Մարիամ Մելիքյանի թուրք ամուսինը նկարահանվել է պատերազմին վերաբերող հայկական սերիալում․ նա հայերեն է խոսում (տեսանյութ)
ՖոտոՍցենարիստ Դիանա Գրիգորյանի «Երդում» սերիալն արդեն հեռուստաէկրանին է։ Սակայն ուշագրավ է ոչ միայն այն, որ պատերազմին վերաբերող սերիալի որոշ կադրեր նկարահանվել են Թուրքիայում, այլև այն, որ այնտեղ նկարահանվում է նաև դերասանուհի Մարիամ Մելիքյանի թուրք ամուսինը։ Ավելին՝ վերջինս խոսում է հայերեն։
Թեև հեռուստասերիալի 2 սերիա է ցուցադրվել, սակայն որոշների մոտ զարմանք է առաջացել, որ ոչ միայն սերիալում խաղալու հնարավորություն է ստացել թուրքի հետ ամուսնացած Մարիամ Մելիքյանը, այլև սերիալում նկարահանվում է նրա՝ ազգությամբ թուրք ամուսինը։