Սալյուտ են խփում, որովհետև իրենք էլ չէին հավատում, որ ադրբեջանին տրված տան տերը կարող է իրենց օգտին քվեարկի
ՔաղաքականությունՍալյուտ են խփում, որովհետև իրենք էլ չէին հավատում, որ իրենց ձեռքով ջարդած բանակին կարող են հրամայել ու նրանք էլ գնան խելոք ընտրեն սրանց (մի սալյուտ էլ գեներալները թող խփեն)։
Իրենք էլ չէին հավատում, որ ադրբեջանին տրված տան տերը կարող է իրենց օգտին քվեարկի։ Իրենք էլ չէին հավատում, որ սովից ու անճարությունից վարկերի տակ ճռացողը կարող է իրենց ձայն տալ։
Սալյուտ են խփում, որովհետև չէին հավատում, որ մի քանի խաչմերուկ այն կողմ Եռաբլուրում պարկած տղաների հարազատներից ոմանց կարող են գնել։
Սալյուտն ինչի՞ չխփեն, եթե Արցախի նախագահն անհայրենիք տականք ա, գեներալը վախկոտ, իրավապահը հպատակ, քաղաքացին անսկզբունք։
Ավելին՝ այստեղ