Լրահոս
Կարևոր


Երևանում տեղի կունենա երկրի գլխավոր գործարար ֆորումը` Հայ գործարարների ասոցիացիայի նախաձեռնությամբ և «Տաշիր» ընկերությունների խմբի աջակցությամբ

Հասարակություն
Սեպտեմբերի 20-ին Երևանում տեղի կունենա երկրի գլխավոր գործարար ֆորումը՝ Հայկական բիզնես-ֆորում (ՀԲՖ) 2021-ը, որն առաջին անգամ կհամախմբի հարյուրավոր ձեռնարկատերերի՝ նոր ազդակ հաղորդելու Հայաստանի տնտեսական ներուժի և ներդրումային հնարավորությունների զարգացմանը:
 
ՀԲՖ 2021-ը կանցկացվի  Հայ գործարարների ասոցիացիայի նախաձեռնությամբ և «Տաշիր» ընկերությունների խմբի աջակցությամբ և կդառնա տարբեր մակարդակներում բիզնեսի փոխգործակցության խոշորագույն հարթակը Հայաստանի Հանրապետությունում:
 
Այս մասին հայտարարվել է այսօր՝ ստարտափ-նախագծերի եւ Հայաստանում գործող տարածաշրջանային և միջազգային խոշոր ընկերությունների ներկայացուցիչների՝ գործարար համայնքի հետ հատուկ հանդիպման ընթացքում:
 
Նախագծի նպատակն է՝ նպաստել Հայաստանում տնտեսական ներուժի աճին և ներդրումային հնարավորությունների զարգացմանը, ստեղծել բաց երկխոսության հարթակ տարբեր գործարար համայնքների միջև, ամրապնդել նորարարական ձեռներեցության ոգին երկրում:
 
«Այսօր մեզ համար, ինչպես և նախկինում, ուժեղ Հայաստան ունենալը գերակա նպատակ է: Մենք շարունակում ենք փնտրել ու հնարավորություններ գտնել ազգային տնտեսության մրցունակության բարձրացման, երկրի բնակչության բարեկեցության ամրապնդման համար։ Ֆորումը հերթական քայլն է այդ ուղղությամբ, որի վերջնական նպատակը Հայաստանի և Ռուսաստանի հայ ձեռնարկատերերի միջև արդյունավետ գործարար հարաբերությունների ու փոխգործակցության ձևավորումն է: Համոզված եմ, որ համատեղ ջանքերով մեզ կհաջողվի ձևավորել կայուն գործարար միջավայր եւ վստահորեն նայել ապագային», - նշվում է «Տաշիր» ընկերությունների խմբի նախագահ Սամվել Կարապետյանի՝ նախագծի մասնակիցներին ուղղված ողջույնի խոսքում:
 
Հայկական բիզնես ֆորումը կանցկացվի առաջին անգամ, պլանավորվում է հետագայում ընդարձակել ֆորումի սահմանները, ստեղծել նոր հնարավորություններ ողջ աշխարհի հայ գործարար համայնքի շրջանում տնտեսական փոխգործակցությունը ամրապնդելու համար:
 
Ֆորումին պատրաստվելու ընթացքում մինչեւ ս.թ. սեպտեմբերի 20-ը Հայաստանի քաղաքներում նախատեսվում են մի շարք միջոցառումներ, որոնք նպատակ ունեն ամրապնդել երկրի գործարար համայնքի փոխգործակցությունն ու փորձի փոխանակում ապահովել։
 
Հայ գործարարների ասոցիացիա
 
Нет описания.
 
Հայ գործարարների ասոցիացիան ոչ առևտրային կազմակերպություն է, որը միավորել է հայկական ծագումով հաջողակ գործարարներին՝ Ռուսաստանի և Հայաստանի միջև առևտրատնտեսական կապեր ստեղծելու և դրանք ամրապնդելու նպատակով: Ասոցիացիայի հիմնական առաքելությունը Ռուսաստանում նոր հայ գործարար համայնք ստեղծելն է, որը կձևավորի փոխշահավետ գործընկերություններ և վստահության մշակույթ ձեռնարկատերերի շրջանում:
 
Ասոցիացիայի հիմնադիրները մարդիկ են, որոնք տարիներ շարունակ իրենց գործունեության ընթացքում զգալի ներդրում են ունեցել Հայաստանում և Ռուսաստանում խոշոր բիզնեսը զարգացնելու գործում, նպաստել են երկու երկրների միջև առևտրատնտեսական կապերի ամրապնդմանը և ռուս-հայկական ձեռնարկատիրության ոլորտում գործընկերային փոխհարաբերությունների զարգացմանը: Նրանք են «Տաշիր» ընկերությունների խմբի նախագահ Սամվել Կարապետյանը, «Ավիլոն» ընկերությունների խմբի տնօրենների խորհրդի նախագահ Կամո Ավագումյանը, Comedy Club Production-ի հիմնադիր Արթուր Ջանիբեկյանը, «Տաշիր» ընկերությունների խմբի առաջին փոխնախագահ Վարուժան Արտենյանը, «ՖՈՐԱ-ԲԱՆԿ» ԲԱԲ տնօրենների խորհրդի նախագահ Հայկ Իգնաթյանը, «ՌԱՆԴ-ՏՐԱՆՍ»NEBO.digital ԸԽ տնօրենների խորհրդի նախագահ Կարեն Ավագումյանը, «Լուդինգ» ընկերության գլխավոր տնօրեն Արմեն Շահազիզյանը:
 
Ասոցիացիայի ռեզիդենտներ են ոչ միայն գործող և հաջողակ, այլ նաև ապագա ձեռնարկատերերը, որոնց զարգացման համար Ասոցիացիան մի շարք կրթական միջոցառումներ է պատրաստել:
 
«Տաշիր» ընկերությունների խումբ
 
«Տաշիր»-ը Ռուսաստանում գործող բազմապրոֆիլ ընկերությունների խումբ է, որը հիմնադրվել է 1999թ. և միավորում է Ռուսաստանի տնտեսության տարբեր ոլորտներում, այդ թվում՝ շինարարական, արդյունաբերական, ֆինանսական և էներգետիկ, ինչպես նաև կառուցապատման, անշարժ գույքի առևտրի և ժամանցային ոլորտներում գործող ավելի քան 200 ընկերություն: Աշխատակիցների ընդհանուր թիվը գերազանցում է 45 000-ը: Ընկերությունների խումբը գործունեություն է իրականացնում Ռուսաստանի և հարակից երկրների 51 քաղաքում: Ընկերության հիմնադիրը և նախագահը Սամվել Կարապետյանն է: Գլխավոր գրասենյակը գտնվում է Մոսկվայում:
Նիկոլի վերարտադրվելու պարագայում լինելու են բաներ, որոնց համառորեն չենք ուզում հավատալ. Մենուա ՍողոմանյանԿունենանք մատչելի դեղորայք, 0% հարկ փոքր բիզնեսին, ծայրահեղ աղքատության վերացում․ Մենուա ՍողոմոնյանՇուրջ 40% աղքատություն ունեցող գյուղեր գնա, բայց մենակ. Ռուբեն Մխիթարյանը՝ Փաշինյանին Մոսկվայի կոշտացող ուղերձները և Հայաստանի առջև կանգնած ռիսկերը «Ուժեղ Հայաստան»-ի ուժեղ ելույթները Եղեգնաձորում. փոփոխություն հնարավոր է միա՛յն հաջորդ վարչապետ Սամվել Կարապետյանի հետԵվրոպան՝ «պատի» առջև. մարտահրավերներ ու հակասություններ. «Փաստ» Քաղաքական գործիչներից զատ և ավելի պրոդուկտիվ աշխարհը փոխում են գործարարները. Նարեկ Կարապետյան «Նիկոլի՝ Հայաստանում իշխանության մնալը օդ ու ջրի նման անհրաժեշտ է թուրք-ադրբեջանական տանդեմին». «Փաստ» ԲՀԿ-ի մշակութային քաղաքականությունը․ ժառանգությունից մինչև ժամանակակից արվեստ Մեր՝ էությամբ հայ քրիստոնյաներիս խնդիրն է ձևավորել ազգային իշխանություն. «Փաստ» Կտրուկ շրջադարձի առարկայական վտանգները. «Փաստ» Սեմինարիայի շենքը հայոց թեմին է վերադարձվել Սամվել Կարապետյանի աջակցությամբ. «Փաստ» Նույնական խոսույթների «անատոմիան». իշխանությունն ընդդեմ Հայաստանի Հանրապետության հիմքերի. «Փաստ» Հումքից դեպի պատրաստի արտադրանք․ Սամվել Կարապետյանը ներկայացրել է գյուղատնտեսության զարգացման իր տեսլականը «Հայ առաքելական եկեղեցու դեմ պայքարը կոչնչացնի ցանկացած իշխանության լեգիտիմությունը». «Փաստ» Ո՞ւմ թեկնածությունը կառաջադրվի Ռուսաստանի հայերի միության նախագահի պաշտոնում. «Փաստ» Սարերի ու ձորերի տարբերություն. «Փաստ» Փաստաբան Սոսե Չանդոյանը բարձրաձայնում է դատավորի անօրինական որոշման մասին Աղքատությունը աճում է Վայոց Ձորում․ Նարեկ ԿարապետյանՔարոզարշավ օր 3-րդ. ՈՒժեղ Եղեգնաձոր․ Նարեկ ԿարապետյանՆարեկ Կարապետյանը Եղեգնաձորից տեսանյութ է հրապարակելԲՀԿ նախընտրական ցուցակի անդամ Սուրեն Սուրենյանցը պատասխանում է քաղաքական օրակարգին և հանրությանը հետաքրքրող կարևոր հարցերինԱբովյանում կրկին ընդգծվեց գլխավոր ուղերձը՝ խաղաղ ու բարեկեցիկ Հայաստան յուրաքանչյուր ընտանիքի համար․ Գագիկ Ծառուկյան8 տարի անց Հայաստանում անկախ դատական իշխանություն չկա․ Էդմոն ՄարուքյանՆարեկ Կարապետյանի ելույթը Վայքում«Ուժեղ Հայաստան»- ի ուղիղ եթերը ՎայքիցՎայքն էլ է սպասում փոփոխության․ միասին ենք Հայաստանը ուժեղ դարձնելուՓաշինյանը վարչապետն է, նախագահը, ԱԱԾ պետը, գլխավոր դատավորը, ԲԴԽ Նախագահը ու այդպես շարունակ․ Էդմոն Մարուքյան«Ուժեղ Հայաստանի» քարոզարշավը Եղեգնաձորում«Ուժեղ Հայաստան» քարոզարշավը․ ուղիղ«ԲԱՐԳԱՎԱՃ ՀԱՅԱՍՏԱՆ» կուսակցության նախընտրական ծրագրի հիմնադրույթներըԻնձ առավելագույն պայմաններն էին առաջարկում՝ մի հայտարարության դիմաց, որ քաղաքականություն չեմ մտնելու․ ԿարապետյանՀրաժարում «վարկային ստրկությունից». Սամվել Կարապետյանն առաջարկել է երաշխավորված եկամուտների համակարգՍյունիքն ու Մեղրին դատապարտված են լավ ապրելու. Նարեկ ԿարապետյանՈւղիղ․ «Հայաստան» դաշինքի անդամները՝ Ռոբերտ Քոչարյանի գլխավորությամբ Իջևանում ենՄարդիկ իրենց գումարները ծախսելու են բարեկեցության, ոչ թե նարկոտիկներ օգտագործելու կամ խաղամոլությամբ զբաղվելու վրա. Կարապետյան (Տեսանյութ)Սրանց համար մեկ սկզբունք կա. ոնց անեն 300 հազար ադրբեջանցի բերեն, տեղավորեն. Սամվել ԿարապետյանՊարտվել չի նշանակում լինել սխալ. Ալիևի հայտարարության մասին․ Էդմոն Մարուքյան6,9 մլրդ ամն դոլարի սուտը․ Հրայր ԿամենդատյանՈւղիղ. «Հայաստան» դաշինքի անդամները Դիլիջանում ենՀաջորդ վարչապետ Սամվել Կարապետյանը լսում է գյուղերի խնդիրներն ու առաջարկում լուծումներԳագիկ Ծառուկյանը բացառել է Նիկոլ Փաշինյանի հետ կոալիցիա կազմելու հնարավորությունը«Համահայկական ճակատ» կուսակցության ներկայացուցիչ, ԶՈւ պահեստազորի գնդապետ Արտյոմ Սիմոնյանի գրառումըՓոփոխությունը բերել ենք Ագարակ. Փոփոխություն հնարավոր է միայն հաջորդ վարչապետ Սամվել Կարապետյանի հետ. Նարեկ ԿարապետյանՄինչև ընտրությունների օրը ընդդիմադիր դաշտում համախմբումը կարող է շարունակվել․ Ավետիք ՉալաբյանԱգարակն ընտրում է փոփոխությունը․ փոփոխություն հնարավոր է միա՛յն հաջորդ վարչապետ Սամվել Կարապետյանի հետԵկեղեցին մեկ այցով խուճապի մատնեց իշխանությանը Փոփոխութան քարոզարշավը Մեղրիում է. փոփոխություն հնարավոր է միա՛յն հաջորդ վարչապետ Սամվել Կարապետյանի հետԳագիկ Ծառուկյանը՝ Հայաստանի ազգային շահի և Էմանուել Մակրոնի մասինԿրթական համակարգի կազմաքանդումը լուռ ցեղասպանություն է․ Ատոմ Մխիթարյան