Մահացել է Գարի Կասպարովի նախկին մարզիչ Յուրի Դոխոյանը
ՍպորտԱյսօր Մոսկվայում մահացել է Ռուսաստանի շախմատի կանանց և տղամարդկանց հավաքականների նախկին գլխավոր մարզիչ, գրոսմայստեր Յուրի Դոխոյանը: Այդ մասին տեղեկացնում է Ռուսաստանի շախմատի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը: 56-ամյա մարզչի մահվան պատճառը հայտնի չէ:
Յուրի Դոխոյանը երկար ժամանակ եղել է աշխարհի 13-րդ չեմպիոն Գարի Կասպարովի մարզիչն ու մարտավկան: Հետագայում նա աշխատել է Տատյանա և Նադեժդա Կոսինցևա քույրերի, աշխարհի փոխչեմպիոն Սերգեյ Կարյակինի հետ:
Ավելին՝ այստեղ