ԱԱԾ տնօրենի ունեցվածքը. Նա այսօր գեներալի կոչում ստացավ
ՔաղաքականությունՀուլիսի 5-ին ՀՀ նախագահի հրամանագրով ԱԱԾ տնօրեն Արմեն Աբազյանին շնորհվեց գեներալ-մայորի կոչում:
Աբազյանը, ով Նիկոլ Փաշինյանի իշխանության ԱԱԾ 5-րդ տնօրենն է, 2020 թվականին ներկայացրած հայտարարագրով ունի երկու անշարժ գույք՝ բնակարանը՝ բազմաբնակարան բնակելի շենքում և հողամաս։ Երկու դեպքում էլ նա համատեղության կարգով է սեփականատեր: Գույքերը գտնվում են Գյումրիում: Շարժական գույք Աբազյանը չունի:
ԱԱԾ տնօրենը չունի փոխառություններ, ավանդներ, թանկարժեք գույք, բանկային ու էլեկտրոնային հաշիվները դատարկ են:
Կանխիկ դրամական միջոցները տարվա սկզբում կազմել են 1,5 միլիոն դրամ, վերջում՝ 2,7 միլիոն դրամ:
Ավելին՝ այստեղ