Ո՞վ կփոխարինի Մուրադովին Լեռնային Ղարաբաղում ՌԴ խաղաղապահների հրամանատարի պաշտոնում
ՔաղաքականությունՌԴ խաղաղապահ անձնակազմի հավանական թեկնածուն, Sputnik Արմենիայի տեղեկություններով, գեներալ-մայոր Միխայիլ Կոսոբոկովն է։
Ավելի վաղ Կոսոբոկովը զբաղեցրել է 58-րդ համազորային բանակի (Հարավային ռազմական օկրուգ) հրամանատարի տեղակալի պաշտոնը։ Ժամանակին նա եղել է Աբխազիայում ռուսական ռազմական բազայի հրամանատարը։
Հիշեցնենք՝ սեպտեմբերի 6-ին Հայաստանի պաշտպանության նախարար Արշակ Կարապետյանն ընդունել է Արցախում ՌԴ խաղաղապահ անձնակազմի հրամանատար, գեներալ-լեյտենանտ Ռուստամ Մուրադովին, որն ավարտում է իր առաքելությունը անձնակազմի հրամանատարի պաշտոնում։ Նա այդ պաշտոնը զբաղեցրել է 10 ամիս։
Դեռ մայիսին նշվում էր, որ Մուրադովին ռոտացիայի սկզբունքով կփոխարինի Հարավային ռազմական օկրուգի հրամանատարի տեղակալ գեներալ-լեյտենանտ Ալեքսեյ Ավդեևը։ Սակայն հայ-ադրբեջանական սահմանի լարվածության պատճառով նա մնաց իր պաշտոնին։
2020թ.–ի նոյեմբերի 9-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը համատեղ հայտարարություն ընդունեցին ռազմական գործողությունների դադարեցման վերաբերյալ։
Ավելին՝ այստեղ