Ինչ է պայմանավորվել Արթուր Վանեցյանը Կադիրովի ու Վրաստանի վարչապետի հետ՝ օգտագործելով նաև իր անձնական կապերը
Քաղաքականություն«Պատիվ ունեմ» դաշինքի քարոզարշավի ընթացքում Սյունիք այցի շրջանակներում նախագահ Սերժ Սարգսյանը պարզաբանեց, թե ինչու Հյուսիս-Հարավ ավտոմայրուղու շինարարությունը չի սկսվել հենց Սյունիքից, չնայած նա անձամբ կողմնակից է եղել դրան և կրկին կարևորելով այդ ճանապարհի նշանակությունն, արձանագրեց, որ այն անպայմանորեն կառուցվելու է։
Օրերս պարզ դարձավ, որ «Պատիվ ունեմ» դաշինքի վարչապետի թեկնածու Արթուր Վանեցյանը, օգտագործելով նաև իր անձնական կապերը, Վրաստանի վարչապետի և ՌԴ Չեչնիայի նախագահի հետ ժամանակին պայմանավորվածության է հասել Հայաստան-Վրաստան-Ռուսաստան՝ Լարսի ուղուն այլընտրանք երկրորդ ճանապարհի շինարարության վերաբերյալ, որն այժմ ընթացքի մեջ է։
Իրան-Հայաստան-Վրաստան-Ռուսաստան՝ ահա, սա է կենսական հաղորդակցության հանգույցի այն առանցքը, որը պետք է անպայմանորեն գործի ի շահ մեր պետության ու ազգի և ի հեճուկս Հայաստանը շրջափակման մեջ պահող ու «Զանգեզուրյան միջանցք» կոչեցյալի մասին պարբերաբար զառանցող ադրբեջանաթուրքական դաշինքի։
Իրանագետ Վարդան Ոսկանյան