Ավագանու նիստում «անհավանական բան» տեղի ունեցավ
ՔաղաքականությունԵրևանի ավագանին քիչ առաջ անչափ կարևոր, եթե չասենք` պատմական որոշում կայացրեց: Այս մասին իր էջում գրել է Երևանի քաղաքապետի խոսնակ Հակոբ Կարապետյանը:
«Ըստ դրա, Երևան համայնքի սեփականությունը հանդիսացող հողամասում կառուցված ինքնակամ կառույցը այսուհետեւ կարող է քանդվել Երևանի քաղաքապետի որոշմամբ՝ անկախ կառույցի ավարտվածության աստիճանից և օրինականացման ենթակա լինել կամ չլինելու հանգամանքից:
Սա ըստ էության լուծում է համայնքային հողի զավթումով ապօրինի կառույցների հարցը »,-նշել է նա:
Ավելին՝ այստեղ