Այսօր Եվրոպական դատարանը հրապարակեց հերթական վճիռն ընդդեմ Ադրբեջանի՝ արձանագրելով, որ 2009-2011 թթ. Ադրբեջանը խոշտանգել և ապօրինի ազատությունից զրկել է Արթուր Բադալյանին, որը մոլորվել էր և հայտնվել Ադրբեջանի տարածքում: Այս մասին գրել է Մարդու իրավունքների եվրոպական դատարանում Հայաստանի Հանրապետության ներկայացուցչի գրասենյակի ղեկավար Լիպարիտ Դրմեյանը։
«Եվրոպական դատարանը Ադրբեջանին պարտավորեցրել է Ա.Բադալյանին վճարել 30.000 եվրո, որպես ոչ նյութական վնասի հատուցում: Հատկանշական է, որ այժմ էլ Ադրբեջանը շարունակում է խախտել իր տիրապետության տակ ներքո գտնվող հայ գերիների և քաղաքացիական անձանց իրավունքները»,- գրել է Լիպարիտ Դրմեյանը։ ՄԻԵԴ որոշման մեջ ասվում է, որ 2009 թ. մայիսի 9-ին դիմումատուն անհետացել էր և գերեվարվել ադրբեջանական ուժերի կողմից: Նրա հարազատները կապվել էին Հայաստանի իշխանությունների հետ, որից հետո նա գրանցվել է որպես անհայտ կորած Հայաստանում և ձեռնարկվել էր նրա որոնումը:
Ավելին՝ այստեղ