Կարեւորում եմ Ադրբեջանի հետ սահմանազատման եւ սահմանագծման օրակարգը, որի շուրջ շարունակում ենք աշխատել. Փաշինյան
ՔաղաքականությունՕգոստոսի 24-ին կառավարության գործունեության 5-ամյա ծրագիրը ներկայացնելիս ես արձանագրեցի, որ սահմանակից երկրների հետ հարաբերությունների խորացումը կամ կարգավորումը կառավարության արտաքին քաղաքականության կարեւոր ուղղություններից է լինելու եւ սա արձանագրված է ԱԺ կողմից ընդունված ծրագրում: Այս մասին, այսօր՝ սեպտեմբերի 8-ին, կառավարության նիստում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Այդ ծրագիրը դարձել է աշխատանքային օրակարգ մեզ համար: Ինչպես տեղյակ եք, վարչապետի պաշտոնում վերընտրվելուց հետո հասցրել եմ լինել Իրանում, այսօր էլ մեկնում եմ Վրաստան: Թե Իրանի, թե Վրաստանի մեր քննարկումների օրակարգում էական դեր է խաղում տրածաշրջանային կոմունիկացիաների զարգացման թեման եւ այս համատեքստում կարեւորում եմ Հյուսիս-Հարավ նախագիծը, որը Իրանի հետ մեր սահմանը կապում է Վրաստանի հետ մեր սահմանին: Մեզ համար շատ կարեւոր է նաեւ երկաթուղային կապի հաստատումը ՌԴ-ի եւ Իրանի հետ: Այս խնդիրը լուծելու համար Հայաստան-Ռուսաստան-Ադրբեջան եռակողմ ձեւաչափով քննարկում ենք կոմունիկացիաների վերաբացման հարցը: Մենք վճռական ենք ջանքեր գործադրել կոնկրետ արդյունքների հասնելու համար գիտակցելով, իհարկե, որ Ադրբեջանն էլ իր հերթին ակնկալում է հաղորդակցություն ստանալ Նախիջեւանի հետ:
Ավելին՝ այստեղ