը և Picsart Academy-ն երեխաների համար անցկացրին «Գիտելիքի օր» Եթե գումարը 1 միլիոն ռուբլուց պակաս է, այն կարելի է տեղափոխել առանց խոչընդոտի․ Հրայր ԿամենդատյանԱլիևի ցանկացած պահանջ մեր իշխանությունն անվերապահորեն կատարում է. Ցոլակ ԱկոպյանԲՀԿ–ն շարունակելու է պաշտպանել իր ընտրողների քաղաքական ներկայացուցչության իրավունքը. հայտարարություն Ընտրությունների դիտարկման զեկույցը հստակ արձանագրում է՝ հունիսի 7-ին Հայաստանում անցկացրած ընտրություններն ուղեկցվել են ՔՊ-ի կազմակերպած համակարգային խախտումներով․ Արամ ՎարդևանյանCOVID-ից հետո Հայաստանի կրթության մակարդակը միայն անկում է ապրում. Ատոմ ՄխիթարյանՅունիբանկը թողարկել է 10,3% և 6% արժեկտրոնային եկամտաբերությամբ դրամային և դոլարային պարտատոմսեր Պետք է մեր գործով արժանի լինենք իրենց կյանքը հայրենիքի համար չխնայած տղաներին. Արսեն Գրիգորյան«ՀայաՔվեն» դիմում-բողոքներ է ուղղել Մագդալենա Գրոնոյին և այլ բարձրաստիճան դիվանագետների«Միաժամանակ մի քանի աթոռի վրա նստելու» քաղաքականությունը մոտենում է ավարտին․ Արտակ Զաքարյան