Հայաստանի բնակիչների համար Շվեդիա մուտքի արգելքն ամբողջությամբ վերացվել է
ՔաղաքականությունՀայաստանում բնակվող անձինք ազատված են Շվեդիա մուտքի արգելքից ս․թ․ հուլիսի 12-ից: Այս մասին հայտնում է Հայաստանում Շվեդիայի դեսպանությունը:
Համաճարակային իրավիճակի բարելավման շնորհիվ հուլիսի 12-ից Հայաստանի բնակիչների համար Շվեդիա մուտքի արգելքն ամբողջությամբ վերացված է։ Շվեդիա մուտքի արգելքից ազատումը նշանակում է, որ ցանկացած անձ, որը կացության իրավունք ունի Հայաստանում, կարող է դիմում ներկայացնել Շվեդիա մուտքի վիզա ստանալու համար։
Հայաստանում օրինական հիմքով բնակվող անձինք վիզաների համար կարող են դիմում ներկայացնել Շվեդիայի մոտակա դեսպանություն, որը տրամադրում է վիզաներ։
Ավելին՝ այստեղ