«Կրակ»․ Սրբուկը՝ կրքոտ կերպարում
ՖոտոԵրգչուհի Սրբուկը նոր լուսանկարներ է հրապարակել, որոնցում կրակոտ կերպարում է։
Իր միկրոբլոգում հրապարակված սեւ-սպիտակ կադրերում երգչուհին կրում է մուգ երանգի պիջակ, որի տակից երեւում են բարեմասնությունները։ Նրա մազերը հավաքվախ են հետ, վառ ու ընդգծված շպարով է։ Սրբուկի կերպարն ամբողջացնում են գոտիներն ու աքսեսուարները։ Հրապարակմանը կից երգչուհին հետաքրքրվել է երկրպագուներից, թե որ նկարն են հավանում։ Ի պատասխան՝ բազում հաճոյախոսությունների է արժանացել․ «Կրակ», «սիրուն»։
Հիշեցնենք, որ օրեր առաջ հրապարակված կադրերում երգչուհին սեւ բոդի էր կրում, որն ընդգծում էր նրա կազմվածքը։ Սրբուկը, որը 2019թ․-ին «Եվրատեսիլ» երգի մրցույթում ներկայացրել էր Հայաստանը, արձակել էր մազերն ու արտահայտիչ շպար ընտրել՝ ընդգծելով շուրթերը։ Թեեւ երգչուհին հրապարակումը չէր մեկնաբանել, հետեւորդները գնահատել էին կերպարն ու նրան դրական խոսքեր էին ուղղել․ «Ռումբ», «այնքան յուրահատուկ եք»։