Հակոբ Արշակյանն ընտրվեց Ազգային ժողովի փոխնախագահ
Քաղաքականություն«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հակոբ Արշակյանն ընտրվել է Ազգային ժողովի փոխնախագահ։ Նրա թեկանածությունը փոխխոսնակի պաշտոնում առաջադրել էր իշխող խմբակցությունը։ Հակոբ Արշակյանի օգտին կողմ են քվեարկել քվեարկության մասնակցած «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության բոլոր 71 պատգամավորները։
Հիշեցնենք, որ Հակոբ Արշակյանը նախկինում զբաղեցրել է բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի պաշտոնը և հրաժարական էր տվել լրագրողին հարվածելու համար։
Ընդդիմադիր «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունները չեն մասնակցել փոխնախագահի ընտրությունը։ Ընդդիմադիր խմբակցությունները չէին մասնակցել Ազգային ժողովի նախագահի և մյուս փոխնախագահի ընտրությանը։
Ավելին՝ այստեղ