Նիկոլ Փաշինյանը ուղերձ է հղել
ՔաղաքականությունՎարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Բելգիայի Թագավորության վարչապետ Ալեքսանդեր Դե Կռուին՝ Ազգային տոնի կապակցությամբ:
«Ձերդ Գերազանցություն, ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ և Բելգիայի բարեկամ ժողովրդին Բելգիայի Թագավորության ազգային տոնի կապակցությամբ։
Մեծապես արժևորում եմ Հայաստանի և Բելգիայի ժողովուրդների ավանդական բարեկամության վրա հիմնված միջպետական հարաբերությունները և ձեռքբերումները համագործակցության տարբեր ոլորտներում:
Համոզված եմ, որ միասնական ջանքերի շնորհիվ՝ Հայաստանի և Բելգիայի միջև փոխգործակցությունն էլ ավելի կզարգանա և կընդլայնվի երկկողմ և բազմակող ձևաչափերում, այդ թվում՝ ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի և Արևելյան գործընկերության շրջանակներում:
Ավելին՝ այստեղ