«Ժողովուրդ». Մխիթար Հայրապետյանը հայտնվել է լուսանցքից դուրս
Քաղաքականություն«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի երբեմնի ամենամտերիմ անձանցից Մխիթար Հայրապետյանը հայտնվել է լուսանցքից դուրս հարազատ թիմում: Բանն այն է, որ Հայրապետյանը դեռ անցած գումարման խորհրդարանի օրոք անձամբ Փաշինյանին տեղեկացրել էր, որ ինքը չի ցանկանում օրենսդիր մարմնում աշխատել, ու իրեն պետք է տեղափոխել գործադիր մարմին: Փաշինյանը Հայրապետյանին հորդորել էր սպասել, քանի որ նպատակ ուներ նրան նշանակել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարի պաշտոնում. դա եղել էր նաեւ Հայրապետյանի պահանջը:
44-օրյա պատերազմը եւ ԱԺ արտահերթ ընտրությունները, սակայն, փոխեցին իրավիճակը, ու արդյունքում Հայրապետյանը մնաց օդից կախված: Վերջինս ցանկացել է ՀՀ արտաքին գործերի նախարարությունում փոխնախարար նշանակվել՝ Սփյուռքի գծով, սակայն, արի ու տես, ամիսներ է անցել, բայց Հայրապետյանը դեռեւս անգործ է: Մենք տեղեկացանք, որ Հայրապետյանը թիմից շատ վիրավորված է ու, կարելի է ասել, թիմի հետ կտրել է իր կապը:
Ամբողջական հոդվածը՝ այստեղ