Լրահոս
Կարևոր


Գեղարքունիքի մարզի ոստիկանները իրականացրել են հատուկ օպերացիա. այն կրել է «Դուք դրախտում տեղ չունեք» անվանումը

Հասարակություն

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝  ոստիկանության  Գեղարքունիքի մարզային  վարչության (վարչության պետ Արթուր Մկրտչյանի), ոստիկանության  Սևանի բաժնի քրեական հետախուզության և համայնքային ոստիկանության բաժանմունքների ծառայողները ՝ բաժնի պետ Սուրեն Ջանիկյանի և  ոստիկանության Ճամբարակի բաժնի ծառայողները ( բաժնի պետ  Սասուն Հարությունյանի),  համագործակցելով ոստիկանության Երևան քաղաքի Դավթաշենի բաժանմունքի ծառայողների հետ, ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում    գողություն կատարելու կասկածանքով ոստիկանության Սևանի բաժի են բերման ենթարկել  Երևանի բնակիչներ, 31-ամյա Վարդան Խաչատրյանին և  40-ամյա Արմեն Աղասարյանին: 

Սեպտեմբերի 2-ին՝ ժամը 19:00-ի սահմաններում ոստիկանության Սևանի բաժին է ահազանգել Տավուշի մարզի բնակիչ, 55-ամյա Գնել Հարությունյանը և հայտնել, որ Երևան-Սևան ավտոճանապարհի Սևանի վարչական տարածքում գործող սննդի  օբյեկտներից մեկի մոտ կայանված, իր կողմից վարած շտապօգնության ավտոմեքենայի  առջևի ձախ դռան շարժական ապակին կոտրել են և առջևի աջ նստատեղի վրայից գողացել են իր անձնական պայուսակը: 

Նշված վայր են մեկնել մարզի ոստիկանապետն ու Սևանի ոստիկանապետը: Պարզվել է,  որ գողացված պայուսակում եղել են անձնագիր, նույնականացման քարտ, Արդշինբանկ ՓԲԸ-ի կողմից տրված պլաստիկ քարտ և այլ անձնան իրեր: Տեղում պարզել են, որ շտապօգնության ավտոմեքենան հաշվառված է «Բերդ» բժշկական կենտրոնի հաշվեկշռում, իսկ գողացված պայուսակը պատկանում է  նշված բժշկական կենտրոնի բուժքույր,  43-ամյա Նվարդ Քոչարյանին: Նույն օրը Գեղարքունիքի մարզի ոստիկանները սկսել են հսկայածավալ օպերատիվ-հետախուզական աշխատանքներ, ինչը կարճ ժամանակում իր արդյունքն է տվել և նշված անձինք բերման են ենթարկվել և պարզվել է, որ  օպերատիվ տեղեկությունները հավաստի էին: 

Հայտնաբերվել է նաև գողոնը: Պարզվել է նաև, որ նշված անձինք մնանատիպ գողություն կատարել են  Գեղարքունիքի մարզի Դրախտիկ գյուղի վարչական տարածքում: Սեպտեմբերի 2-ին  Երևանի բնակիչ, 39-ամյա Գագիկ Բ.-ն  իր Hyundai Tucson վրացական համարանիշներով ավտոմեքենան կայանել է  Դրախտիկ գյուղի  վարչական տարածքում և ժամը 18:00-ի սահմաններում հայտնաբերել է, որ ավտոմեքենայի ապակին կոտրելու միջոցով այնտեղից գողացել են «Դիջի Այ Մավիկ Աիռ 2 Կոմբո» տեսակի թռչող տեսանկարահանող սարք և իր  օտարերկրացի,  34-այա կնոջ «Այֆոն 12 Պռո» բջջային հեռախոսը, պայուսակը, որի մեջ եղել է վերջինիս՝ Վրաստանի քաղաքացու անձնագիրը, 3 բանկային քարտ, սոցիալական քարտ, 30.000 դրամ՝ պատճառելով  1.260.000 դրամի վնաս: 

Տեղում մարզի ոստիկանապետ Ա. Մկրտչյանի որոշմամբ ստեղծվել է օպերատիվ խումբ և իրականացվել է հատուկ օպերացիա, որը կրել է  «Դուք դրախտում տեղ չունեք» անվանումը  և խմբի ղեկավար է նշանակվել ոստիկանության համակարգում իր օպերատիվությամբ հայտնի, բազմաթիվ աղմկահարույց դեպքեր բացահայտած, «Շերլոկ Հոլմս» մականվամբ՝ Սևանի ոստիկանապետ Ս. Ջանիկյանը: 



Ավելին՝ այստեղ

Ինչո՞ւ պետական ծառայողների աշխատավարձերը չեն ինդեքսավորվում գնաճին համահունչ․ Հրայր ԿամենդատյանԻշխանափոխություն լինելու է, ռեժիմը չի կարողանա դիմադրել արտաքին և ներքին գործոններին․Չալաբյան Հորմուզի նեղուցում նավթատար տանկերի վրա հարձակում է տեղի ունեցել3 անձանց մահվան ելքով դժբախտ դեպքը չի եղել շինարարական աշխատանքի ընթացքում. «Դեֆանս Հաուզինգը» պարզաբանում է տարածելՎեհափառի հետ հանդիպմանը կարևորվել է Հայոց Եկեղեցու դերն ազգային ինքնության պահպանման գործումՀոկտեմբերի 5-ից ժամանակավորապես դադարեցվում է ՀՀ դեսպանությունների և հյուպատոսական հիմնարկների միջոցով անձնագրերի տրամադրման, փոխանակման ծառայության մատուցումըՍեպտեմբերի 30-ին և հոկտեմբերի 1-ին Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում սպասվում են էլեկտրաէներգիայի անջատումներԵրուսաղեմի հայկական թաղամասում տղամարդը փորձել է պղծել Սուրբ Հակոբ վանքըՀորդառատ անձրևներ են սպասվում․ եղանակն՝ առաջիկա օրերինԲախվել են «Tesla»-ն և Վերին Ծաղկավան բնակավայրի վարչական ղեկավարի «Lexus GX470»-ըՆոյեմբերի 3-ին ՌԴ-ում ուժի մեջ կմտնի Պուտինի կողմից ստորագրված օրենքը միգրանտների արտաքսման հիմքերի ընդլայնման մասին«Ուժեղ Հայաստան» խմբակցության անդամներն ու կուսակցության խորհրդի անդամը հյուրընկալել են IODA առաքելության ներկայացուցիչներինՎեոլիա Գրուպի ֆինանսավորմամբ ջրաչափերի ցուցմունքների հեռահար գրանցման համակարգ է ներդրվումԱրցախի մշակութային ժառանգության քաղաքական վերաձևակերպման մի քանի դրվագներ. ահազանգ14-ամյա տղա է մահացել Մայամի թռչող ինքնաթիռումԹրամփը կարծում է, որ նավթի գները կրկին կնվազենՓոքր Վեդիի միջնակարգ դպրոցի մարզադաշտում 12-ամյա աշակերտը ոտքով հարվածել է համադասարանցու ձեռքին՝ պատճառելով մարմնական վնասվածքԿոտայքի մարզում պարապլանով թռիչքի ժամանակ կինն ու հրահանգիչը կորցրել են կառավարումը և տեղափոխվել ԲԿՀայաստանի պետական կամերային նվագախումբը՝ Հնդկաստանի երեք քաղաքներում․ ՀՀ անկախության 35-ամյակին նվիրված համերգաշարՄալաթիայի համայնքային ոստիկաններն առգրավել են 2.5 կիլոգրամ մարիխուանաԱմուրի մարզում ռազմական ինքնաթիռ է կործանվել. զոհեր կան«Բարսելոնան» բանակցություններ է վարել Հոլանդի տրանսֆերի շուրջՆեթանյահուն զգուշացրել է՝ նշաններ կան, որ Իսրայելի վրահարձակում է լինելուԱյս վարչախումբը սադրել է Արցախի դեմ պատերազմը, Փաշինյանը դա խոստովանել է. Ավետիք ՉալաբյանՅունիբանկը և Picsart Academy-ն երեխաների համար անցկացրին «Գիտելիքի օր» Եթե գումարը 1 միլիոն ռուբլուց պակաս է, այն կարելի է տեղափոխել առանց խոչընդոտի․ Հրայր ԿամենդատյանԱլիևի ցանկացած պահանջ մեր իշխանությունն անվերապահորեն կատարում է. Ցոլակ ԱկոպյանԲՀԿ–ն շարունակելու է պաշտպանել իր ընտրողների քաղաքական ներկայացուցչության իրավունքը. հայտարարություն Ընտրությունների դիտարկման զեկույցը հստակ արձանագրում է՝ հունիսի 7-ին Հայաստանում անցկացրած ընտրություններն ուղեկցվել են ՔՊ-ի կազմակերպած համակարգային խախտումներով․ Արամ ՎարդևանյանCOVID-ից հետո Հայաստանի կրթության մակարդակը միայն անկում է ապրում. Ատոմ ՄխիթարյանՅունիբանկը թողարկել է 10,3% և 6% արժեկտրոնային եկամտաբերությամբ դրամային և դոլարային պարտատոմսեր Պետք է մեր գործով արժանի լինենք իրենց կյանքը հայրենիքի համար չխնայած տղաներին. Արսեն Գրիգորյան«ՀայաՔվեն» դիմում-բողոքներ է ուղղել Մագդալենա Գրոնոյին և այլ բարձրաստիճան դիվանագետների«Միաժամանակ մի քանի աթոռի վրա նստելու» քաղաքականությունը մոտենում է ավարտին․ Արտակ Զաքարյան«Ռուբեն Ռուբինյանը իմ խմբակցության ղեկավարը չէ և, փառք Աստծո»․ պատգամավորը՝ IPU-ի վեհաժողովի մասնակցությունից հրաժարվելու մասինԵՀՄ նախագահ Արթուր Հովհաննիսյանն ու Հայաստանում Բուլղարիայի դեսպանը քննարկել են Հայաստանի և Բուլղարիայի միջև երկկողմ հետաքրքրություն ներկայացնող մի շարք ծրագրեր Արցախյան հիմնահարցը ստանալու է իր արդարացի լուծումը. Մենուա ՍողոմոնյանԻ՞նչ ազդեցություն կարող է ունենալ ԱԲ գործիքների ներդրումը Հայաստանի դպրոցներում. «Փաստ» Միջազգային ներդրողներ և ոլորտի առաջատարներ՝ «Mining Armenia» ֆորումում «Նրանք ստում են, անամոթաբար ստում են ՀԱՊԿ-ի մասով». «Փաստ» Ջրամատակարարման խնդիրը՝ հերթական «աքիլլեսյան գարշապար». «Փաստ» Նիկոլ Փաշինյանի եվրոպական հիմնասյուները կամաց-կամաց սկսում են սասանվել․ Աննա ԿոստանյանԱյն մասին, թե ինչու Նիկոլ Փաշինյանն այլևս իրավունք չունի խոսել ժողովրդի անունից․ Ավետիք ՉալաբյանՆպատակը հստակ է՝ մոռացության տալ. «Փաստ» «Միայն աղմուկն է ավելացել. ապագան մշուշոտ է, մարդիկ անորոշության մեջ են». «Փաստ» Ո՞ր համայնքներում ընդդիմությունը կմասնակցի ՏԻՄ ընտրություններին. «Փաստ» Նույնիսկ ԵԽԽՎ-ում չեն կարողացել մինչև վերջ «աչք փակել». «Փաստ» Դիլիջանի ստեղծագործական տան անորոշ ապագան. ինչի՞ց են անհանգստացած կոմպոզիտորները. «Փաստ» Բաքվի նախաձեռնող խումբը ՄԱԿ-ին կոչ է արել աջակցել «Արևմտյան Ադրբեջան» վերադարձին«Ռոսատոմը» աշխատում է Հայաստանի հետ «Նաիրիտ» նախագծի շրջանակներում․ Լիխաչով