Ռուսաստանը հայտարարություն տարածեց հայ-ադրբեջանական սահմանին ստեղծված իրավիճակի վերաբերյալ
ՔաղաքականությունՌուսաստանի ԱԳՆ–ն հայտարարում է, որ լրջորեն անհանգստացած են հայ-ադրբեջանական սահմանի առանձին հատվածներում վերջերս տեղի ունեցած զինված միջադեպերից, որոնք հանգեցրել են մարդկային զոհերի, փոխանցում է Sputnik Արմենիա-ն։
Ռուսաստանի ԱԳՆ Տեղեկատվության և մամուլի դեպարտամենտի փոխտնօրեն Ալեքսանդր Բիկանտովի հայտարարությունում ասվում է, որ իրավիճակը սահմանին շարունակում է լարված մնալ, սակայն Ռուսաստանը պատրաստ է հետագայում ևս անհրաժեշտ աջակցություն ցուցաբերել իրավիճակի կարգավորման համար, մասնավորապես մասնակցել սահմանազատման և սահմանագծման աշխատանքներին։
Ավելին՝ այստեղ