ԲԴԽ-ն կարևոր որոշում է կայացրել
ՔաղաքականությունԻրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
«Բարձրագույն դատական խորհուրդն այսօր կարևոր որոշում կայացրեց՝ մերժելով արդարադատության նախարարության միջնորդությունը՝ դատավոր Դավիթ Գրիգորյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու մասին։ Գործն ուներ սկզբունքային կարևորություն, քանի որ փորձ էր կատարվում մի հարցազրույցում դատավորի արտահայտած ընդհանուր իրավագիտական դատողությունները ներկայացնել որպես մեկ այլ դատավորի վարույթում քննվող գործին միջամտություն։
Եվ ահա ԲԴԽ-ն ձայների 4-3 «բարդ» հարաբերակցությամբ կայացրեց շատ կարևոր որոշում՝ մերժելով գործադիրի միջնորդությունը։
Ավելին՝ այստեղ