Լրահոս
Կարևոր


Սիբիրյան խոցի 7 դեպք Շիրակի մարզում. նրանք անասուն մորթողներն ու դրանց միսը մշակողներն են եղել. մանրամասներ

Հասարակություն

Շիրակի մարզի Իսահակյան գյուղում սիբիրյան խոցի դեպքեր են հայտնաբերվել. 7 անձ տեղափոխվել է Գյումրիի ինֆեկցիոն հիվանդանոց։ NEWS.am-ի հետ զրույցում գյուղի վարչական ղեկավար Արտավազդ Արսենյանն ասաց, որ հունիսի 30–ին սիբիրյան խոց ախտորշմամբ  հիվանդանոց է տեղափոխվել 4 տղամարդ ու մի կին, իսկ հաջորդ օրը՝ հուլիսի 1–ին,  եւս մեկ տղամարդ ու կին։

Հիվանդանոց տեղափոխած բնակիչները անասուն մորթողներն ու դրանց միսը մշակողներն են եղել։ 

«Առավոտյան իրենց հետ խոսել եմ, վիճակները նորմալ է, բարդություններ չկան, գյուղում ուրիշ բողոքներ էլ չեն եղել»,– ասաց Արսենյանը։

Իսահակյան գյուղում նախորդ օրերին մանր եւ խոշոր եղջերավոր անասունների 12 անկման դեպք է տեղի ունեցել։  Այսօր արդեն եւս 1 խոշոր եղջերավոր անասուն է սատկել։

Երեկ սիբիրախտի դեմ ամբողջ գյուղի գլխաքանակը նորից պատվաստվել է:

«Ես հունիսի 21–ից արձակուրդից վերադարձա,  անասնաբույժն ինձ հունիսի 23–ին ասաց, որ պատվաստում են կատարում ու դեռ չեն ավարտել ու դեպքը տեղի ունեցավ հունիսի 29–ին։ Չգիտեմ՝ լրիվ էր պատվաստել, թե չէ, չեմ կարող ասել»,– ասաց գյուղի վարչական ղեկավարը։

Մեզ հետ զրույցում Գյումրիի ինֆեկցիոն հիվանդանոցի տնօրեն Աստղիկ Բեյբությանն ասաց, որ սիբիրախտով վարակված 7 բնակիչների առողջական վիճակը գնահատվում է միջին ծանրության։

«Բնակիչների մարմնի տարբեր հատվածներում սիբիրյան խոցեր են առաջացել։Նրանց վիճակը հիմա կայուն է, չեն ջերմում, մի քանի օր հոսպիտալուցվելուց հետո, երբ վերքերը կլավանան, դուրս կգրվեն հիվանդանոցից։ Հիվանդությունը համարվում է հատուկ վտանգավոր վարակ, բաց վերքի միջոցով վարակը կարող է փոխանցվել, դրա համար էլ մինչեւ վերքերը չապաքինվեն, դուրս չեն գրվի հիվանդանոցից»,– ասաց հիվանդանոցի տնօրենը։

«Հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոնի» «Շիրակ» մասնաճյուղը նախօրեին այցելել է Իսահակյան գյուղ եւ հետազոտություններ արել։ Գործընթացին միացել են նաեւ Գյումրու ինֆեկցիոն հիվանդանոցի բուժանձնակազմը։

Ավելին՝ այստեղ

 

 

Ֆասթ Բանկը «Music Through Centuries» հայ-ավստրիական մշակութային միջոցառման գլխավոր գործընկերն է Քարոզարշավ օր 4-րդ. ՈՒժեղ Զորական. փոփոխություն հնարավոր է միայն հաջորդ վարչապետ Սամվել Կարապետյանի հետ. Նարեկ ԿարապետյանՈ՞նց է նախարարը խոսում երեխաների իրավունքներից այն դեպքում, երբ մանկապղծnւթյան դեպք էր կոծկվում. Էդմոն ՄարուքյանԲագրատաշենը փոփոխություն է ուզում. Ուժեղ ՀայաստանՄշակել ենք թիրախային խմբերի համար հստակ մեխանիզմներ` ինչպես կարելի է բարձրացնել աշխատավարձերը. մի մասը աշխատավարձի տեսքով, մյուսը` դիվիդենդների․ Նաիրի Սարգսյան Արևային էներգիան անհավանական արագությամբ դուրս է մղում ածուխը, գազը և միջուկային էներգիան ԶՊՄԿ-ն բացել է դռները աշակերտների առաջ․ այցելություն բաց հանք և ֆաբրիկա | Past.am Պատրաստվե՜ք լավ փոփոխությունների. Հրաչյա Ռոստոմյան «Ուժեղ Հայաստանը» զորեղ Զորականում էՏիկին նախարար, ո՞նց կարելի է պետական բյուջեում տուգանք պլանավորել. Մարուքյան Ինչու է Բաքուն արդեն տոնում հաղթանակը. Հայաստանի ժողովրդի ճակատագրական ընտրությունը. Սուրենյանց Տավուշի մարզի Զորական գյուղում ընթանում է «Ուժեղ Հայաստան»-ի իրազեկման արշավըԱնտարբերությունը թուլություն է, իսկ Ուժեղ Հայաստանը՝ բոլորիս հպարտությունն ու ապավենը. Նարեկ Կարապետյան5000 դրամի համար հաշիվներիդ վրա արգելանք են դնում․ «Լուսավոր Հայաստանն» այսօր քարոզարշավը սկսեց ԴԱՀԿ-ի մոտից Մանկապղծության դեպք կար, որը կոծկվում էր. Մարուքյանի եւ Գալյանի բանավեճը Այս իշխանությունն այսօր պետք է հաշվետվություն ներկայացնի, ոչ թե նախընտրական ճառեր․ Արեգ ՍավգուլյանՈրքան շատ պրոֆեսիոնալ գործարարներ ունենա ազգը, այնքան ավելի հարուստ կլինի․ Կարապետյան Հանուն մեր երեխաների ապագայի. հանուն Հայաստանի. փոփոխություն հնարավոր է միա՛յն հաջորդ վարչապետ Սամվել Կարապետյանի հետ. Ուժեղ ՀայաստանՔարոզարշավի երկրորդ կանգառը անառիկ ու խիզախ Կապանում, որը մեզ դիմավորեց մեծ ջերմությամբ ու ոգևորությամբ. Ա. ՉալաբյանՄենք՝ որպես Հայաստանի պարզ քաղաքացիներս, կանգնած ենք մեծ խնդրի առաջ. Մհեր ԱվետիսյանՆիկոլի վերարտադրվելու պարագայում լինելու են բաներ, որոնց համառորեն չենք ուզում հավատալ. Մենուա ՍողոմանյանԿունենանք մատչելի դեղորայք, 0% հարկ փոքր բիզնեսին, ծայրահեղ աղքատության վերացում․ Մենուա ՍողոմոնյանՇուրջ 40% աղքատություն ունեցող գյուղեր գնա, բայց մենակ. Ռուբեն Մխիթարյանը՝ Փաշինյանին Մոսկվայի կոշտացող ուղերձները և Հայաստանի առջև կանգնած ռիսկերը «Ուժեղ Հայաստան»-ի ուժեղ ելույթները Եղեգնաձորում. փոփոխություն հնարավոր է միա՛յն հաջորդ վարչապետ Սամվել Կարապետյանի հետԵվրոպան՝ «պատի» առջև. մարտահրավերներ ու հակասություններ. «Փաստ» Քաղաքական գործիչներից զատ և ավելի պրոդուկտիվ աշխարհը փոխում են գործարարները. Նարեկ Կարապետյան «Նիկոլի՝ Հայաստանում իշխանության մնալը օդ ու ջրի նման անհրաժեշտ է թուրք-ադրբեջանական տանդեմին». «Փաստ» ԲՀԿ-ի մշակութային քաղաքականությունը․ ժառանգությունից մինչև ժամանակակից արվեստ Մեր՝ էությամբ հայ քրիստոնյաներիս խնդիրն է ձևավորել ազգային իշխանություն. «Փաստ» Կտրուկ շրջադարձի առարկայական վտանգները. «Փաստ» Սեմինարիայի շենքը հայոց թեմին է վերադարձվել Սամվել Կարապետյանի աջակցությամբ. «Փաստ» Նույնական խոսույթների «անատոմիան». իշխանությունն ընդդեմ Հայաստանի Հանրապետության հիմքերի. «Փաստ» Հումքից դեպի պատրաստի արտադրանք․ Սամվել Կարապետյանը ներկայացրել է գյուղատնտեսության զարգացման իր տեսլականը «Հայ առաքելական եկեղեցու դեմ պայքարը կոչնչացնի ցանկացած իշխանության լեգիտիմությունը». «Փաստ» Ո՞ւմ թեկնածությունը կառաջադրվի Ռուսաստանի հայերի միության նախագահի պաշտոնում. «Փաստ» Սարերի ու ձորերի տարբերություն. «Փաստ» Փաստաբան Սոսե Չանդոյանը բարձրաձայնում է դատավորի անօրինական որոշման մասին Աղքատությունը աճում է Վայոց Ձորում․ Նարեկ ԿարապետյանՔարոզարշավ օր 3-րդ. ՈՒժեղ Եղեգնաձոր․ Նարեկ ԿարապետյանՆարեկ Կարապետյանը Եղեգնաձորից տեսանյութ է հրապարակելԲՀԿ նախընտրական ցուցակի անդամ Սուրեն Սուրենյանցը պատասխանում է քաղաքական օրակարգին և հանրությանը հետաքրքրող կարևոր հարցերինԱբովյանում կրկին ընդգծվեց գլխավոր ուղերձը՝ խաղաղ ու բարեկեցիկ Հայաստան յուրաքանչյուր ընտանիքի համար․ Գագիկ Ծառուկյան8 տարի անց Հայաստանում անկախ դատական իշխանություն չկա․ Էդմոն ՄարուքյանՆարեկ Կարապետյանի ելույթը Վայքում«Ուժեղ Հայաստան»- ի ուղիղ եթերը ՎայքիցՎայքն էլ է սպասում փոփոխության․ միասին ենք Հայաստանը ուժեղ դարձնելուՓաշինյանը վարչապետն է, նախագահը, ԱԱԾ պետը, գլխավոր դատավորը, ԲԴԽ Նախագահը ու այդպես շարունակ․ Էդմոն Մարուքյան«Ուժեղ Հայաստանի» քարոզարշավը Եղեգնաձորում«Ուժեղ Հայաստան» քարոզարշավը․ ուղիղ