Պուտինն Ուկրաինայի մասին հոդված է գրում
ՔաղաքականությունՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ինքնուրույն է աշխատում Ուկրաինայի մասին հոդվածի վրա, նա օգնության կարիք չունի: Այս մասին հայտարարել է Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը, փոխանցում է ՌԻԱ Նովոստին:
«Օգնություն պետք չէ, նախագահն ինքն է աշխատում այդ հոդվածի վրա, հենց որ այն պատրաստ լինի, մենք այն կհրապարակենք», - ասել է պետության ղեկավարի մամուլի քարտուղարը:
Նա պատասխանել է նաև Պուտինի ելույթների, հարցազրույցների և հոդվածների ամբողջական խմբագրականի հնարավոր թողարկման մասին հարցին․ «Գիտեք, դրանք փաստացի տպագրվել են: Դրանք բոլորը նախագահի կայքում են և հասանելի են ցանկացողների համար ... Այդ ամենը հասանելի է ցանկացած քաղաքացու և ցանկացած հրատարակչության համար, քանի որ այն հանրային տիրույթում է»,-ասել է Պեսկովը:
Ավելին՝ այստեղ