Արարատ Միրզոյանը հրաժարվել է պաշտոնից. «Հրապարակ»
Քաղաքականություն«Հրապարակ» թերթը գրում է. «Մայիսի 27-ին Արա Այվազյանը հրաժարական տվեց, մայիսի 31-ին ՀՀ նախագահի հրամանագրով ազատվեց աշխատանքից, և առայսօր Հայաստանն ԱԳ նախարար չունի։ Նախկին նախարարները՝ Արա Այվազյանն ու Զոհրաբ Մնացականյանը, զբոսնում են քաղաքում, վայելում իրենց ազատությունը, իսկ ԱԳՆ-ում բարձիթողի վիճակ է։
Նախօրեին Ադրբեջանում հավատարմագրված դեսպաններն այցելել են Շուշի, և ԱԳՆ-ում չկա մեկը, որ հայտարարություն անի, նոտա տարածի, մեկնաբանություն տա։ ԱԳ նախարարի փնտրտուքը շարունակվում է, մեր տեղեկություններով՝ Փաշինյանը հայտնվել է փակուղում՝ թեկնածու չի գտնում։ Տարբեր անուններ կան՝ Ռուբեն Ռուբինյան, Արարատ Միրզոյան, Մհեր Գրիգորյան, անգամ՝ Դավիթ Տոնոյան։
Վերջինիս նշանակումը հավանության կարժանանար Ռուսաստանի և ԱՄՆ-ի կողմից, սակայն չի ընկալվի հայ հասարակության կողմից՝ պատերազմում պարտության մեղավորին ԱԳՆ բերելը կընկալվի որպես ապագա պարտությունների ազդակ՝ նաև արտաքին ոլորտում։
Մանրամասն՝ այստեղ