Լրահոս
Կարևոր


Պայմանագրում փոփոխություններ կարվեն, եւ ՀՀ սահմանների պահպանությունն ամբողջությամբ կհանձնվի ռուսներին

Հասարակություն

«Հրապարակ» -ը գրում է. 

Մոտ օրերս, մեր տեղեկություններով՝ հուլիսի 7-ին, սպասվում է Նիկոլ Փաշինյանի այցը Մոսկվա։ Հանդիպման օրակարգի գլխավոր թեման, ոչ պաշտոնական տեղեկություններով, հայ-ադրբեջանական սահմանի Գեղարքունիքի (Սոթք-Խոզնավար) հատվածում ռուս սահմանապահների տեղակայման հարցն է։

Հիշեցնենք․ մայիսի 12-ից ադրբեջանական զինված խմբերը Գեղարքունիքի ու Սյունիքի կողմից ներխուժել են Հայաստանի տարածք եւ մինչ օրս այնտեղ են, ՀՀ իշխանությունն էլ անզոր գտնվեց՝ նրանց դուրս հանելու մեր սուվերեն տարածքից։ Նիկոլ Փաշինյանը դիմել էր ՀԱՊԿ-ին, որտեղից 2 օր առաջ պատասխան հնչեց, որ չեն պատրաստվում միջամտել «սահմանային միջադեպին», քանի որ այն չի համապատասխանում կազմակերպության հավաքական պաշտպանության կանոնադրության դրույթներին:

«Պետք է հասկանալ, որ ՀԱՊԿ ներուժն օգտագործվում է միայն ագրեսիայի (անդամ երկրներից մեկի վրա) հարձակման դեպքում: Այստեղ գործ ունենք, փաստորեն, սահմանային միջադեպի հետ: Փառք Աստծո, զոհեր չկան, այնտեղ կրակոցներ չկան: Սա սահմանային միջադեպ է, այն պետք է լուծվի, եւ մենք կողմ ենք այն խաղաղ ճանապարհով լուծելուն», -ասել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը։

ՀԱՊԿ-ին դիմելուց բացի, Հայաստանի եւ Ադրբեջանի սահմանին առաջացած պայթյունավտանգ իրավիճակը հանգուցալուծելու համար մոտ մեկ ամիս առաջ Անվտանգության խորհրդի նիստում Նիկոլ Փաշինյանն առաջարկել էր «հայելային» սկզբունքով երկուստեք հետ քաշել զինված ուժերը Գեղարքունիքի մարզի Սոթքից մինչեւ Սյունիքի մարզի Խոզնավար հատվածի շփման գծից եւ այնտեղ տեղակայել Ռուսաստանի կամ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների դիտորդներ, որից հետո այդ դիտորդների մասնակցությամբ կընթանա սահմանի ճշգրտման աշխատանք։ Առաջարկի հանդեպ ԵԱՀԿ ՄԽ երկրներից հետաքրքրություն դրսեւորեց միայն ՌԴ-ն։

Հունիսի 17-ին պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանն ու ռուսաստանցի իր պաշտոնակիցը քննարկել են ՌԴ սահմանապահների տեղակայման հարցը, եւ, որոշ տեղեկություններով, Նիկոլ Փաշինյանի այցի նպատակը հենց խնդրի առարկայական քննարկումն է, որից հետո այն գործնական տեսք կստանա, եւ խաղաղապահները կտեղակայվեն Գեղարքունիքի հատվածում։ Կհաջողվի՞ Նիկոլ Փաշինյանին անաղմուկ սղղացնել հետպատերազմական հերթական ապօրինությունը՝ առանց խորհրդարանի վավերացման ու ՍԴ կարծիքը ստանալու կյանքի կոչել միջպետական նոր պայմանագիրը, տեղակայել ռուս սահմանապահներ։ 

Նախկին անատամ խորհրդարանական ընդդիմությունն այլեւս անցյալում է, եւ նրանց տեղն ավելի ռադիկալ ընդդիմությունն է զբաղեցրել։ Հիշեցնենք, որ պատերազմից հետո, երբ ռուս սահմանապահներ տեղակայվեցին Սյունիքում (Տեղ-Լաչինի միջանցքի հատվածում եւ Սըղըրթ բարձունքում, որը Զանգելանի սահմանակիցն է), կրկին աղմուկ բարձրացավ, որ Փաշինյանը գործող պայմանագրում առանց փոփոխության գնացել է այդ քայլին՝ թույլ տալով հերթական հակաօրինական գործողությունը։ Խոսքը վերաբերում է 1992 թ. սեպտեմբերի 30-ին Հայաստանի ու Ռուսաստանի միջեւ կնքված «ՀՀ եւ ՌԴ միջեւ Հայաստանի Հանրապետության տարածքում գտնվող ՌԴ սահմանապահ զորքերի կարգավիճակի եւ նրանց կենսագործունեության մասին» պայմանագրին, որով հիմք է դրվել մեր երկրում ռուս սահմանապահների ներկայությանը։

Խորհրդային Միության փլուզումից հետո նրանք են իրականացրել Թուրքիայի եւ Իրանի հետ ՀՀ սահմանների պահպանությունը, ինչպես խորհրդային տարիներին, երբ հայ-թուրքական ու հայ-իրանական սահմանները ԽՍՀՄ արտաքին սահմաններն էին: 

Պայմանագրի 2-րդ հոդվածում նշված է, որ ՀՀ-ն, ի շահ սեփական անվտանգության, ՌԴ անվտանգության եւ ԱՊՀ մասնակից պետությունների կոլեկտիվ անվտանգության ապահովման, իր տարածքի շրջանակներում Թուրքիայի եւ Իրանի հետ պետական սահմանի պահպանության հարցերը լիազորում է ՌԴ սահմանապահ զորքերին, որոնք պայմանագրի ստորագրման պահին տեղաբաշխված են ՀՀ տարածքում:

3-րդ հոդվածում ասվում է. «Թուրքիայի եւ Իրանի հետ սահմանի պահպանության հետ չկապված այլ խնդիրների կատարմանը (բացառությամբ տարերային աղետների, վթարների եւ այլ աղետների վերացման աշխատանքների) ՌԴ սահմանապահ զորքերը չեն ներգրավվում»:

Բայց ստացվում է, որ ռուս սահմանապահները պատերազմից հետո  տեղակայվել են հայ-ադրբեջանական սահմանին (Սյունիքի հատվածում)՝ խախտելով միջպետական պայմանագրի երրորդ կետը, որը հստակ նշում է, որ տեղակայվում են Թուրքիայի եւ Իրանի սահմանի երկայնքով։ Իհարկե, ռուսների ներկայությունը ոչ թե ինքնիրավչություն է, այլ համաձայնեցված է ՀՀ ներկա իշխանությունների հետ, հենց նրանք հարկ չհամարեցին միջպետական պայմանագրում համապատասխան փոփոխություններ անել եւ առաջնորդվեցին ավելի ցածր իրաբանական կարգավիճակ ունեցող փաստաթղթով, ինչպիսին նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունն է։ Մինչդեռ սահմանադրագետ Վարդան Այվազյանն ասում է, որ միջպետական պայմանագրերում փոփոխությունները եւս պետք է անցնեն նույն ընթացակարգեր, ինչ պայմանագրերը․ «Դա նշանակում է, որ ՍԴ-ն պետք է որոշում կայացնի, որ փոփոխությունը չի հակասում Սահմանադրությանը, որից հետո խորհրդարանը վավերացնի պատգամավորների ընդհանուր թվի մեծամասնությամբ»։

Հիշեցնենք, որ պատերազմից հետո ռուս սահմանապահների 5 հենակետ է ավելացել՝  Երասխում, Պարույր Սեւակում (Արարատի մարզ), Տեղում, Մեղրիում եւ Սըղըրթում (Սյունիքի մարզ): Եթե Երասխը, Պարույր Սեւակն ու Մեղրին սահմանակից են Նախիջեւանին, ապա Տեղը, Սըղըրթ բարձունքը գտնվում են Սյունիքում, առաջինը Հայաստանը կապում է Արցախին, երկրորդը՝ Զանգելանի շրջանի (Ադրբեջան) սահմանագծին։

ԱԱԾ-ն, ի պատասխան լրատվամիջոցների հարցերին, թե ինչ հիմքով են տեղակայվել այդ հենակետերը, պարզաբանում էր տարածել՝ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության։ Խոսքը 9-րդ կետի մասին է․ «Տարածաշրջանում բոլոր տնտեսական եւ տրանսպորտային կապերն ապաշրջափակվում են: Հայաստանի Հանրապետությունը երաշխավորում է տրանսպորտային կապերի անվտանգությունն Ադրբեջանի Հանրապետության արեւմտյան շրջանների եւ Նախիջեւանի Ինքնավար Հանրապետության միջեւ` երկու ուղղություններով քաղաքացիների, տրանսպորտային միջոցների եւ ապրանքների անխոչընդոտ տեղաշարժը կազմակերպելու համար: Տրանսպորտային հաղորդակցության հսկողությունն իրականացնում են ՌԴ ԱԴԾ Սահմանապահ ծառայության մարմինները»:  

Ավելին՝ այստեղ 

 

ԵՄ-ի հետ հարաբերությունների ճանապարհային քարտեզը անորոշ վիճակում է. Արեգ ՍավգուլյանՓաշինյանը ծրագրում է վախեցնել հասարակությանը՝ զիջումներ պարտադրելու համար․ այսպես է իրեն պահում թույլ առաջնորդը․ Դավիթ ՂազինյանՊետական համակարգում աշխատավարձի բարձրացումը՝ խթա՞ն, թե՞ անարդարություն Սոցիալապես ծանր պայմանների պատճառով շատ երեխաներ դպրոց չեն հաճախում. Ատոմ Մխիթարյան«ՀայաՔվեն» կրկին դիմել է Եկեղեցիների համաշխարհային խորհրդին՝ ՀՀ կառավարության զեկույցի վերաբերյալ ԵԽԽՎ-ն ևս արձանագրում է, որ այս ընտրություններում տեղի է ունեցել ձայնագողություն, և ԲՀԿ ձայներն ուղղակի գողացված են․ Նաիրա ԿարապետյանՔՊ իշխանությունը պետք է սահմանադրությունը հռչակի որպես խաղաղության դեմ ուղղված uպառնալիք. Տիգրան Աբրահամյան Սարդարապատի և Օշականի ճակատամարտերի մասին նոր պատկերազարդ հրատարակություններ են ներկայացվելՄիջազգային տարբեր կառույցներ արձանագրել են արցախցիների տեղահանված լինելու փաստը. Աննա Կոստանյան18 արդարների գործով դատական նիստը տեղի կունենա հոկտեմբերի 1-ինԻնչո՞ւ պետական ծառայողների աշխատավարձերը չեն ինդեքսավորվում գնաճին համահունչ․ Հրայր ԿամենդատյանԻշխանափոխություն լինելու է, ռեժիմը չի կարողանա դիմադրել արտաքին և ներքին գործոններին․Չալաբյան Հորմուզի նեղուցում նավթատար տանկերի վրա հարձակում է տեղի ունեցել3 անձանց մահվան ելքով դժբախտ դեպքը չի եղել շինարարական աշխատանքի ընթացքում. «Դեֆանս Հաուզինգը» պարզաբանում է տարածելՎեհափառի հետ հանդիպմանը կարևորվել է Հայոց Եկեղեցու դերն ազգային ինքնության պահպանման գործումՀոկտեմբերի 5-ից ժամանակավորապես դադարեցվում է ՀՀ դեսպանությունների և հյուպատոսական հիմնարկների միջոցով անձնագրերի տրամադրման, փոխանակման ծառայության մատուցումըՍեպտեմբերի 30-ին և հոկտեմբերի 1-ին Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում սպասվում են էլեկտրաէներգիայի անջատումներԵրուսաղեմի հայկական թաղամասում տղամարդը փորձել է պղծել Սուրբ Հակոբ վանքըՀորդառատ անձրևներ են սպասվում․ եղանակն՝ առաջիկա օրերինԲախվել են «Tesla»-ն և Վերին Ծաղկավան բնակավայրի վարչական ղեկավարի «Lexus GX470»-ըՆոյեմբերի 3-ին ՌԴ-ում ուժի մեջ կմտնի Պուտինի կողմից ստորագրված օրենքը միգրանտների արտաքսման հիմքերի ընդլայնման մասին«Ուժեղ Հայաստան» խմբակցության անդամներն ու կուսակցության խորհրդի անդամը հյուրընկալել են IODA առաքելության ներկայացուցիչներինՎեոլիա Գրուպի ֆինանսավորմամբ ջրաչափերի ցուցմունքների հեռահար գրանցման համակարգ է ներդրվումԱրցախի մշակութային ժառանգության քաղաքական վերաձևակերպման մի քանի դրվագներ. ահազանգ14-ամյա տղա է մահացել Մայամի թռչող ինքնաթիռումԹրամփը կարծում է, որ նավթի գները կրկին կնվազենՓոքր Վեդիի միջնակարգ դպրոցի մարզադաշտում 12-ամյա աշակերտը ոտքով հարվածել է համադասարանցու ձեռքին՝ պատճառելով մարմնական վնասվածքԿոտայքի մարզում պարապլանով թռիչքի ժամանակ կինն ու հրահանգիչը կորցրել են կառավարումը և տեղափոխվել ԲԿՀայաստանի պետական կամերային նվագախումբը՝ Հնդկաստանի երեք քաղաքներում․ ՀՀ անկախության 35-ամյակին նվիրված համերգաշարՄալաթիայի համայնքային ոստիկաններն առգրավել են 2.5 կիլոգրամ մարիխուանաԱմուրի մարզում ռազմական ինքնաթիռ է կործանվել. զոհեր կան«Բարսելոնան» բանակցություններ է վարել Հոլանդի տրանսֆերի շուրջՆեթանյահուն զգուշացրել է՝ նշաններ կան, որ Իսրայելի վրահարձակում է լինելուԱյս վարչախումբը սադրել է Արցախի դեմ պատերազմը, Փաշինյանը դա խոստովանել է. Ավետիք ՉալաբյանՅունիբանկը և Picsart Academy-ն երեխաների համար անցկացրին «Գիտելիքի օր» Եթե գումարը 1 միլիոն ռուբլուց պակաս է, այն կարելի է տեղափոխել առանց խոչընդոտի․ Հրայր ԿամենդատյանԱլիևի ցանկացած պահանջ մեր իշխանությունն անվերապահորեն կատարում է. Ցոլակ ԱկոպյանԲՀԿ–ն շարունակելու է պաշտպանել իր ընտրողների քաղաքական ներկայացուցչության իրավունքը. հայտարարություն Ընտրությունների դիտարկման զեկույցը հստակ արձանագրում է՝ հունիսի 7-ին Հայաստանում անցկացրած ընտրություններն ուղեկցվել են ՔՊ-ի կազմակերպած համակարգային խախտումներով․ Արամ ՎարդևանյանCOVID-ից հետո Հայաստանի կրթության մակարդակը միայն անկում է ապրում. Ատոմ ՄխիթարյանՅունիբանկը թողարկել է 10,3% և 6% արժեկտրոնային եկամտաբերությամբ դրամային և դոլարային պարտատոմսեր Պետք է մեր գործով արժանի լինենք իրենց կյանքը հայրենիքի համար չխնայած տղաներին. Արսեն Գրիգորյան«ՀայաՔվեն» դիմում-բողոքներ է ուղղել Մագդալենա Գրոնոյին և այլ բարձրաստիճան դիվանագետների«Միաժամանակ մի քանի աթոռի վրա նստելու» քաղաքականությունը մոտենում է ավարտին․ Արտակ Զաքարյան«Ռուբեն Ռուբինյանը իմ խմբակցության ղեկավարը չէ և, փառք Աստծո»․ պատգամավորը՝ IPU-ի վեհաժողովի մասնակցությունից հրաժարվելու մասինԵՀՄ նախագահ Արթուր Հովհաննիսյանն ու Հայաստանում Բուլղարիայի դեսպանը քննարկել են Հայաստանի և Բուլղարիայի միջև երկկողմ հետաքրքրություն ներկայացնող մի շարք ծրագրեր Արցախյան հիմնահարցը ստանալու է իր արդարացի լուծումը. Մենուա ՍողոմոնյանԻ՞նչ ազդեցություն կարող է ունենալ ԱԲ գործիքների ներդրումը Հայաստանի դպրոցներում. «Փաստ» Միջազգային ներդրողներ և ոլորտի առաջատարներ՝ «Mining Armenia» ֆորումում «Նրանք ստում են, անամոթաբար ստում են ՀԱՊԿ-ի մասով». «Փաստ»