Որքա՞ն արժեն մարմնավաճառների ծառայությունները Հայաստանում
Աշխարհի ամենահին մասնագիտությունն ինչպես բոլոր երկրներում, Հայաստանում ևս լայն տարածում ունի: Այս անգամ slaq.am-ը փորձել է հասկանալ, թե Հայաստանում մարմնավաճառությամբ զբաղվողները իրենց մատուցած ծառայությունների համար ինչ գին են պահանջում:
Կայքի հետազոտությունները ցույց տվեցին, որ Հայաստանում մարմնավաճառներին կարելի է բաժանել երեք խմբի՝ մարմնավաճառներ, ովքեր կանգնում են Երևանի այս կամ այն փողոցներում (ժամանակին դրանցից ամենահայտնին Կրկեսի հարակից տարածքն էր, իսկ այժմ Ծերեթելին), մարմնավաճառների մի մասը կանչով աշխատողներն են և կան մարմնավաճառներ, ովքեր համարվում են էլիտար մարմնավաճառներ, ուստի սպասարկում են ոչ բոլոր ցանկացողներին: Այս երեք խմբերի մարմնավաճառներն ունեն իրենց հատուկ գինը: Օրինակ փողոցում կանգնող մարմնավաճառները, իրենց ծառայությունների դիմաց պահանջում են 10 000 դրամից մինչև 25 000 դրամ և իրենց համար կարևոր չէ, թե ով է հաճախորդը:
Կանչով աշխատող մարմնավաճառները իրենց ծառայություններն առաջարկում են ավելի բարձր վարձատրության դիմաց: Այս մարմնավաճառների ծառայությունները կարող են արժենալ մինչև 200 000 դրամ: Արդեն երրորդ խմբի «էլիտար» մարմնավաճառներն իրենց ծառայություններն առաջարկում են բավական բարձր վարձատրության դիմաց. նրանք իրենց ծառայությունները գնահատում են միջև մի քանի հազար ԱՄՆ դոլար: Այս մարմնավաճառներից շատերը լուրջ հաջողությունների են հասել՝ ունեն մեքենա, սեփական բնակարան և գումարի խնդիր չունեն: Այս մարմնավաճառները արդեն իսկ հասկանալի է, որ սպասարկում են ոչ բոլոր ցանկացողներին: Անգամ կարող են մշտապես մեկ հաճախորդ ունենալ:
Շարունակությունը՝ այստեղ