Լրահոս
Կարևոր


Սպեցնազը, որ Սև լճի հարևանությամբ կին ձերբակալեց, համարձակվե՞ց մոտենալ լճին ու վերցնել ադրբեջանցիներին

Հասարակություն

Համացանցը լցված է Գորիսի փոխքաղաքապետերի կալանքի լուսանկարներով։ Իսկապես ազդեցիկ տեսարան էր ու երևի չի եղել մարդ, որը հայհոյանքով չնայի այդ լուսանկարները, թե ինչպես են դիմակավորված, զինվորական համազգեստով անձինք թևերը ոլորած՝ տանում Գորիսի փոխքաղաքապետեր Մենուա Հովսեփյանին և Իրինա Յոլյանին։ Յոլյանի թևերը, իհարկե, չէին ոլորել, բայց դա, արդեն, նշանակություն չունի։ Այստեղ զավեշտը ոչ թե այն էր, որ կանանց իրավունքների պաշտպանությամբ զբաղվող ՀԿ-ները որևէ ձայն չհանեցին, զավեշտը ոչ թե այն էր, որ գորիսցիներն անգամ ձայն չհանեցին, այլ՝ թե որտեղ էին կատարվում իրադարձությունները։

Ուղիղ 3 ամիս և մեկ շաբաթ առաջ Գորիսից մի քանի կիլոմետր հեռավորության վրա եկան ու Սև լիճը զավթեցին ադրբեջանցիները։ Վարչապետի պաշտոնակատարն ասաց, թե կռիվ չի անելու մի լճակի համար, պաշտպանության նախարարը հոխորտում է, թե՝ ով սահմանից էս կողմ գա՝ կրակեք, բայց արդեն եկածներին ոչ միայն ոչինչ չեն անում, այլև թույլ են տալիս, որ նրանք մեր երկրում դիրքեր զբաղեցնեն, ամրանան ու կրակեն մեզ վրա։

Որևէ հատուկ նշանակության ջոկատ չմտավ Սև լիճն ազատագրելու, որևէ ադրբեջանցի չձերբակալվեց, չկալանավորվեց, չսպանվեց, բայց նրանց շրջանցելով՝ սպեցնազը հասավ Գորիս՝ կալանավորելու համայնքապետի տեղակալներին։

Ասեք, որ ամոթ էր տեսարանը։

Գործողությունների կենտրոն Գորիսը Սև լճից մի քանի կիլոմետր է հեռու։ Սպեցնազը ծածուկ անցավ այդ լճի կողքով, որ հանկարծ ադրբեջանցիները իրենց չտեսնեն, գնաց ու կալանավորեց կնոջը, հետո «միգալկեքը» դուխով արձակելով՝ անցան տարածքը, թե՝ անհոգ եղեք, Գորիսում ղեկավար չենք թողել, ինչ ուզեք՝ կարող եք անել։

Ամիսներ առաջ Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանն ասում էր, թե սպեցնազը չի ենթարկվել հրամանին ու չի գնացել սահման։ Փախել է։ Փաստորեն, սպեցնազը չի ենթարկվում սահման գնալու, հայրենիքը պաշտպանելու հրամանին, բայց ենթարկվում է կնոջ կալանավորելու հրամանին, դա հեշտ է։ գուցե տղամարդավարի չէ, բայց հեշտ է։

Կալանավորվեցին մարդիկ, որոնք մեծ աշխատանք էին կատարել պատերազմի ժամանակ, փոխքաղաքապետ Մենուա Հովսեփյանը՝ մարտի դաշտում, Իրինա Յոլյանը՝  թիկունքում, կազմակերպում էր օգնությունների տեղ հասցնելը։

Էդ սպեցնազը, որ նրանց կալանավորեց, ու բերեց Երևան, մտքներով անցա՞վ մի քանի կիլոմետր էն կողմ մտնեն Սև լիճ, լիքը ադրբեջանցիներ կան, նրանց էլ ձերբակալեն, մեր սահման են մտել։ Չէ, չանցավ, որովհետև սրանք  կին բռնելու հրաման կատարող են միայն։

Տպավորություն է, որ այս իշխաննությունը լիարժեքորեն կատարում է Ալիևի հրահանգները․ Ալիևն ասել է՝ Զանգեզուրը մերն է, ուրեմն Նիկոլը պետք է Զանգեզուրը մաքրի ու պատրաստի Ալիևի համար, դիմադրող օջախները մաքրի։ Նիկոլը գլխատում է Գորիսը․ այն, որ և՛ քաղաքապետն է կալանավորված, և՛ տեղակալները, սա ոչ այլ ինչ, քան գլխատում, չես կարող համարել։ Նրանց փոխարեն պետք է այդ պաշտոններին նշանակվեն մարդիկ, որոնց համար «Սյունիքն Ադրբեջան է և վերջ»։

Վստահ եմ՝ եթե Գորիսն ունենար 20 քաղաքապետ և նույնքան էլ տեղակալ, պարզվելու էր, որ 20-ն էլ հանցագործ են, որպեսզի կլանավորեին։

Սա՛ է այս իշխանության որակը:

Փաստաբան Սոսե Չանդոյանը բարձրաձայնում է դատավորի անօրինական որոշման մասին Աղքատությունը աճում է Վայոց Ձորում․ Նարեկ ԿարապետյանՔարոզարշավ օր 3-րդ. ՈՒժեղ Եղեգնաձոր․ Նարեկ ԿարապետյանՆարեկ Կարապետյանը Եղեգնաձորից տեսանյութ է հրապարակելԲՀԿ նախընտրական ցուցակի անդամ Սուրեն Սուրենյանցը պատասխանում է քաղաքական օրակարգին և հանրությանը հետաքրքրող կարևոր հարցերինԱբովյանում կրկին ընդգծվեց գլխավոր ուղերձը՝ խաղաղ ու բարեկեցիկ Հայաստան յուրաքանչյուր ընտանիքի համար․ Գագիկ Ծառուկյան8 տարի անց Հայաստանում անկախ դատական իշխանություն չկա․ Էդմոն ՄարուքյանՆարեկ Կարապետյանի ելույթը Վայքում«Ուժեղ Հայաստան»- ի ուղիղ եթերը ՎայքիցՎայքն էլ է սպասում փոփոխության․ միասին ենք Հայաստանը ուժեղ դարձնելուՓաշինյանը վարչապետն է, նախագահը, ԱԱԾ պետը, գլխավոր դատավորը, ԲԴԽ Նախագահը ու այդպես շարունակ․ Էդմոն Մարուքյան«Ուժեղ Հայաստանի» քարոզարշավը Եղեգնաձորում«Ուժեղ Հայաստան» քարոզարշավը․ ուղիղ«ԲԱՐԳԱՎԱՃ ՀԱՅԱՍՏԱՆ» կուսակցության նախընտրական ծրագրի հիմնադրույթներըԻնձ առավելագույն պայմաններն էին առաջարկում՝ մի հայտարարության դիմաց, որ քաղաքականություն չեմ մտնելու․ ԿարապետյանՀրաժարում «վարկային ստրկությունից». Սամվել Կարապետյանն առաջարկել է երաշխավորված եկամուտների համակարգՍյունիքն ու Մեղրին դատապարտված են լավ ապրելու. Նարեկ ԿարապետյանՈւղիղ․ «Հայաստան» դաշինքի անդամները՝ Ռոբերտ Քոչարյանի գլխավորությամբ Իջևանում ենՄարդիկ իրենց գումարները ծախսելու են բարեկեցության, ոչ թե նարկոտիկներ օգտագործելու կամ խաղամոլությամբ զբաղվելու վրա. Կարապետյան (Տեսանյութ)Սրանց համար մեկ սկզբունք կա. ոնց անեն 300 հազար ադրբեջանցի բերեն, տեղավորեն. Սամվել ԿարապետյանՊարտվել չի նշանակում լինել սխալ. Ալիևի հայտարարության մասին․ Էդմոն Մարուքյան6,9 մլրդ ամն դոլարի սուտը․ Հրայր ԿամենդատյանՈւղիղ. «Հայաստան» դաշինքի անդամները Դիլիջանում ենՀաջորդ վարչապետ Սամվել Կարապետյանը լսում է գյուղերի խնդիրներն ու առաջարկում լուծումներԳագիկ Ծառուկյանը բացառել է Նիկոլ Փաշինյանի հետ կոալիցիա կազմելու հնարավորությունը«Համահայկական ճակատ» կուսակցության ներկայացուցիչ, ԶՈւ պահեստազորի գնդապետ Արտյոմ Սիմոնյանի գրառումըՓոփոխությունը բերել ենք Ագարակ. Փոփոխություն հնարավոր է միայն հաջորդ վարչապետ Սամվել Կարապետյանի հետ. Նարեկ ԿարապետյանՄինչև ընտրությունների օրը ընդդիմադիր դաշտում համախմբումը կարող է շարունակվել․ Ավետիք ՉալաբյանԱգարակն ընտրում է փոփոխությունը․ փոփոխություն հնարավոր է միա՛յն հաջորդ վարչապետ Սամվել Կարապետյանի հետԵկեղեցին մեկ այցով խուճապի մատնեց իշխանությանը Փոփոխութան քարոզարշավը Մեղրիում է. փոփոխություն հնարավոր է միա՛յն հաջորդ վարչապետ Սամվել Կարապետյանի հետԳագիկ Ծառուկյանը՝ Հայաստանի ազգային շահի և Էմանուել Մակրոնի մասինԿրթական համակարգի կազմաքանդումը լուռ ցեղասպանություն է․ Ատոմ Մխիթարյան«Հայաքվեի» աջակցությամբ նկարահանված «Ծիծեռնակի հավատի կենացը» ֆիլմն ընդգրկվել է «ՄԷԿ ԿԱԴՐ» միջազգային ֆիլմերի փառատոնի «Կինո առանց սահմանի» մրցութային անվանակարգի ծրագրումԱգարակն ընտրում է փոփոխությունը. Ուժեղ Հայաստան Սպառնալի՞ք, թե՞ զգուշացում Մոսկվայից Քպ քարոզչություն VS Իրականություն. Նարեկ Կարապետյան Փաշինյանն արդեն անկեղծ է՝ ցույց է տվել իր երկրի հակառակ կողմը. մեծ է ճգնաժամի հավանականությունը. Աննա Կոստանյան Սկսում ենք այն քարոզարշավը, որը կազատագրի հայ ժողովրդին․ Ցոլակ ԱկոպյանԿոչ եմ անում բոլորին գնալ ընտրությունների և աջակցել Սամվել Կարապետյանին․ Լիլիա ՀարությունյանԱդրբեջանը բացահայտ աջակցություն է ցուցաբերում Նիկոլ Փաշինյանին Քանդում են բանակն այնպես, ինչպես հարվածում են երկրին, Եկեղեցուն և արժեքներին․ Գրիգոր ԳրիգորյանԱշխատավարձի խնդիր չի լինելու, բնակարանների պակաս չի լինելու. Նարեկ ԿարապետյանՀայաստանի իշխանություններից որևէ մեկը քաջություն կունենա՞ ու Ալիևին կհարցնի․ ինչպե՞ս է նա պատկերացնում մեր ժողովուրդը պետք է հարգի իրեն. ՄարուքյանՓոփոխության օրակարգը հասավ Մեղրի. լուսանկարներԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը Բյուրեղավանում էՄիացել եմ «Հանրապետություն» կուսակցության թիմին և առաջադրվել որպես պատգամավորի թեկնածու․ Ռոման Մուրադյան Նիկոլ Փաշինյանը ձախողել է այս ռեֆորմը. Էդմոն ՄարուքյանՆարեկ Կարապետյանը ներկայացնում է Հայաստանի հաջորդ վարչապետ Սամվել Կարապետյանի ծրագրերըԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը Չարենցավանում է