Հնդկաստանում երեքգլխանի երեխա է ծնվել (լուսանկար)
ՖոտոՀնդկաստանի Ուտար Պրադեշ նահանգում հազվագյուտ արատով՝ երեք գլխով երեխա է ծնվել: Շատ ուխտավորներ անսովոր նորածնին «Աստծո մարմնացում» են հայտարարել, հայտնում է DailyStar-ը:
Երկու լրացուցիչ գլուխները գտնվում են նորածնի «նորմալ» գլխի հետեւի մասում եւ ծածկված են մազերով:
Նորածին երեխայի ընտանիքը տառապում է բազմաթիվ ուխտավորների այցելություններից, որոնք երեխային Աստծո մարմնացումն են համարում Երկրի վրա:
Մայրն ու երեխան իրենց լավ են զգում, նրանք դուրս են գրվել հիվանդանոցից: