«Հայաստան» դաշինքը քվեարկության արդյունքներն անվավեր ճանաչելու պահանջով 5-օրյա ժամկետում կդիմի ՍԴ. Արամ Վարդևանյան
ՔաղաքականությունԱԺ արտահերթ ընտրությունների քարոզարշավի ընթացքում ատելության խոսքի ահռելի ծավալ է կիրառվել: Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում ասաց «Հայաստան» դաշինքի կենտրոնական շտաբի պաշտոնական ներկայացուցիչ Արամ Վարդևանյանը՝ անդրադառնալով դաշինքի՝ ԱԺ արտահերթ ընտրություններից հետո ԿԸՀ-ին ներկայացրած դիմումին, որով պահանջում են անվավեր ճանաչել ԱԺ արտահերթ ընտրությունների քվեարկության արդյունքները:
Նա աբուրդային համարեց ԿԸՀ-ի կողմից այդ դիմումի մերժումն ու քայլեր չձեռնարկելը՝ նշելով, որ այն էթիկայից դուրս արտահայտությունները, որոնք արվել էին քարոզարշավի ընթացքում, ուղղակի ազդեցություն են ունեցել ընտրական գործընթացի վրա:
«Առհասարակ, երբ ասում ենք, որ ընտրական գործընթացն անվավեր է, դուք մի նայեք զուտ մաթեմատիկական տվյալներով. սա մեկ ձայն այս կողմ, երկու ձայն այն կողմը չէ: Դրա համար էլ հենց օգտագործում էինք համակարգված խախտումներ եզրույթը», - ասաց Վարդևանյանը:
Ավելին՝ այստեղ