Պատգամավորները մեկ րոպե լռությամբ հարգեցին ասորիների ցեղասպանության զոհերի հիշատակը
ՔաղաքականությունԱզգային ժողովի պատգամավորները մեկ րոպե լռությամբ հարգեցին ասորիների ցեղասպանության զոհերի հիշատակը:
Նման առաջարկով հանդես եկավ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Զեմֆիրա Միրզոևան, ով հայտնեց, որ օգոստոսի 7-ը ասորիների ցեղասպանության հիշատակի օրն է:
Առաջին համաշխարհային պատերազմի ընթացքում հայերի հետ Օսմանյան պետության ցեղասպան քաղաքականության զոհ դարձան նաև կայսրության մյուս քրիստոնյա փոքրամասնությունները՝ օսմանահպատակ հույները, ասորիները, ինչպես նաև եզդիները:
Ասորիների կոտորածներն ու տեղահանությունները, որոնք հիմնականում տեղի ունեցան 1915 թ․ հունիս-հոկտեմբեր ամիսներին, տարբեր հաշվարկներով խլեցին 500 -750 հազար մարդու կյանք:
Ավելին՝ այստեղ