Լրահոս
Կարևոր


Մանկատներում հաշմանդամություն ունեցող երեխաներին ինքնուրույն կյանքի հմտություններ չեն սովորեցնում. ՀՀ ՄԻՊ

Հասարակություն

Մանկատներում 18 տարին լրացած չափահաս անձինք շարունակում են բնակվել երեխաների խնամք և պաշտպանություն իրականացնող հաստատություններում` երեխաների հետ միասին: ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը հայտնում է, որ դա պետական անհետևողական քաղաքականության հետևանք է: Նշվում է, որ հաստատություններում  հաշմանդամություն ունեցող երեխաներին ինքնուրույն կյանքի հմտություններ չեն սովորեցնում։

Մարդու իրավունքների պաշտպանի մշտադիտարկման արդյունքները վկայում են, որ երեխաների խնամք և պաշտպանություն իրականացնող հաստատություններում հաշմանդամություն ունեցող չափահաս դարձած սաների գտնվելու հիմնական պատճառն այն է, որ տարիներ շարունակ պետությունը չի ձեռնարկել նրանց ինքնուրույն կյանք վարելու հմտություններ սովորեցնելուն ուղղված միջոցներ՝ նրանց կարիքների և զարգացման հնարավորությունների գնահատման համապատասխան: Այս մտահոգիչ իրավիճակը շարունակվում է նաև ներկայում:

Այս խնդիրներն էլ իրենց հերթին հանգեցնում են երեխաների, իսկ հետագայում արդեն չափահաս դարձած մարդկանց իրավունքների, արժանապատվության ու լավագույն շահերի ոտնահարման: Այս մտահոգիչ վիճակն իր հերթին տանում է հասարակությունից մեկուսացման, երեխաները չափահաս դառնալուց հետո չեն կարողանում լիարժեք ինտեգրվել կյանքին, ապրել անկախ ու արժանապատիվ կյանքով:

Մարդու իրավունքների պաշտպանի 2020 թվականի տարեկան հաղորդման մեջ մանրամասն նկարագրված են երեխաների խնամք և պաշտպանություն իրականացնող հաստատություններում 18 տարին լրացած սաների խնամվելուն, նրանց և այդ հաստատությունների շրջանավարտների, ինչպես նաև շրջանավարտ չհամարվող նախկին սաների ինքնուրույն կյանք վարելուն, հասարակությունում լիարժեք ներգրավվելուն և բնակարանային ապահովմանը վերաբերող խնդիրները:

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության տվյալների համաձայն՝ 2020 թվականի դեկտեմբերի 31-ի դրությամբ Խարբերդի մասնագիտացված մանկատանը խնամվել է 145 չափահաս անձ, իսկ Մարի Իզմիրլյանի անվան մանկատանը՝ 23 չափահաս անձ: Նշված հաստատություններում խնամվող բոլոր չափահաս անձինք ունեն հաշմանդամություն:

«Կապանի թիվ 3 հատուկ կրթահամալիր» ՊՈԱԿ-ը տեղեկացրել է, որ 2020 թվականի փետրվար ամսին նախկինում հաստատությունում բնակվող 8 չափահաս անձինք տեղավորվել են «Ջերմիկ անկյուն» հիմնադրամի ՀՀ Արարատի մարզի Գեղանիստ համայնքում գտնվող խմբային տանը և 2020 թվականի դեկտեմբերի 31-ի դրությամբ հաստատությունում չի բնակվել որևէ չափահաս անձ: «Հանրապետական թիվ 2 հատուկ կրթահամալիր» ՊՈԱԿ-ը տեղեկացրել է, որ 2020 թվականի դեկտեմբերի 31-ի դրությամբ հաստատությունում բնակվել է 24 չափահաս անձ՝ 15 տղա և 9 աղջիկ: Այս հաստատությունում բնակվող բոլոր չափահաս անձինք ևս ունեն հաշմանդամություն:

Դրական են հաստատությունների շրջանավարտներին բնակարաններով ապահովելու ուղղությամբ 2020 թվականի որոշակի աշխատանքները: 2019 թվականին բնակարանի գնման վկայագիր ձեռք բերելու իրավունք է ստացել մանկատան 55 շրջանավարտն, իսկ 2020 թվականին նրանց թիվն ավելացել է՝ դառնալով 149, բայց այս հարցերում էլ չկան ինստիտուցիոնալ երաշխիքներ։

Բնակարանների տրամադրումն ինքնին հարցի լուծում չէ կամ կիսատ լուծում է, քանի որ իրական պատճառների դեմ պայքար չի տարվում: Հաշմանդամություն ունեցող երեխաները չեն ստանում ինքնուրույն կյանքի հմտություններ, որի պատճառով հետո չեն կարողանալու ապրել ինքնուրույն, արժանապատիվ ու լիարժեք ներգրավել հասարակական կյանքին:

Շարունակում է խնդրահարույց մնալ երեխաների խնամք և պաշտպանություն իրականացնող հաստատություններում այն սաների խնամքի հարցը, որոնք 18 տարին լրացել է՝ ինչպես նշված սաների, այնպես էլ նրանց հետ միևնույն վայրում բնակվող երեխաների իրավունքների տեսանկյունից: Օրինակ՝ լուրջ խնդիրներ են առաջ գալիս աղջիկ երեխաների և արական սեռի չափահաս սաների համատեղ բնակության դեպքում:

Ավելին՝ այստեղ

 

ԶՊՄԿ-ն բացել է դռները աշակերտների առաջ․ այցելություն բաց հանք և ֆաբրիկա | Past.am Պատրաստվե՜ք լավ փոփոխությունների. Հրաչյա Ռոստոմյան «Ուժեղ Հայաստանը» զորեղ Զորականում էՏիկին նախարար, ո՞նց կարելի է պետական բյուջեում տուգանք պլանավորել. Մարուքյան Ինչու է Բաքուն արդեն տոնում հաղթանակը. Հայաստանի ժողովրդի ճակատագրական ընտրությունը. Սուրենյանց Տավուշի մարզի Զորական գյուղում ընթանում է «Ուժեղ Հայաստան»-ի իրազեկման արշավըԱնտարբերությունը թուլություն է, իսկ Ուժեղ Հայաստանը՝ բոլորիս հպարտությունն ու ապավենը. Նարեկ Կարապետյան5000 դրամի համար հաշիվներիդ վրա արգելանք են դնում․ «Լուսավոր Հայաստանն» այսօր քարոզարշավը սկսեց ԴԱՀԿ-ի մոտից Մանկապղծության դեպք կար, որը կոծկվում էր. Մարուքյանի եւ Գալյանի բանավեճը Այս իշխանությունն այսօր պետք է հաշվետվություն ներկայացնի, ոչ թե նախընտրական ճառեր․ Արեգ ՍավգուլյանՈրքան շատ պրոֆեսիոնալ գործարարներ ունենա ազգը, այնքան ավելի հարուստ կլինի․ Կարապետյան Հանուն մեր երեխաների ապագայի. հանուն Հայաստանի. փոփոխություն հնարավոր է միա՛յն հաջորդ վարչապետ Սամվել Կարապետյանի հետ. Ուժեղ ՀայաստանՔարոզարշավի երկրորդ կանգառը անառիկ ու խիզախ Կապանում, որը մեզ դիմավորեց մեծ ջերմությամբ ու ոգևորությամբ. Ա. ՉալաբյանՄենք՝ որպես Հայաստանի պարզ քաղաքացիներս, կանգնած ենք մեծ խնդրի առաջ. Մհեր ԱվետիսյանՆիկոլի վերարտադրվելու պարագայում լինելու են բաներ, որոնց համառորեն չենք ուզում հավատալ. Մենուա ՍողոմանյանԿունենանք մատչելի դեղորայք, 0% հարկ փոքր բիզնեսին, ծայրահեղ աղքատության վերացում․ Մենուա ՍողոմոնյանՇուրջ 40% աղքատություն ունեցող գյուղեր գնա, բայց մենակ. Ռուբեն Մխիթարյանը՝ Փաշինյանին Մոսկվայի կոշտացող ուղերձները և Հայաստանի առջև կանգնած ռիսկերը «Ուժեղ Հայաստան»-ի ուժեղ ելույթները Եղեգնաձորում. փոփոխություն հնարավոր է միա՛յն հաջորդ վարչապետ Սամվել Կարապետյանի հետԵվրոպան՝ «պատի» առջև. մարտահրավերներ ու հակասություններ. «Փաստ» Քաղաքական գործիչներից զատ և ավելի պրոդուկտիվ աշխարհը փոխում են գործարարները. Նարեկ Կարապետյան «Նիկոլի՝ Հայաստանում իշխանության մնալը օդ ու ջրի նման անհրաժեշտ է թուրք-ադրբեջանական տանդեմին». «Փաստ» ԲՀԿ-ի մշակութային քաղաքականությունը․ ժառանգությունից մինչև ժամանակակից արվեստ Մեր՝ էությամբ հայ քրիստոնյաներիս խնդիրն է ձևավորել ազգային իշխանություն. «Փաստ» Կտրուկ շրջադարձի առարկայական վտանգները. «Փաստ» Սեմինարիայի շենքը հայոց թեմին է վերադարձվել Սամվել Կարապետյանի աջակցությամբ. «Փաստ» Նույնական խոսույթների «անատոմիան». իշխանությունն ընդդեմ Հայաստանի Հանրապետության հիմքերի. «Փաստ» Հումքից դեպի պատրաստի արտադրանք․ Սամվել Կարապետյանը ներկայացրել է գյուղատնտեսության զարգացման իր տեսլականը «Հայ առաքելական եկեղեցու դեմ պայքարը կոչնչացնի ցանկացած իշխանության լեգիտիմությունը». «Փաստ» Ո՞ւմ թեկնածությունը կառաջադրվի Ռուսաստանի հայերի միության նախագահի պաշտոնում. «Փաստ» Սարերի ու ձորերի տարբերություն. «Փաստ» Փաստաբան Սոսե Չանդոյանը բարձրաձայնում է դատավորի անօրինական որոշման մասին Աղքատությունը աճում է Վայոց Ձորում․ Նարեկ ԿարապետյանՔարոզարշավ օր 3-րդ. ՈՒժեղ Եղեգնաձոր․ Նարեկ ԿարապետյանՆարեկ Կարապետյանը Եղեգնաձորից տեսանյութ է հրապարակելԲՀԿ նախընտրական ցուցակի անդամ Սուրեն Սուրենյանցը պատասխանում է քաղաքական օրակարգին և հանրությանը հետաքրքրող կարևոր հարցերինԱբովյանում կրկին ընդգծվեց գլխավոր ուղերձը՝ խաղաղ ու բարեկեցիկ Հայաստան յուրաքանչյուր ընտանիքի համար․ Գագիկ Ծառուկյան8 տարի անց Հայաստանում անկախ դատական իշխանություն չկա․ Էդմոն ՄարուքյանՆարեկ Կարապետյանի ելույթը Վայքում«Ուժեղ Հայաստան»- ի ուղիղ եթերը ՎայքիցՎայքն էլ է սպասում փոփոխության․ միասին ենք Հայաստանը ուժեղ դարձնելուՓաշինյանը վարչապետն է, նախագահը, ԱԱԾ պետը, գլխավոր դատավորը, ԲԴԽ Նախագահը ու այդպես շարունակ․ Էդմոն Մարուքյան«Ուժեղ Հայաստանի» քարոզարշավը Եղեգնաձորում«Ուժեղ Հայաստան» քարոզարշավը․ ուղիղ«ԲԱՐԳԱՎԱՃ ՀԱՅԱՍՏԱՆ» կուսակցության նախընտրական ծրագրի հիմնադրույթներըԻնձ առավելագույն պայմաններն էին առաջարկում՝ մի հայտարարության դիմաց, որ քաղաքականություն չեմ մտնելու․ ԿարապետյանՀրաժարում «վարկային ստրկությունից». Սամվել Կարապետյանն առաջարկել է երաշխավորված եկամուտների համակարգՍյունիքն ու Մեղրին դատապարտված են լավ ապրելու. Նարեկ ԿարապետյանՈւղիղ․ «Հայաստան» դաշինքի անդամները՝ Ռոբերտ Քոչարյանի գլխավորությամբ Իջևանում ենՄարդիկ իրենց գումարները ծախսելու են բարեկեցության, ոչ թե նարկոտիկներ օգտագործելու կամ խաղամոլությամբ զբաղվելու վրա. Կարապետյան (Տեսանյութ)