Լրահոս
Կարևոր


Տնտեսական աճի հերթական խաբկանքը, կամ՝ աճ, որն աղքատացնում է անհատին. «Փաստ»

Քաղաքականություն

«Փաստ» օրաթերթը գրում է

Հայաստանում տնտեսական ակտիվության ցուցանիշը 2021 թ. առաջին կիսամյակի արդյունքներով անցած տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 5 տոկոսով: «Աուդիտորների պալատի» նախագահ Նաիրի Սարգսյանի խոսքով, նախ՝ պետք է հասկանանք, թե ինչի հաշվին եղավ այս աճը:

«Չենք մոռանում, որ այս աճն արձանագրվել է 2020-ի համեմատ, երբ տոտալ լոքդաուն էր: Սա բնական աճ է: Այսինքն, լոքդաունից դուրս գալու համար մենք, այսպես թե այնպես, 2020-ին գերազացող աճ պետք է ունենայինք: Բայց այդ աճն իրականում գոյություն չունի: Առնվազն պետք է 2019-ի ցուցանիշին հասնենք, որ նոր խոսենք աճի մասին: Սա հերթական խաբկանքն է: Թեպետ թմբկահարում են, ասում՝ տնտեսությունն աճում, վերականգնվում է, բայց գործ ունենք իներցիայի հետ: Միևնույն ժամանակ, շատ ավելի կարևոր հարց կա, որին պետք է ուշադրություն դարձնենք: Այն է՝ ինչի՞ հաշվին է տեղի ունեցել այս վերականգնումը: Մենք մոռանում ենք գնաճի, նաև փոխարժեքի տատանման մասին: Նախ՝ փոխարժեքը կարող է միանգամից բարձրանալ ու դառնալ 525, հետո մի քանի օրվա ընթացքում 525-ից իջնել 425-ի, ամսվա վերջի դրությամբ էլ մի քանի օրով գալ ու հասնել 498-ի, հետո նորից իջնել: Կա նաև լայն սպառման ապրանքների գների բարձրացում, ինչպես բենզինը, գազը: Ժամանակավոր՝ ամսվա վերջին տասնօրյակում գնաճ է տեղի ունենում: Այստեղ հստակ կարող ենք ասել, որ մի սպեկուլ յատիվ անտեսանելի ձեռք կա, ըստ որի, որոշակի չափով շրջանառության աճ է տեղի ունենում, որոշակի չափով հարկային ավելի հավաքագրում է տեղի ունենում ու ցույց տրվում, թե աճ ունենք»,-«Փաստի» հետ զրույցում ասաց Նաիրի Սարգսյանը:

Վերոնշյալ հիմքերը դիտարկելով՝ Նաիրի Սարգսյանը նշեց, որ այդ աճը մեր բնակչության վրա բացասական ազդեցություն է թողնելու: «Մասնավորապես, եթե աճը տեղի է ունենում, օրինակ՝ բենզինի ու գազի թանկացման հաշվին, իսկ բնակչության կողմից տնօրինվող եկամուտները չեն ավելանում, բնականաբար, ծախսերն ավելանում են: Արդյունքում, պայմանական ասենք՝ ամսական 100 հազար դրամն այլևս չի բավարարում ամբողջ ամիսն ապրելու համար: Այսինքն, բնակչության համար սպառումը թանկացնում ենք, իսկ այդ սպառումից պետությունը հարկ է հավաքում, մակրոմակարդակում ցույց է տալիս, որ ընդհանուր աճ ունի: Մինչդեռ պետության գործողությունների ամբողջ առանցքը պետք է անհատը լինի: Ստացվում է, որ այդ անհատին աղքատացնելով, անհատի փողերը ձեռքից խլելով՝ ցույց են տալիս, որ միկրոմակարդակում աճ ունենք: Իսկ երբ նայում ենք անհատի սոցիալական կարգավիճակին, կարող ենք ասել, որ այս տնտեսական աճը անհատին աղքատացնում է և չի բարելավում նրա վիճակը: Մեր տնտեսական աճն աղքատացնում է ֆիզիկական անձին»,ասաց մեր զրուցակիցը:

Նրա խոսքով, վերջերս շատ է թմբկահարվում նաև միջին ամսական աշխատավարձերի, գրանցված աշխատողների աճը, բայց իրականությունն այլ է. «Միջին ամսական աշխատավարձի աճը հիմնականում պետական հատվածի աշխատողների աշխատավարձերի հաշվին է, իսկ մասնավորում աշխատողը ստանում է մի աշխատավարձ, թեպետ մեկ այլ աշխատավարձ է գրանցված: Որևէ մեկը՝ լինի այս, թե նախորդ իշխանությունը, երբևէ չի կարողացել ու առաջիկայում ևս չի կարողանալու իրական աշխատավարձի չափի վերաբերյալ վերլուծություններ և տվյալներ հաղորդել: Եվ ուղղակի հայտարարելու համար ասել, թե աշխատավարձի ավելացում է տեղի ունեցել, ամբողջությամբ կեղծիք է և հերթական պոպուլիզմը»:

Անդրադառնալով մինչև տարեվերջ գնաճի պահպանման վերաբերյալ Կենտրոնական բանկի կանխատեսմանն որ վերաֆինանսավորման տոկոսադրույքի բարձրացման հերթական որոշմանը՝ Ն. Սարգսյանը նախ անհասկանալի իրավիճակի առկայության մասին մատնանշեց: «ԿԲ-ի աշխատանքներին միշտ նորմալ եմ վերաբերվել: Կարծում եմ՝ ադեկվատ պաշտոնյաներ են ու ադեկվատ մեկնաբանություններ են ներկայացնում: Բայց վերջին շրջանում ինձ համար դրանք ամբողջությամբ անհասկանալի են:Մի քանի պատճառներով փոխարժեքի տատանում եղավ, ու քանի որ ՀՀ-ն ներկրող երկիր է, առաջարկով պայմանավորված գնաճ տեղի ունեցավ: Այնուհետև հաջորդեց փոխարժեքի նվազումը, բայց գնանկում տեղի չունեցավ: Հիմա, երբ ԿԲ-ն կանխատեսում է, որ գնաճը պահպանվելու է, պատճառները դեռ հայտնի չեն:

Այստեղ արդեն չեմ կարող ԿԲ-ի մասին ունենալ նույն կարծիքը՝ կապված հայտարարությունների ադեկվատ լինել-չլինելու հետ: Ինձ համար արդեն շատ լուրջ հետաքրքրություն են ներկայացնում իրենց հայտարարությունները: Ինչ վերաբերում է վերաֆինանսավորման տոկոսադրույքին, ապա նշենք, որ ԿԲ-ի հիմնական խնդիրը գների կայունության ապահովումն է, որի համար կիրառում է նշված գործիքը: Երբ գնաճը պահանջարկով պայմանավորված գնաճ է, այստեղ վերաֆինանսավորման տոկոսադրույքի բարձրացումն ազդեցություն է ունենում: Հակառակ դեպքում, այսինքն՝ առաջարկով պայմանավորված գնաճի պարագայում, վերաֆինանսավորման տոկոսադրույքը բարձրացնեսչբարձրացնես, միևնույնն է, ազդեցություն չի ունենա գնաճի զսպման տեսանկյունից: Սա կարող ենք հստակ ֆիքսել»,-ասաց նա՝ ընդգծելով, որ վերաֆինանսավորման տոկոսադրույքի բարձրացմանը զուգահեռ ԿԲ-ն խնդիր է առաջացնում:

«Հայաստանյան բանկերը տնտեսական այս սուղ իրավիճակում պետք է վարկավորում իրականացնեն, խթանիչ վարկեր տրամադրեն, այնինչ հակառակ պատկերն է տեղի ունենում: Վարկավորումը շատ խստացել է, իսկ տոկոսադրույքները չափազանց բարձր են բիզնեսի համար: Վարկերի տրամադրումը, կարելի է ասել, հիմա անհնար է դարձել: Մանավանդ այն մանր և միջին բիզնեսը, որը գրավի առարկա չունի, այլևս չի կարողանում վարկավորում ստանալ: Այն ստանում են վարկային կազմակերպություններից, որոնք 24 տոկոսով անվանական տոկոսադրույքով են բիզնեսին վարկ տրամադրում: Սա նշանակում է սպանել տնտեսությունը: Լավ կլինի՝ ԿԲ-ն սկսի ակտիվանալ ու կառավարության հետ համատեղ աշխատանք իրականացնել՝ հասկանալու, թե ինչ գործիքակազմ պետք է կիրառել առևտրային բանկերի հետ աշխատելու և տնտեսությունը խթանելու առումով: Տնտեսությանը մոտ կանգնած լինելով ու տիրապետելով ամենօրյա ինֆորմացիային՝ ես կարող եմ հայտարարել, որ ԿԲ-ն այլևս տեղում չէ»:

Ինչ վերաբերում է ձևավորվող կառավարությունից ունեցած սպասելիքներին, որտեղ փոփոխություններ կան նաև տնտեսական բլոկում, մեր զրուցակիցը նշեց. «Իմ կարծիքն այս կառավարության վերաբերյալ երբեք չի կարող փոխվել: Այս կառավարությունն ունակ չէ որևէ բան իրականացնել: Այս կառավարությունից դրական սպասելիքներ ունենալը արդեն անգամ միամտություն էլ չէ: Հիմա՝ ինչ վերաբերում է տնտեսական բլոկի փոփոխություններին: Էկոնոմիկայի նախարարը վերանշանակվեց, որը չի պատկերացնում, թե ինչ է էկոնոմիկան, տնտեսագիտությունը, վախենամ՝ չկարողանա տնտեսագիտություն բառն առանց ուղղագրական սխալների գրել: ՊԵԿ-ի իրավաբան նախագահին փոխարինեցին մեկ այլ իրավաբան նախագահով, ինչը չի կարելի դրական համարել: Վստահեցնում եմ՝ ՊԵԿ-ի վիճակն ավելի է վատանալու, ու տնտեսության խթանում չի լինելու:

Հարկային քաղաքականություն մշակող ֆինանսների նախարարությունը ու հարկային հավաքագրմամբ զբաղվող ՊԵԿ-ը պետք է սինխրոն աշխատեն, ղեկավարները պետք է տնտեսագետներ լինեն ու կարողանան, Հայաստանի տնտեսական իրավիճակն ադեկվատ գնահատելով, քայլեր իրականացնել: Մինչդեռ այս անձանց դեպքում նշվածն անհնար է: Ֆինանսների նախարարի փոփոխությունը փոքր-ինչ դրական կարող եմ համարել, բայց այդ մարդը, այն ժամանակ էկոնոմիկայի նախարար լինելով, ձախողել է կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման ամբողջ ծրագրերը: Այս մարդիկ չեն հասկանում, թե ինչ խնդիրներ ու ինչ հնարավորություններ ունենք, ինչպես նաև ինչ խոչընդոտներ ունենք տնտեսության զարգացման առումով: Կառավարության խորհրդատու համարվող ԱԺ տնտեսական հանձնաժողովում չկա գեթ մեկ մասնագետ, որն ունակ է կառավարությանն առաջարկ ներկայացնել կամ մեր ներկայացրած առաջարկները գոնե քննարկման առարկա դարձնել, հասկանալ՝ ինչի մասին է խոսքը: Առավոտից իրիկուն միայն պոպուլիզմով են զբաղված ու անընդհատ հարկելու ոլորտներ են ման գալիս՝ ինչ-որ հարկային ճեղք փակելու համար»:

ԱՆՆԱ ԲԱԴԱԼՅԱՆ 

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Սպասվում է կարճատև անձրև, հնարավոր է նաև ամպրոպ. օդի ջերմաստիճանը կնվազի 4-6 աստիճանով ԵՄ-ն մի քանի խմբեր է գործուղելու Հայաստան Արևային էներգիան թույլ է տալիս դիմագրավել իրանական պատերազմի հետևանքներին Իշխանությունն աղավաղում է «ՀայաՔվեի» գաղափարները. Արեգ ՍավգուլյանՀայաստանի Հանրապետությունը Ադրբեջանի հետ որևէ բովանդակության մասին չի պայմանավորվել․ Էդմոն Մարուքյան Ինչպե՞ս հասնել Արցախի վերահայացմանը և թույլ չտալ Հայաստանի հետագա թուլացումըԻնչպիսին կլինի Հայաստանը, երբ Սամվել Կարապետյանը լինի Հայաստանի վարչապետ. Ուժեղ ՀայաստանԱրարատԲանկ․ «Հայկական առասպելներ և պոեմներ» գրքի հասույթը՝ «Սիթի օֆ Սմայլ» հիմնադրամին76 օրից ունենալու ենք Ուժեղ Հայաստան` Հայաստանի հաջորդ վարչապետ Սամվել Կարապետյանի առաջնորդությամբ. Ալիկ ԱլեքսանյանԶՊՄԿ-ն միացել է «Հայաստան» համահայկական հիմնադրամի ավանդական դարձած դրամահավաք-արշավինԱդրբեջանական նոր դիրքը սպառնում է մեր մոտակա գյուղերին, ճանապարհին և դիրքերին․ Ավետիք ՔերոբյանԵրբ քաղաքական գործիչը սկսում է չափից շատ ներողություն խնդրել, նա ոչ թե մեղքերն է քավում, այլ ժամանակ է շահում հաջորդ սխալի համար. Հրայր ԿամենդատյանԱրմինեի նման մայրերի ձեռքերում է մեր ազգի ճակատագիրը. Մենուա ՍողոմոնյանԱյն մասին, թե ինչու է յուրաքանչյուր արժանապատիվ քաղաքացի ու ազգային կառույց սարսափ դարձել այս վարչախմբի համար. Ավետիք ՉալաբյանՄենք չենք լինելու թույլ` ո՛չ անվտանգության, ո՛չ տնտեսության ոլորտում. փոփոխությունը սկսվում է. Նարեկ Կարապետյան Տնտեսական վերածննդի ուղին․ արտադրությունից մինչև բարձր աշխատավարձ 700 երիտասարդ մեկ հարթակում. Team-ը կրթությանն ու մարզերի զարգացմանն ուղղված «Հզոր համայնք»-ի կողքին է Անհավասար խաղի կանոններ. իշխանությունը՝ մրցակիցներից վախեցած ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են Տեսան, որ Հայ Առաքելական Սուրբ եկեղեցին չեն կարողանում սասանել՝ դադարեցին քրիստոնյա խաղալ և որոշեցին կիրակնօրյա պատարագներին այլևս չգնալ. Արտակ ԶաքարյանՌոբերտ Ամստերդամի հայտարարությունըՆարեկ Կարապետյանը արձագանքել է Նիկոլ Փաշինյանին Շրջափակված ու հյուծված Արցախի համար վերջին ու հուսահատ մարտ տված տղաներն են, որոնց մեծ մասի գերեզմաններն անգամ անտեր մնացին ու այսօր պղծվում են. Դավիթ ՍարգսյանԱյսօր մետրոյում Փաշինյանին պատասխանող Արցախցի կինը պարզապես հիացմունքի է արժանի. Ավետիք ՉալաբյանՀայ մայրիկի հետ, տղայի ներկայությամբ մատ թափ տալով խոսացողը պետք է չլինի մեզ վարչապետ. չլինի ու վերջ․ Նարեկ ԿարապետյանԻրավապահները կանգնեցնում և մանրակրկիտ ստուգում են «Ուժեղ Հայաստան»-ի ավտոբուսներըԻրանի հրթիռային հարվածի հետևանքով Երուսաղեմում պայթյուններ են որոտացել Ուժեղ Հայաստանի Ուժեղ Աբովյան. Նարեկ Կարապետյան Փաշինյանի խոսքը մեր ժողովրդի մի հատվածի՝ արցախցիների նկատմամբ ատելության և խտրականության դրսևորում էր․ Տիգրան Աբրահամյան Ձեզ անձամբ չեմ ճանաչում, բայց հավատացեք՝ դուք ասացիք այն, ինչ մտածում և զգում են միլիոնավոր հայեր. Արման Աբովյան 2–րդ դասարանցի երեխան «որովայնի սալջարդ» ախտորոշմամբ տեղափոխվել է ԲԿՈՒզում եմ այս կինը իմանա, որ իր կողքին եմ, ու շատերս․ Լևոն Քոչարյան ԱՄՆ-ը հայտարարել է Իրանում ավելի քան 8,000 ռшզմական թիրախի խnցման մասին ՑԱԽԱԼ-ը հայտարարել է Թեհրանում բալիuտիկ hրթիռների արտադրությանը hարվածելու մասինԻսրայելի պաշտպանության բանակը hարվածներ է hասցրել Իրանի և Լիբանանի ավելի քան 200 օբյեկտիԽոշոր ավտովթար-hրդեհ՝ Երևանում. Մյասնիկյան պողոտայում բախվել են «Tesla»-ն ու «BMW»-նԵրկրի վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձը այսօր հրապարակային կերպով հոգեբանական բռնության ենթարկեց անչափահաս երեխային ու նրա մորը` ՀՀ-ի արժանապատիվ քաղաքացուն․ Մարիաննա Ղահրամանյան Կուրտուան աշխարհի լավագույն դարպասապահն է․ Դավիդ Ռայա Պատերազմ Մերձավոր Արևելքում. Zegna-ն կշռադատում է շքեղության շուկայի անորոշությունըԱրարատը զինանշանի՞ց, թե՞ մեր ինքնությունից են հանում. ում պատվերներն է կատարում այս իշխանությունը. Էդմոն Մարուքյան Թուրքիայի Օրդու քաղաքի սևծովյան ափամերձ գոտում հայտնաբերվել է ամերիկյան արտադրության AEGIR անօդաչու ծովային սուզանավԱշխարհը վերադառնում է մի փուլի, երբ չկար միջազգային իրավունք. Լավրով Հորոսկոպ. յուրաքանչյուր նշանի կանացի գերուժը Հնդկաստանը դատապարտnւմ է տարածաշրջանի կրիտիկական ենթակառուցվածքների վրա hարձակումները․ Հնդկաստանի վարչապետ«Փախածներով չփորձեք ասել, որ ես Ղարաբաղ եմ տվել». Փաշինյանը մատ թափ տվեց արցախցի կնոջ վրա Ծանոթացե՛ք մեր արտաքին քաղաքականության փորձագետ Միքայել Դարբինյանի հետ․ «Ուժեղ Հայաաստան» Վերադարձնում ենք մեր մեծերի ժպիտն ու արժանապատվությունը․ «Արժանապատիվ Ժպիտ» ծրագրի մեկնարկը․ Հրայր Կամենդատյան Առողջապահության նախարարն ու իր մամուլի քարտուղարն նախընտրական խոստումներ հիշեցնող, իրենց հարիր հերքումներով են հանդես եկել․ Ալինա Սագրադյան Ինչու ենք մենք Հայաստանի ազգային անվտանգության նոր հայեցակարգ մշակել․ Ավետիք Չալաբյան Հալալ է Նիկոլին` 7 տարվա մեջ ստիպեց Հայ ազգի մեծամասնությանը` հրաժարվել իր սկզբունքներից․ Արսեն Վարդանյան