Սևանն ու Երևանն են ուզում… բանակցելո՞ւ ենք. «ԱԱԾ պահեստազորի սպաների միություն»
Քաղաքականություն«ԱԱԾ պահեստազորի սպաների միությունը» հանդես է եկել հայտարարությամբ՝ դատապարտելով անվտանգային ահագնացող մարտահրավերների և տարածքային կորստի նոր սպառնալիքի առկայության պայմաններում ՀՀ իշխանությունների ցուցաբերած կեցվածքը։
Հայտարարությունում ասվում է․
«Փայլուն» քաղաքականություն ենք որդեգրել՝ բանակցում ենք:
Արցախը փաստացի հանձնեցինք թշնամուն՝ բանակցում ենք:
Թուրքը վաղուց երկրի բուն տարածքում է՝ բանակցում ենք:
Քաղաքացիական անձ, թե զինվորական են առևանգում, գերեվարում՝ բանակցում ենք:
Մարդկանց ունեցվածքը, ինչքը խլում, տանում են՝ բանակցում ենք:
Փակել են Իրան-Հայասատան միջպետական ճանապարհը՝ բանակցում ենք:
Շրջափակման մեջ են հայտնվել հայկական գյուղերը՝ բանակցում ենք:
Սևանն ու Երևանն են ուզում… բանակցելո՞ւ ենք:
Ակնհայտ է, որ անվերջ զիջումներով ու անիմաստ բանակցություններով վերջնականապես կործանում ենք հայրենիքը, իրականութուն դարձնում պանթուրքիստական գաղափարը»: