ՍԴ-ն արդեն երրորդ օրն է շարունակում է քննել ընտրությունների արդյունքները անվավեր ճանաչելու բողոքը. ուղիղ
ՔաղաքականությունՍահմանադրական դատարանը այսօր` հուլիսի 11-ին, արդեն 3-րդ օրն է շարունակում է քննել «Հայաստան» դաշինքի, «Պատիվ ունեմ» դաշինքի, «Զարթոնք» եւ «Հայոց հայրենիք» կուսակցությունների բողոքը՝ ԿԸՀ-ի հունիսի 27-ի որոշումն անվավեր ճանաչելու պահանջով:
Նիստին ներկա են Սահմանադրական դատարանի բոլոր ինը դատավորները: Որպես պատասխանող կողմ հանդես է գալիս ԿԸՀ-ն, դատախազությունը, ոստիկանությունը եւ ՀՌԱՀ-ը: Երրորդ կողմը «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունն է:
Նշենք, որ առաջին 2 օրերին ՍԴ դատավոր Հրայր Թովմասյանը 2 անգամ միջնորդություն ներկայացրեց որպես վկա հրավիրել ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանին` ընտրությունների օրը հունիսի 20-ին նշանակելու հետ կապված մեկնաբանություն տալու համար, սակայն այս միջնորդությունները մերժվեցին:
Ավելին՝ այստեղ