Լրահոս
Կարևոր


Ամեն ինչ կորած չէ, շատ բան կարելի է վերականգնել․ ինչ քայլեր է առաջարկում Վարդան Օսկանյանը

Քաղաքականություն

Հայաստանի նախկին արտգործնախարար (1998-2008) Վարդան Օսկանյանը լրատվամիջոցներին է տրամադրել Արցախի խնդրի վերաբերյալ իր հոդվածը։ Այն ներկայացնում ենք ստորև։

Ներկայում Արցախի հարցում երկու մտահոգիչ միտում կա, որ պետք է կասեցվի ու հակադարձվի, եթե Հայաստանը երբևէ ցանկանում է հույս ունենալ վերականգնել, թեկուզ մասնակի, իր շոշափելի կորուստները, և վերհաստատել իր տեղն ու դերը տարածաշրջանում և բանակցությունների սեղանի շուրջ:

Առաջին վտանգավոր միտումն այն է, որ սահուն անցում է կատարվում Արցախի՝ օրակարգի առաջնային հարց լինելուց դեպի զուտ Հայաստան-Ադրբեջան երկկողմ օրակարգին։ Սրա արդյունքում հայ-ադրբեջանական հակամարտության վերջնական ելքի վրա ազդեցություն ունեցող հիմնական դերակատարների մայրաքաղաքներում ձևավորվում են մեզ համար վնասակար նոր կարծրատիպեր, որոնք հիմնված են երեք փաստարկումների վրա. ա) Լեռնային Ղարաբաղի հարցը լուծված է, բ) Ղարաբաղը ադրբեջանական տարածք է, որտեղ ապրում են հայեր, և նրանց՝ մարդու իրավունքներին վերաբերող հարցերին կարելի է ականջալուր լինել, գ) ժամանակն է, որ նայենք դեպի ապագա:

Սա գերիշխող ընդհանուր տրամադրությունն է արևմտյան տերությունների՝ ԱՄՆ-ի և ԵՄ-ի, մասամբ նաև Ռուսաստանի մոտ:

Ներկայում Արևմուտքի և Ռուսաստանի դիրքորոշումների տարբերությունն այն է, որ Արևմուտքը ցանկանում է հարցի հնարավորինս շուտ լուծում, հետևաբար առատաձեռն ֆինանսական օգնություն է առաջարկում հայկական կողմին՝ գործարքը քաղցրացնելու համար, մինչդեռ Ռուսաստանը չի շտապում հասնել հանգուցալուծման: Պարզապես, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն այստեղ մի փոքր կաշկանդված է, քանի որ նա, կամա թե ակամա, ստանձնել է նոյեմբերի 9-ի հրադադարի հռչակագրի դրույթների կիրառման և՛ միջնորդի, և՛ երաշխավորի դերը: Այդ առումով մանևրելու նրա հնարավորությունները սահմանափակ են:

Երկրորդ միտումն այն է, որ Ադրբեջանը փորձում է իր օրակարգը պարտադրել Հայաստանին։ Այդ օրակարգը հնարավորինս կարճ ժամկետում իրականացնելու համար Բաքուն օգտագործում է հնարավոր բոլոր լծակները՝ օգտվելով Հայաստանի պաշտպանական և բանակցային թուլացած դիրքերից։

Առաջինը դելիմիտացիայի և դեմարկացիայի հավանական փաստաթուղթն է, որն առնչվելու է նաև անկլավների հարցին: Երկրորդը Ադրբեջանից դեպի Նախիջևան ճանապարհի հարցն է, որը նոյեմբերի 9-ի հայտարարության դրույթ է։ Երրորդը հայ-ադրբեջանական խաղաղության և բարիդրացիական հարաբերությունների հաստատման հավանական համաձայնագրի ստորագրման հարցն է։

Այս երեքն էլ շատ լուրջ մարտահրավեր են Հայաստանի համար։ Դրանք անխուսափելիորեն պարունակելու են դրույթներ, որոնք չեն բխելու Հայաստանի Հանրապետության անվտանգության և, առհասարակ, շահերից։ Ավելին, խաղաղության համաձայնագիրը, որ Ադրբեջանը կստորագրի միմիայն այն դեպքում, եթե Հայաստանը ճանաչի իր տարածքային ամբողջականությունը, որն իր պատկերացմամբ՝ ներառում է Ղարաբաղը, կամրագրի Լեռնային Ղարաբաղի վերջնական կորուստը։

 

Այն, որ Արցախը Հայաստան է, անհերքելի փաստ է: Ո՛չ ես, ո՛չ Փաշինյանը, ո՛չ նրանք, ովքեր քվեարկել են նրա կամ ընդդիմության օգտին, չեն որոշում Արցախի ճակատագիրը: Արցախի ճակատագիրը կանխորոշված է՝ այն մեր ժառանգությունն է, մեր պատմությունը, մեր անկախության կայծը, մեր հողն ու ջուրը, արյունը, մեր ինքնությունը:

1994-ի մայիսի 12-ի զինադադարից ի վեր Հայաստանի բոլոր վարչակազմերը՝ անկախ դիվանագիտական լեզվից, որ նրանք ընտրել են կարգավիճակի շուրջ բանակցություններում՝ անկախություն, ինքնորոշում, կամ մտել են «դե ֆակտո և դե յուրե» բառախաղի մեջ, վերջնական նպատակը միշտ եղել է այն, որ ի վերջո մի օր Արցախը դե յուրե կվերադառնա Հայաստան:

Ես կարծում եմ՝ այսօրվա հրամայականն է, որ Նիկոլ Փաշինյանը կանգնի նոր խորհրդարանի դիմաց և բարձր ամբիոնից հայտարարի՝ «եկեք պայմանավորվենք, որ ինչ էլ որ լինի, մենք չենք ստորագրի և հաստատի որևէ փաստաթուղթ կամ համաձայնագիր, որում Արցախը նշված կլինի Ադրբեջանի մաս»:

Սա անմիջապես կփոխի ազգային տրամադրությունը, հստակ ուղերձ կուղարկի Ադրբեջանին և միջազգային հանրությանը՝ մեր իրավունքներն ու երկիրը պաշտպանելու մեր վճռականության մասին:

Բայց այս դիրքորոշմանը արժանահավատություն և կենսունակություն հաղորդելու համար Հայաստանը պետք է ունենա հստակ ճանապարհային քարտեզ իր առաջիկա քայլերի և քաղաքականության համար:

Նախ, հաշվի առնելով համաշխարհային և տարածաշրջանային զարգացումները և մեր տարածաշրջանի նկատմամբ արևմուտքի և արևելքի արտահայտած այնքան հաճախ հակասական հետաքրքրությունները՝ Հայաստանը, պահպանելով Ռուսաստանի հետ իր ռազմավարական գործընկերությունը, անհրաժեշտության դեպքում՝ առավել խորացնելով, պետք է վերադառնա կոմպլեմենտար քաղաքականությանը։ Այսօր Հայաստանը չի կարող իրեն շռայլություն թույլ տալ չօգտվելու իր ազգային խնդիրներն առաջ տանելու համար ընձեռված բոլոր հնարավորություններից, նույնիսկ, եթե այդ բևեռների միջև հարաբերությունները շատ լարված են։

Երկրորդ, Հայաստանը պետք է միանշանակ հաստատի, որ Նոյեմբերի 9-ի հայտարարությունն այդ պահին Լեռնային Ղարաբաղում և հարակից շրջաններում պատերազմական գործողությունների արդյունքում ստեղծված իրավիճակի արտացոլումն է։ Դրա բովանդակությունը ոչ թե Հայաստանի Հանրապետության կամքի և ցանկության, այլ ռազմական ուժով պարտադրված իրավիճակի արտահայտությունն է։ Ռազմական գործողությունների արդյունքում ստեղծված ստատուս քվոն երբեք չի կարող հիմք ծառայել տարածաշրջանում երկարատև և կայուն խաղաղության, ինչպես նաև հարևան երկրների միջև բարիդրացիական հարաբերությունների հաստատման համար։

Երրորդ, Հայաստանը պետք է հայտարարի, որ ընդունում է, ընդհանուր առմամբ, Ադրբեջանի հետ հաշտության պայմանագիր կնքելու գաղափարը միայն, եթե այն ներառի հետևյալ դրույթները․ 1) Հայաստանի ինքնիշխան տարածքում գտնվող ադրբեջանական բոլոր ուժերի հետքաշում ելակետային դիրքեր, 2) Ադրբեջանում գտնվող բոլոր հայ գերիների անհապաղ և անվերապահ վերադարձ, այդ թվում նրանց, ում նկատմամբ այժմ դատական գործընթացներ կան, 3) Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզի սահմանների՝ որպես քաղաքական միավորի գոյության ընդունում, որը որպես այդպիսին 1994-ի զինադադարի ստորագրումից հետո եղել է միջազգային հանրության կողմից ներկայացված կարգավորման բոլոր փաստաթղթերում, 4) Մինսկի խմբի շրջանակում բանակցությունների վերսկսում Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի լուծման համար։

Դիվանագիտության ձախողումը բերում է պատերազմի, բայց երբ տանուլ ես տալիս պատերազմը, դիվանագիտությունը նոր հարթության վրա դնելու անհրաժեշտությունը դառնում է օրվա հրամայական։

Ավելին՝ այստեղ

 
Ծառուկյանի և մյուս քաղբանտարկյալների պաշտպանության խորհրդի անդամների ասուլիսն` ուղիղ Թիրախում «Ամենայն Հայոց» գաղափարն է՝ Հայ Եկեղեցու համազգային բնույթը․ Արմեն Հովասափյան300-ից ավելի մարդ զnhվել, վիրավորվել և անհետ կորել է, սակայն որևէ մեկն այս արյnւնnտ իրադարձության համար չի պատժվել. Աբրահամյան ՄԱԿ ԳԱ-ում Փաշինյանի ելույթը կապ չուներ Հայաստանի Հանրապետության և հայ ժողովրդի շահերի հետ․ Արտակ Զաքարյան Եկեղեցու դեմ պայքար, Ադրբեջանի աղվանական թեզերը․ ով է պաշտպանում հայկական ժառանգությունը․ Էդմոն ՄարուքյանՀայաստանը իր կառավարման և գաղափարական մոդելով նմանվում է Հյուսիսային Կորեային. Ավետիք Չալաբյան Սատանայապաշտ հորինվածք՝ Եկեղեցու դեմ, կառավարությանը պետք է դատի տալ. Կամենդատյան Ինքնիշխանությունը միայն բառ չէ, միայն զգացմունք չէ․ Մհեր ԱվետիսյանԱյն մասին, թե իրականում ինչ կարգավիճակ է ունեցել Տիգրանաշենը խորհրդային տարիներին․ Ավետիք ՉալաբյանՀարյուրավոր հասցեներում լույս չի լինի՝ սեպտեմբերի 25-ին և 28-ինՔասախի կիրճ տանող ճանապարհին փրկարարները կանխել են քարաթափման վտանգըՄատենադարանը և Շվեյցարիայի ազգային գրադարանը համագործակցության ուղղություններ են նախանշելՋերմաստիճանը կնվազի 7-9 աստիճանով. ի՞նչ եղանակ կլինի սեպտեմբերի 25-29-ը70-ամյա անկողնային կինը մնացել է առանց դեղորայքի, հացի և խնամքի, քանի որ որդուն տարել են երկու տարով կալանքիՀայաստանի Մ20 հավաքականի մարզիչ է նշանակվել Միշա ՋորկաեֆըԹրամփը Սի Ցզինփինի հետ հարաբերություններն անվանել է «իրականում հիանալի բարեկամություն»Վթարային ջրանջատումներ են կրկին. ո՞ր հասցեներում ջուր չի լինի՝ սեպտեմբերի 25-ինԱնկեղծ և առանց պաշտոնական ձևակերպումների` 90 վայրկյան Արեգա Հովսեփյանի հետՇվեդիայում նշել են Հայաստանի անկախության 35-րդ տարեդարձըՔաղաքացուն ծեծելու համար 2 քննիչի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել. կա 7 մեղադրյալԵրևանից իրականացվում է ավելի շատ ուղիղ չվերթ, քան Թբիլիսիից ու ԲաքվիցԱպամոնտաժվել են Գետառի պատմական կամրջի շուրջ կառուցված ինքնակամ պարիսպներըՄոսկվան հերքում է Ուկրաինայի հետ եռակողմ բանակցությունների մասին լուրերըՔանի դեռ Փաշինյանը ծրագրում է հանձնել Տիգրանաշենը, մենք կհոգանք զարգացման մասին. ԱբրահամյանՄայր Աթոռը հայտարարություն է տարածելՄայքլ Օ’Նիլը նշանակվել է Հայաստանի կանանց բասկետբոլի գլխավոր մենեջերԱՄՆ-ը մինչև 7 միլիարդ դոլարի վարկային ֆինանսավորում կտրամադրի ԱրգենտինայինԱսացի «Այո». Հայտնի լրագրող Անի Գևորգյանը նշանվել էՍյունիքում նռնակի պայթյունից զոհված 23-ամյա զինծառայողը Շիրակի մարզից էր․ նրան ճանաչողները պատմում են դեպքի մասին«Գորիս» ՔԿՀ-ում տեսակցության եկած քաղաքացու թևատակից հայտնաբերվել են արգելված իրերԹՐԻՓՓ համաձայնագրի սահմանադրական հարցերը մնացին անպատասխանՄեր երկրում կրթական ցածր մակարդակը լուրջ համակարգային խնդիր է. Ատոմ ՄխիթարյանԻշխանություններն ամեն քայլ ձեռնարկում են Հայաստանը Սփյուռքից առանձնացնելու համար. Արմեն ՄանվելյանԿոնվերս Բանկի դոլարային պարտատոմսերի տեղաբաշխումն ավարտվել էՓաշինյանը խաղաղություն խոստացավ, բայց բերեց պատերազմ և զիջումներ. Սամվել ԿարապետյանԶՊՄԿ-ն՝ «ԲանՈՒԳործ» էքսպոյում74 էջանոց «գլուխգործոց» կամ մարդամեկի կյանքի գլխավոր մատնագիրը. Հրայր Կամենդատյան Կառավարության անդամները մեր երկիրը տանում են տնտեսական կոլապսի. Արեգ ՍավգուլյանԳիտակից և կարծիք թելադրող դասախոսները վտանգ են ներկայացնում իշխանության համար. Մենուա ՍողոմոնյանՓաշինյանն անհավասարակշիռ դիվանագիտություն վարող գործիչ է, որը պատերազմ է բերում. Սամվել ԿարապետյանԼոռի Բերդ խոշորացված համայնքի ղեկավար Արայիկ Ներսիսյանի անցած ճանապարհը Ucom-ը և FAST-ը միավորում են արհեստական բանականությունն ու կանաչ նորարարությունը Իշխանությունը կամ դիկտատորը անցողիկ են. նրանք պատմության փոշին են․ Հրայր ԿամենդատյանԽայտառակության մե՞ջ ենք հայտնվելու, թե՞ որպես հնագույն ազգ կգտնենք ճիշտ ճանապարհ․ Մհեր ԱվետիսյանՆիկոլը «դահիճ» է, 21 թ-ի բոլշևիկ, մտածում է, որ վերացնելու է բոլոր ընդդիմադիրներին, չի’ ստացվելու․ Ավետիք Չալաբյան Եթե շարունակենք հանձնել, Ալիևը երբեք կանգ չի առնի․ Սամվել Կարապետյան ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի 81-րդ նստաշրջանի գլխավոր թեման Մերձավոր Արևելքում և Ուկրաինայում ստեղծված իրավիճակներն են․ Ա․ ԶաքարյանԵրկիրը դիսկոտեկ չէ․ Սամվել Կարապետյան Վահան Քերոբյանի դուստրը՝ Նարեն, կներկայացնի Հայաստանը «Մանկական Եվրատեսիլում». «Փաստ» «Վիճակը շատ փխրուն է, փոփոխական, խնդիրներն անընդհատ կուտակվում են և մի օր կարող են ուղղակի «պայթել»». «Փաստ»