«Հրապարակ». Միջադեպ. Մուրադովը 2 ԲՏՌ է ուղարկել «դեպքի վայր» եւ հրահանգել ոչնչացնել ադրբեջանական տեխնիկան
Հասարակություն«Հրապարակ» թերթը գրում է. «Արցախում տեղակայված ռուս խաղաղապահների եւ ադրբեջանցիների հարաբերությունները գնալով սրվում են։ Վերջին շրջանում ադրբեջանցիներն ամենօրյա ռեժիմով սադրանքների են գնում՝ Շուշիի հատվածում ճանապարհն են փակում, խախտում են հրադադարի ռեժիմը՝ անկանոն կրակ բացելով, երբեմն նաեւ Ստեփանակերտի ուղղությամբ։
Արցախի աղբյուրների փոխանցմամբ, ադրբեջանական կողմը պլանավորված է սադրում՝ փորձելով ցույց տալ, որ դրության տերն իրենք են, խաղաղապահները ժամանակավոր են եւ խաղաղություն չեն հաստատում։ Մեր աղբյուրի կարծիքով՝ նրանց առջեւ կանաչ լույս են վառում Արցախի եւ ՀՀ իշխանությունները, որոնք չեն արձագանքում այդ սադրանքներին, հաղորդագրություններ չեն տարածում հրադադարի ռեժիմը խախտելու մասին, նոտաներ չեն հղում, միջադեպերի վրա չեն հրավիրում միջազգային հանրության ուշադրությունը։
Ավելին՝ այստեղ