Գնել Սանոսյանը կազատվի Գեղարքունիքի մարզպետի պաշտոնից
ՔաղաքականությունԳնել Սանոսյանը կազատվի Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզպետի պաշտոնից: Որոշման նախագիծը ընդգրկված է Կառավարության գրավոր քվեարկության հարցերի մեջ։
Հիշեցնենք, որ վերջինս մարզպետ է նշանակվել 2018 թվականի հոկտեմբերի 10-ի թիվ 1098-Ա որոշմամբ։
Կենսագրություն
Տարեթիվ, ամսաթիվ, ծննդավայր
07.10.1983 թվական, Գեղարքունիքի մարզ, Ծակքար համայնք:
Կրթություն
2000-2004թթ. սովորել է Երեւանի պետական համալսարանում, աշխարհագրություն մասնագիտությամբ, աշխարհագրության բակալավրի աստիճան:
2004-2006թթ. սովորել է ԵՊՀ աշխարհագրություն մասնագիտությամբ, մագիստրոսի աստիճան /մասնագիտացումը՝ բնօգտագործում և բնապահպանություն/:
Աշխատանքային գործունեություն
2004-2010թթ. «Մակսեդան» օտար լեզուների վարժարանում` որպես աշխարհագրության ուսուցիչ:
2007-2010թթ. Երևանի հյուսիսային համալսարանում` որպես դասախոս:
2014-2015թթ. «Կարդինալ Ինթերնեյշնլ» ՍՊԸ-ում՝ որպես վաճառքի պատասխանատու:
2006-2018թթ. Արտաքին տնտեսական կապերի համալսարանում` որպես դասախոս:
2018թ. Մայիս- հոկտեմբեր ՀՀ բնապահպանության նախարարի տեղակալ:
ՀՀ կառավարության 2018 թվականի հոկտեմբերի 10-ի թիվ 1098-Ա որոշմամբ նշանակվել է ՀՀ Գեղարքունիքի մարզպետ:
Ավելին՝ այստեղ