Հայտնի է Մարիբոր-Ուրարտու առաջին հանդիպման ժամը
ՍպորտՈՒԵՖԱ-ի Եվրոպայի Կոնֆերենցիաների լիգայի խաղարկության որակավորման առաջին փուլում «Ուրարտուին» բաժին է հասել սլովենական «Մարիբորը»։
Հաստատվել է թիմերի միջև կայանալիք առաջին հանդիպման մեկնարկային ժամը, հայտնում է երևանյան ակումբի մամուլի ծառայությունը։ Խաղը կմեկնարկի Երևանի ժամանակով՝ 22։45-ին։ Առաջին հանդիպումը կայանալու է հուլիսի 8-ին Սլովենիայի Մարիբոր քաղաքի «Լյուդսկի Վրտ» մարզադաշտում։
Նշենք, որ պատասխանը խաղը կկայանա հուլիսի 15-ին Երևանում։