Սթափվեք, գժուկնե՛ր. Արշավիր Ղարամյանի կոչը
ՔաղաքականությունԲոլոր այն խախտումները, որոնց մասին առավոտից տեղեկանում ենք տարբեր աղբյուրներից, իրականում փաստում են մեկ բանի մասին և վկայում՝ օտարածին, ապօրինի իշխանությունների հետագա ազգակործան ծրագրերը մինչև վերջ ցանկացած գնով իրականացնելու մղումը:
Շատ ցավալի է, որ այդ ընտրակեղծիքների, բռնությունների և ապօրինությունների «առաջամարտիկի» դերում հանդես են գալիս ԶՈՒ, Ոստիկանության, ԱԱԾ տարբեր «տրամաչափի» զինվորականներ և պաշտոնյաներ:
Դիմում եմ բոլոր ուսադիր կրող զինվորականներին և նրանց հավասարեցված անձանց մեր հարգարժան գեներալներից մեկի թևավոր դարձաձ խոսքով՝
«Սթափվեք, գժուկնե՛ր»:
Հիշեք՝ հեռու չէ Հայ ազգի հատուցման պահը և ահեղ դատաստանը ներքին և արտաքին թշնամիների նկատմամբ...
Արշավիր Ղարամյան